Նոր նախագիծ՝ Guess&Eat․ պաելա կարակատիցայի թանաքով

Fit&Style, մաս 2․ առողջ լինելը ոճային է

«Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը

Fit&Style. առողջ լինելը ոճային է

Պայթյուն նկարահանման հրապարակում. «Արյունոտ խաղադրույք» սերիալը՝ կադրից դուրս

Նոր կերպարներ ու զվարճալի իրավիճակներ. «Դեպի ճամպար 3»

«Կիրկորովից առաջարկ եմ ստացել իր հետ աշխատել». «Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը Երևանում է

Գոհար Հարությունյանի 42-ամյակն ու ամենաթան նվերը

Մոնիկան՝ «Միսս Տիեզերքի» կարծրատիպերի, իր կյանքի ցավոտ էտապի եւ այս տարվա գեղեցկուհիներին մոտիվացնելու մասին

«Ցենզուրայից դուրս ցանկացած գովազդում, ֆիլմում կամ տեսահոլովակում չեմ նկարահանվի»․ Ադրիանա Գալստյան

«Մայրս ինձ միայնակ է մեծացրել եւ դաստիարակել. իր շնորհիվ է այն ամենը, ինչով ես հպարտանում եմ». հարցազրույց Գոշ Հակոբյանի հետ

Exclusive. Աղաս Մանուկյանի անսպասելի անակնկալը կնոջը` Տաթևին 32-ամյակի առթիվ

BACKSTAGE «Սեւազգեստ կանայք». ինչպես են ընթանում ֆիլմի նկարահանումները

«Հատուկ նպատակ չունենք թաքուն պահել մեր երեխաներին»․ Արամեի նոր տեսահոլովակը՝ կնոջ եւ երեխաների մասնակցությամբ

Նորաձեւության ցուցադրություն բաց երկնքի տակ. Fashion Night Astghik Safaryan

«Ինձ համար կա մի տղամարդ, այն տղամարդը, որը իմն է եւ ես վստահում եմ իրեն». Ելենա Բորիսենկո

Խորհուրդներ Թերեզայից՝ ամռան նորաձեւության միտումները․ ինչ են կրելու նորաձեւ կանայք

«Վախենում էի ինձնից, որ տանը սկսել էի գործեր անել, եփել-թափել». Լիդուշիկ

Տղամարդկանց ընկերության 5 սկզբունք

21:12, 29 հուլիսի

1. Տղամարդկանց համար ընկերությունը սրբություն է:

Կարող ես ընկերոջդ մեկ ամիս չզանգել՝ իմանալով, որ նա ծայրահեղ զբաղված է, բայց նա մնում է նույնպիսի ընկեր, ինչպիսին նախկինում էր: Տղամարդկային ընկերությունը շատ ամուր է եւ ձգվում է տասնամյակներ, եթե ոչ ավելի երկար: Ցավոք, ժամանակի ընթացքում ընկերներիդ թիվը պակասում է. նրանց կորցնում ես՝ փոխելով աշխատավայրը, բնակավայրը, կենսաձեւը: Ընկերները կարող են հեռանալ եւ ավելի հազվադեպ հայտնվել, բայց քանի դեռ կողքիդ են, նրանք քո ընկերներն են: Անկախ իրավիճակից եւ կյանքի իողություններից՝ ընկերները չեն դավաճանում եւ միմյանց օգնում են: Նրանք քո հետ էին, երբ ծանծաղուտում էիր խրված, երբ դժվար պահեր ունեիր, կիսել են ձախորդություններդ եւ անախորժություններդ, նրանք օգնել են քեզ նոր ընկերուհի գտնել եւ մոռանալ նախկինին, երբ հարբած ես եղել, նրանք տաքսիով քեզ տուն են հասցրել եւ դուրս են բերել զանազան անախոչժություններից: Նրանք քո հետ կիսել են ուրախությունդ, ուրախացել են քո վերելքի պահերին եւ կյանքն ավելի գունեղ են դարձրել:

2. Տղամարդկանց ընկերությունն ու աղջիկները:

«Ընկերներիս չեմ փոխում կանանց հետ, այս աշխարհն այնքան նման է քաոսի, որտեղ ընկերներդ միայն հիշում են քո յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր ձախողումը եւ յուրաքանչյուր հաջողությունը»,- ասվում է Բումեր ֆիլմում: Ոչ մի կին չի կարող կանգնել ընկերների միջեւ եւ փլուզել նրանց ընկերությունը: Տղամարդիկ անմիջապես են պայմանավորվում, որ ոչ մի կին չի կարող խանգարել իրենց ըկերությանը: Նոր ընկերուհի հեշտ կգտնես, բայց ընկեր՝ ոչ: Վիճակագրության համար. տղամարդու եւ կնոջ միջին հարաբերությունները տեւում են ընդամենը 83 օր: Ընկերները երբեք մեկը մյուսից ընկերուհի չեն խլում: Նույն կերպ արգելված է սեքսով զբաղվել ընկերոջ նախկինի հետ, ծայրահեղ դեպքում պետք ընկերոջ թույլտվությունը հարցնել:

3. Տղամարդկային ընկերությունը եւ երկրորդ օդաչուն:

Երկրորդ օդաչուն ընկերդ է, որ քո հետ միասին աղջիկ է կպցնում: Բարում ծտերի հետ ծանոթության ժամանակ աղջիկը հասնում է նրան, ով առաջինը կասի. «Նա իմն է»: Աղջիկների ընկերակցությամբ զրույցի ժամանակ ընկերը մեխանիկորեն գունազարդում է իր ընկերոջ աշխատանքի նկարագրությունը, եկամտի չափը, նրա իմացության մակարդակը եւ այլ հատկությունները: Նա ոչ միայն օգնում է սոսնձել աղջիկներին, այլեւ ամեն կերպ նպաստում է ընկերուհուն գայթակղելու ընկերոջ սին փորձերին՝ չոտնձգելով նրա «որսի» նկատմամբ (տես՝ Ինչպե՞ս աղջիկ կպցնել):

4. Տղամարդկանց ընկերությունն ու տղամարդկային համերաշխությունը

Տղամարդկային համերաշխությունը լավ է նկարագրում այն անեկդոտը, երբ կինը զանգահարում է ամուսնու 10 ծանոթներին՝ իմանալու, թե նա որտեղ է գիշերն անցկացրել, եւ պարզում է, որ նա նրանցից վեցի մոտ է գիշերել, իսկ չորսի մոտ դեռ քնած է: Տղամարդկային համերաշխությունը նորմալ տղամարդկանց մեծ մասի բնավորության գիծ է: Կանայք ինչպես էլ որ այն քննադատեն եւ փորձեն ծիծաղել դրա վրա, այն գոյություն ունի եւ աշխատող տարբերակ է: Կանանց շրջանում այդպիսի աջակցություն չկա: Այնտեղ թագավորում է մրցակցությունը եւ «խայթիր մերձավորիդ» սկզբունքը: Այս կարծիքի են ոչ միայն տղամարդիկ, այլեւ իրենք՝ կանայք էլ: Որոշակիորեն ուրախացնում է, որ տղամարդիկ պատրաստ են միմյանց պաշտպանել: Տղամարդկային համերաշխությունը սովորաբար երեւան է գալիս, երբ հարցը վերաբերում է գեղեցիկ սեռին: Տղամարդկային համերաշխությունը դա եղբայրակցին օգնելն է՝ անկախ նրանից՝ ճիշտ է նա, թե սխալ: Իհարկե, խոսքը չի վերաբերում այն իրավիճակներին, երբ կնոջը վիրավորում են կամ նրա հետ կոպիտ վարվում: Դրանք այն դեպքերն են, երբ տղամարդը որոշելով ինչպես վարվել ոչ ստանդարտ իրավիճակում, ընտրում է նույնիսկ անծանոթ սեթեւեթողին օգնելու ուղին: Նա կպաշտպանի եւ կօգնի այլ տղամարդուն միայն միմյանց օգնելու տղամարդկային չգրված կանոնի համաձայն: Ինչո՞ւ են տղամարդիկ միմյանց օգնում՝ խաղալով կանանց դեմ: Տղամարդու մեջ պատմականորեն ավելի լավ են ներդրված թիմի, մի ջոկատի, մի խմբի սկզբունքները, երբ ստիպված են եղել գոյատեւել միասին՝ որպես հենարան ունենալով միայն ընկերոջ ուսը: Տղամարդիկ չպետք է մոռանան տղամարդկային համերաշխության մասին եւ օրինակ ծառայեն ապագա տղամարդկանց հասունացող սերունդի համար:

5. Տղամարդկային ընկերությունը՝ օգնություն եւ հիմարություն գործելու իրավունք։

«Եթե դ՛Արտանյանը Սեն Ժերվե ամրոց մտներ մենակ, մարդիկ կասեին. «Պիժոն, մի հիմարացի»: Եթե միայն մեկ իսպանացի որոշեր կատաղած ցլերի խմբի առջեւից վազել փողոցներով, մարդիկ կասեին. «Պիժոն, մի հիմարացի»: Հիմարության իրավունք՝ ահա թե ինչի համար են հարկավոր եղբայրակիցները: Ընկերները մշտապես միմյանց օգնում են: Այդ օգնությունը կարող է նմանվել մի տեղ տեղափոխելուն, «երկաթե նժույգի» մանր նորոգմանը, բարում ծեծկռտուքներին: Հարբած ախպերն արդեն սավառնող մեքենայի մեջ է, մեխանիկորեն բեռ է դառնում, որին պետք է ողջ-առողջ հասցնել հաշվառման վայր կամ պառկեցնել քո իսկ տանը՝ ջանալով չճմլել նրա արտաքին տեսքը: Տղամարդկային ընկերությունը եւ ընկերները անհրաժեշտ են, որպեսզի միասին հիմարություններ գործեն եւ դրանից հաճույք ստանան:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության