«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տասը երեւույթ, որոնց մասին մոռանում ենք աշխատանքի պատճառով

21:12, 6 սեպտեմբերի

Երբեմն աշխատանքը «ստիպում է» մոռանալ կենսական նշանակություն ունեցող երեւույթների մասին։ Եվ այդ պարագայում երջանիկ լինելու համար պարզապես պետք է նկատել ձեր կյանքում առկա կարեւոր, բայց ցավոք, մոռացված երեւույթների մասին։

1. Ընտանեկան արժեքներ

Աշխատանքում հաջողակ մարդիկ իրենց երջանիկ են համարում՝ հատկապես եթե ունեն նաեւ ընտանիք, որն ամեն հարցում սատարում ու աջակցում է նրանց։ Բայց չէ որ նրանք նույնպես պետք է ակտիվ մասնակցություն ունենան այդ ընտանիքի կյանքում, որպեսզի դրա հիմքերն ավելի ամուր լինի։

 2. Սեր

Սիրած էակ կամ զուգընկեր գտնելն այդքան էլ հեշտ չէ՝ հատկապես եթե դուք առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 6 (կամ միգուցե ավելի երկար) աշխատում եք։ Իհարկե, միայնակ նույնպես կարելի է ապրել ու կյանքը վայելել, բայց սիրած անձնավորության կողքին երջանկությունն ավելի լիարժեք է։

3. Ժամանակ

Եթե ձեզ հաջողվել է աշխատանքի եւ անձնական կյանքի միջեւ հավասարակշռություն սահմանել, ուրեմն ձեզ կհաջողվի ճիշտ ղեկավարել եւ վերահսկել ձեր ժամանակը։Խելամիտ օգտագործեք ձեզ տրված 24 ժամը։ Ճիշտ ժամանակին աշխատանքի գնալուց հետո, մի մոռացեք նաեւ ճիշտ ժամանակին տուն վերադառնալու մասին։

4. Բարեգործություն

Իհարկե, գումար տնտեսելը այդքան էլ հեշտ գործ չէ, բայց պետք է որոշակի գումար խնայել եւ տրամադրել բարեգործությանը։ Միգուցե հարց առաջանա՝ իսկ ինչու՞ պետք է օգնեմ ուրիշներին։ Պատասխանը պարզ է՝ որպեսզի հասկանաք, թե ինչպես եք վերաբերում ձեր շուրջն ապրող այն մարդկանց, ում բախտն այնքան էլ չի ժպտացել։ Դուք կարող եք օգնել որեւէ մեկին, կարող եք համագործակցել ինչ-որ հիմնադրամների հետ։ Պատկերացրեք, թե որքան կփոխվեր աշխարհը, եթե բոլորը աջակցեին միմյանց։

5. Ընկերություն

Առանց ընկերների անհնար է երջանիկ լինել։ Պետք է լինի մեկը, ով ձեզ կդիմի խորհուրդ ստանալու ակնկալիքով, իր օգնությունը կառաջարկի, կկիսվի իր փորձով։ Բայց քանի որ դուք ամբողջ օրն աշխատում եք, բնականաբար, ժամանակ չունեք ձեր ընկերների համար։

6. Ինքնակատարելագործում

Երբեք չպետք է բաց թողնեք ինքնակատարելագործվելու հնարավորությունը։ Դուք ամեն օր պետք է նոր երեւույթներ բացահայտեք ձեզ համար, զարգանաք։ Ժամանակ գտեք, որպեսզի զբաղվեք ինքնակրթությամբ, քանի որ այդպես դուք ոչ ավելի բանիմաց եք դառնում։ Իսկ լայն մտահորիզոնը կօգնի ձեզ կյանքի դուրս գալ ցանկացած իրավիճակից։

7. Մարզանք

Ոչ միայն ուղեղը, այլեւ մարմինն է պետք մարզել։ Շաբաթական մի քանի անգամ մարզասրահ հաճախեք, սպորտով զբաղվեք։Ապացուցված է, որ սպորտն օգնում է դեպրեսիայից դուրս գալու հարցում։ Իսկ եթե խիստ զբաղված եք եւ ժամանակ չունեք, գնացեք վազելու։

8. Առողջ սնունդ

Գաղտնիք չէ, որ ժամանակ չունենալու պատճառով մարդիկ օգտվում են արագ սննդից։ Բայց պետք է հետեւել ճիշտ սննդակարգի, որը ոչ միայն դրական ազդեցություն կունենա ձեր առողջության վրա, այլեւ կբարձրացնի աշխատունակությունը։ Առողջ սննդակարգ սահմանեք եւ հետեւեք դրան։

9. Ճանապարհորդություն

Ո՞րն է ձեր կյանքի իմաստը, եթե ոչ մի նոր հետաքրքրություն, նոր բացահայտումներ եւ զվարճանք չկա։ Հիշեք, ճամփորդությունը շատ կարեւոր է։ Այն օգնում է սովորել, ուսումնասիրել, բացահայտել, հայտնվել անսպասելի իրավիճակներում, նոր մարդկանց հանդիպել։ Մի վախեցեք ձեր հարմարավետության զոնայից դուրս գալուց, նոր բացահայտումներ անելուց եւ կյանքը դրականորեն փոխելուց։

10. Բավարարվածություն

Լիարժեք երջանկություն զգալու համար պետք է բավարարված լինել։ Ժամանակ անցկացրեք մտերիմ մարդկանց հետ, որոնք սեր ու ջերմություն են տալիս ձեզ, ովքեր հոգատար են ձեր նկատմամբ։ Հիշեք, որ կյանքում ավելի հետաքրքիր ու կարեւոր երեւույթներ կան, քան աշխատանքը եւ պետք չէ կյանքը զոհաբերել հանուն աշխատավարձի։

 

Աղբյուրը՝ Creu 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել