1. Տղամարդկանցից զանգեր կամ հաղորդագրություններ չեմ սպասում: Ես կամ ինքս եմ գրում կամ հեռացնում եմ նրանց տվյալները, ովքեր ժամանակ չեն գտնում կարճ պատասխանի համար. «կներես, էսօր զբաղված եմ հենց ազատվեմ, կզանգեմ»:
2. Չեմ գնում ժամադրությունների, եթե դրանց տեղը եւ վայրը ինձ անհարմար են: Որպեսզի հանդիպումը ուրախություն պատճառի, այն պետք է երկուսին էլ հարմար լինի: Եթե տղամարդը չի հետաքրքրվում կնոջ ոչ ժամանակով, ոչ ցանկությամբ, ոչ հարմարությամբ, նշանակում է` նա ընդհանուր առմամբ չի հետաքրքրվում կնոջով: Եվ նման տղամարդ ինձ պետք չէ:
3. Չեմ ներում իմ ծննդյան օրը եւ ինձ համար կարեւոր այլ տոներին նվերների բացակայությունը: Ինձ դուր են գալիս այնպիսի տղամարդիկ, որոնց դուր է գալիս փող ծախսել իրենց դուր եկող կնոջ, այսինքն`ինձ վրա: Ֆինանսական առումով ժլատ տղամարդիկ սովորաբար ժլատ են նաեւ մնացած ամեն ինչում: Մարդու համար կարեւոր ամսաթվերին անուշադրությունը անուշադրություն է մարդու հանդեպ ընդհանուր առմամբ: Մենք ուզում ենք ուրախացնել եւ երես տալ նրանց, ում սիրահարված ենք: Այն ամենը, ինչ կարեւոր է նրա համար, նաեւ մեզ համար է կարեւոր դառնում: Եթե կարեւոր չէ կամ ափսոսում ես կամ մոռացել ես, կարող ես իմ համարն էլ մոռանալ:
4. Տղամարդկային ֆինանսական չկայացածության եւ անհաջողության արդարացումներ չեմ փնտրում: Դա չի նշանակում, թե տղամարդուց ինձ միայն փող է պետք: Բայց «սիրելիի հետ վրանում էլ դրախտ է» արտահայտությունը հաստատ հասուն կյանքից պատմություն չէ: Մենք մեր վրաններն ապրել ենք 20 եւ 30 տարեկանում, իսկ 40-ում մենք մեր ձեռքով կառուցված հարմարավետ կյանք ունենք եւ արդարացումներ չկան:
5. Չեմ լռում այն մասին, ինչը ինձ դուր չի գալիս: Իհարկե ես տղամարդկանց ուղեղը չեմ քայքայում անվերջ հանդիմանանքներով: Բայց կան բաներ, որոնց մասին ուրիշը չի կարող կռահել թեկուզ այն պատճառով, որ նա ուրիշ է: Եթե ես մեծ արագություն չեմ սիրում, չեմ լռում կամ հիացած ձայներ արձակում, եթե տղամարդը մինչեւ 120 կմժ է բացում: Ճիշտ այդպես, ես ջղայնացած չեմ ասում. «ինչի ես այսքան արագ քշում, ոնց ես», ես հանգիստ ասում եմ` «այդքան արագ մի քշիր, խնդրում եմ, ես նյարդային եմ եւ վախենում եմ»:
Աղբյուրը` Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով