NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Ջոն Չուի ՝ 2008թ.-ի «Քայլ առաջ 2.փողոցները» ժապավենի մասին։
Եվ այսպես…
1. Չեյզի դերին պատրաստվելու ժամանակ Ռոբերտ Հոֆմանն իսկապես մասնակցել է գետնանցումում ընթացող բրեյք-դանսի փողոցային մրցումներին։
2. Ֆիլմի նկարահանումներով զբաղվել են Touchstone Pictures և Offspring Entertainment ընկերությունները։
3. Պարային խմբի անվանումը «410» է։ Դա Բալտիմոր քաղաքի հեռախոսահամարի կոդն է։
4. Ֆիլմում հայտնվում են MTV-ի հայտնի շոուի՝ Kings of the Dancefloor-ի ֆինալիստները՝ JabbaWockeez-ը։
5․ Այս ֆիլմն իր նախորդին գերազանցել է ընդամենը 36 միլիոն դոլարով։
6. Չենինգ Տատումը, որը գլխավոր դեր է խաղացել «Քայլ առաջ» Ֆիլմում, կրկին իր դերն է խաղացել կարճ կամեոյում:
7. Պրոդյուսերները շատ էին ցանկանում Տատումին տեսնել գլխավոր հերոսի դերում, սակայն դերասանը չցանկացավ նկարահանվել այդ դերում:
8. Ռեժիսոր Էնն Ֆլետչերին փոխարինել է Ջոն Մ. Չուն։
9. Դերասան Ադամ Սևանին իր նորամուտն է նշել ֆրանշիզայի այս մասում, որից հետո դարձել է «Քայլ առաջ» պարային շարքի խորհրդանիշը ՝ հայտնվելով մնացած բոլոր շարունակություններում:
10. Ֆիլմը մրցանակակիր Է դարձել MTV Movie Awards-ի «Լավագույն Համբույր» անվանակարգում, ինչպես նաեւ՝ Teen Choice Awards-ի եւ Imagen Foundation Awards-ի երկու անվանակարգերում:
11. 22 մլն դոլար բյուջեով ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 150 մլն դոլար։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը