Հայաստանի նկարիչների միությունում այսօր` նոյեմբերի 1-ին, բացվեց «Իրանը Հայ արվեստագետների աչքերով» մրցույթ-ցուցահանդեսը, որն իրականցվել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի, Իրանի նկարիչների եւ արվեստագետների միության հետ համատեղ ջանքերով: Բացման պաշտոնական արարողությանը նախորդեց Հայաստանի եւ Իրանի նկարիչների միությունների միջեւ մշակութային հուշագրի ստորագրումը, որը միտված է երկու երկրների միջեւ մշակութային համագործակցությունների զարգացմանը:
Ցուցահանդեսի մեկնարկին նշվեց 7 հաղթող մասնակցի անուն, որոնք հնարավորություն կունենան անձամբ գտնվել Իրանում եւ արդեն ոչ թե լսեն, այլ սեփական աչքերով տեսնեն իրական Իրանը:
«Այսօր ամփոփովում է մեր երկար տարիների աշխատանքի արդյունքը եւ սկիզբ է դրվում նոր գաղափարների եւ միջոցառումների: Համատեղ ցուցահանդեսի առաջարկը եղել է Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան կողմից, որին մենք մեծ ուրախությամբ համաձայնեցինք եւ պատրաստակամություն հայտնեցինք համագործակցելու՝ քաջ գիտակցելով մեր երկու երկրների դարավոր մշակութային արժեքներն ու կապը: Հայաստանի նկարիչների միությունը կարեւորում է այսպիսի համագործակցությունները տարբեր հաստատություների հետ, քանի որ դրանց արդյունքում ենք կարողանում գտնել նոր կապեր եւ հարթակներ երկու երկրների արվեստագետների փորձի փոխանակման, համատեղ ցուցահանդեսների ու բարեկամության համար»,-նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը:
Ցուցահանդեսին մասնակցել են ինչպես Նկարիչների միության, այնպես էլ միությունից դուրս գտնվող արվեստագետներն՝ առանց տարիքային սահմանափակումների:
«Հետաքրքիր է այն փաստը, որ նրանք չտեսնելով Իրանը՝ փորձել են այն պատկերել իրենց պատկերացմամբ: Եվ այսօրվա ցուցահանդեսի 7 մասնակից հնարավորություն կունենա մեկնել Թեհրան, որտեղ ստեղծագործելու հնարավորություն կլինի, եւ նոր նյութերով կվերադառնան հայրենիք»,-ընդգծեց Սաֆարյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ուրախությամբ նկատեց, որ վերջին շրջանում հայ-իրանական մշակութային հարաբերություններն ամրապնդվում են.
«Սա շատ ինքնատիպ ցուցահանդես է, որովհետետեւ, ըստ էության, մեր նկարիչներն արտացոլել են այն Իրանը, որը ձեւավորվել է գրականության, երաժշտության եւ մշակույթի այլ ոլորտների ազդեցությամբ, եւ ես ենթադրում եմ, որ առաջիկայում հնարավորություն կլինի հենց Իրանում ճանաչել Իրանը եւ հասկանալ, թե ինչ փոխակերպումների են ենթարկվում մեր պատկերացումները մշակութային հարուստ անցյալ եւ ներկա ունեցող այդ երկրի մասին: Ես ուրախությամբ եմ ուզում նշել, որ վերջին շրջանում մեր մշակութային կապերն ամրանում են, եւ, իսկապես, շատ կարեւոր է, որ միջմշակութային կապերը զարգանում են ոչ միայն պետական բարձր մակարդակով, այլեւ նախաձեռնողականություն կա հասարակական հատվածի կողմից: Ես հույս ունեմ, որ այս հուշագրի ստորագրմամբ մեր ստեծագործողները այս համգործակցությունը կդնեն ինստիտուցիոնալ հիմքերի վրա»,-ասաց նա` հավելելով, որ առջեւում բազմաթիվ համատեղ ծրագրեր կան, որոնք քայլ առ քայլ պետք է իրականացվեն:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար