Ամերիկացի դերասան եւ պրոդյուսեր Մեթյու ՄքՔոնահին այսօր՝ նոյեմբերի 4-ին, նշում է ծննդյան 52-ամյակը: Իր դերասանական կարիերան ՄքՔոնահին սկսել է երկրորդական դերերով՝ 2000-ականներին դառնալով ռոմանտիկ կատակերգությունների ամենապահանջված աստղերից: Սակայն կատակերգությունը միակ ժանրը չէ, որում փայլում է դերասանը: NEWS.am STYLE-ը վերհիշել է ՄքՔոնահիի մասնակցության 5 հետաքրքիր ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել այսօր երեկոյան:
«Ինչպես կորցնել տղամարդուն տասը օրում»/How To Lose A Guy in 10 Days
Ֆիլմի գլխավոր հերոսները Բենջամինն ու Էնդին են: Բենջամինը գովազդային գործակալ է, որը գրազ է գալիս աշխատակիցների հետ, որ ընդամենը տասը օրում կկարողանա գրավել անծանոթ աղջկան՝ ստիպելով մինչեւ ականջները սիրահարվել իրեն: Էնդին լրագրողուհի է, որը տասը օրում պետք է հոդված պատրաստի այն մասին, թե ինչպես աղջիկները կարող են տասը օրում ազատվել այն տղամարդուց, որն իրենց այլեւս դուր չի գալիս: Դրա համար Էնդին որոշում է գայթակղել անծանոթ մի տղամարդու եւ իր «փորձարկումը» կատարել հենց նրա հետ: Պատկերացրեք, թե ինչ է կատարվում, երբ Բենջամինն ու Էնդին պատահական հանդիպում են միջոցառուներից մեկի ժամանակ…
«Դալասի գնորդների ակումբը»/Dallas Buyers Club
Ֆիլմը տեխասցի էլեկտրիկ Ռոն Վուդրուֆի իրական պատմությունն է. նրա մոտ 1985 թ-ին ՁԻԱՀ է հայտնաբերվում: Բժիշկների կանխատեսմամբ՝ նրան ընդամենը 30 օր էր մնացել ապրելու, բայց Ռոնը չի համակերպվում նման ախտորոշման հետ՝ փորձելով կյանքը երկարացնել ոչ ավանդական միջոցներով...
«Միջաստղային ճամփորդություն»/Interstellar
Գիտաֆանտաստիկ ժանրի այս ֆիլմը պատմում է մարդկության համար դժվար ժամանակաշրջանի մասին, երբ հրդեհները դառնում են հաճախակի՝ վնասելով բերքը, ինչը անմիջական սպառնալիք է հանդիսանում նաեւ մարդկանց կյանքի համար: Գիտնականները գալիս են այն եզրակացության, որ աշխարհը հնարավոր չէ փրկել, բայց հնարավոր է լքել այն: Կյանքի համար նոր մոլորակ գտնելու համար հավաքվում է հետազոտողների խումբ, որի անդամներից է նաեւ հմուտ օդաչու Կուպերը: Նրա նպատակն է իր երեխաների կյանքը փրկելը, ու նա պատրաստ է ամեն ինչ անել հետ վերադառնալու համար:
«Հարսանիքի կազմակերպիչը»/The Wedding Planner
Սա ՄքՔոնահիի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից է: Դերասանի խաղընկերուհին Ջենիֆեր Լոպեսն է, որը մարմնավորում է հարսանիքի կազմակերպչին՝ Մերիին: Նա օգնում է զույգերին գեղեցիկ դարձնել իրենց հարսանեկան տոնը, սակայն ինքը՝ հերոսուհին, անձնական կյանքում այնքան էլ հաջողակ չէ: Սիրո մասին նրա պատկերացումները փոխվում են հմայիչ Սթիվին հանդիպելուց հետո, սակայն ավելի ուշ պարզվում է, որ Մերին ստիպված է կազմակերպել հենց Սթիվի հարսանիքը:
«Գայթակղության ծովը»/Serenity
Բեյքեր Դիլը ձկնորս է, որի կյանքի մեծ մասն անցնում է ծովում: Նրա խաղաղությունն ընդհատվում է, երբ մի օր հայտնվում է նրա նախկին կինը՝ Քարենը, ու խնդրում, որ փրկի իրեն իր ներկայիս ամուսնուց, որը ոտնձգություններ է կատարում իր եւ իրենց որդու նկատմամբ: Քարենը ցանկանում է, որ Բեյքերն իր ամուսնուն ձկնորսության տանի, այնուհետեւ դուրս գցի նավից բաց ծով: Այդպիսով, ֆիլմի հերոսը տառապում է ճիշտ եւ սխալ ընտրության արանքում:
Լուսանկարը՝ Eric Ray Davidson/Trunk Archive
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:51, 17 մայիսի
Լիլի Սարգսյանի կտրուկ ոճափոխությունը (ֆոտո)23:21, 17 մայիսի
Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի 75-րդ կինոփառատոնը22:39, 17 մայիսի
«Համահունչ զույգ»․ Էմմա Սապունջյանի եւ սիրելիի լուսանկարը22:12, 17 մայիսի
«Դժվար է». Բրիթնի Սփիրսի փեսացուն առաջին անգամ մեկնաբանել է իր եւ երգչուհու երեխայի կորուստը21:44, 17 մայիսի
Ոճային աքսեսուար․ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը21:12, 17 մայիսի
Ուժեղ եւ անկախ կնոջ կանոնները20:44, 17 մայիսի
«Աշխարհի երջանիկն եմ, որ իմ թռիչքների ու ժպիտի հեղինակը դու ես»․ Հասմիկ Խոջյանն՝ ամուսնու հետ20:23, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանը համարձակ կերպարում լուսանկարվել է Sports Illustrated-ի շապիկի համար (ֆոտո)19:54, 17 մայիսի
Ոճային մայրիկ․ Մարտա Կիրակոսյանի լուքը19:12, 17 մայիսի
Էմբեր Հերդը խոստովանել է, որ ստել է դատարանին18:43, 17 մայիսի
Գեղեցիկ բնապատկեր, սպորտային լուք․ Սիրուն Մինասի լուսանկարը18:18, 17 մայիսի
Թողարկվել է ավիավթարից ողջ մնացած միակ կնոջ մասին պատմող ֆիլմի թրեյլերը