Մենք շարունակում ենք ամփոփել տարին: Եթե բաց եք թողել 2021-ի ձախողումների մասին նյութը, ապա դրան կարող եք ծանոթանալ այստեղ:
Այսօր խոսելու ենք ֆիլմերի մասին, որոնք դուր են եկել կինոդիտողին անցնող տարում։ Նշենք, որ սա թոփ չէ, այլ պարզապես ցուցակ. տեղերն այստեղ ոչ մի նշանակություն չունեն...
1. «Սարդ Մարդ. տունդարձի ճանապարհ չկա»
Marvel-ը հակադարձեց երկար դադարից հետո: Այստեղ կա այն ամենը, ինչի համար մենք սիրում ենք Marvel-ը ՝ և՛ ողբերգություն, և՛ կատակերգություն՝ ճիշտ սուպերհերոսական համամասնություններով:
Այս ֆիլմը ցույց է տալիս, որ Marvel-ը դեռ իր լավագույն մարզավիճակում է, որ նրանք դեռևս գաղափարներ ունեն, որոնք կարող են դահլիճում կրկնվող ծափահարություններ առաջացնել:
2. «Կաղամարի խաղ»
«Կաղամարի խաղը» միանշանակ 2021 թվականի գլխավոր սենսացիաներից և հաճելի անակնկալներից մեկն է, որն արժանի է ամբողջ աշխարհում ուշադրության կենտրոնում լինելուն։
Շոուն ունի բազմաթիվ առավելություններ՝ գույնզգույն կերպարներ, վիզուալ, իրական դեկորացիա, հաճելի երաժշտություն, տաղանդավոր դերասաններ, մտածված մանրամասներ եւ շատ ավելին:
Իսկ ամենակարևորը բարոյական հարցերն են, որոնք շոուն բարձրաձայնում է։
3. «Դյունա»
Սա հեղինակային մեծ կինո է: Այն ոչ թե ստուդիական նախագիծ է, այլ երազանքի ֆիլմ։
Ոճական և տեխնիկապես կատարյալ բլոկբաստեր՝ հիանալի դերասաններով և ամուր պատմությամբ:
Պարզվեց, որ այն վերջին տասնամյակի լավագույն ֆիլմերից մեկն է, որը կարող է հավասարվել «Մատանիների տիրակալին», «Մատրիցային» և «Աստղային պատերազմներին»: Ֆիլմը մեզ հիշեցրեց, որ կինոն դեռ չի մահացել և ի վիճակի է մատուցել հանդիսատեսին իսկապես լավ և արժեքավոր պատմություն։
4. «Մեռնելու ժամանակը չէ»
Քերի Ֆուկունագայի ընտրությունը՝ որպես ռեժիսոր, կատարյալ էր: Հատկապես հաջողված էր այն ցնցող և ուշագրավ ավարտը, որին արժանի էր Քրեյգի հերոսը: Ֆուկունագան հաջողությամբ է բացահայտել նույնիսկ ամենաանթափանցելի հերոսների մարդկային որակները:
«Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմը Քրեյգի՝ Բոնդի մասին շարքի հիանալի եզրափակումն է: Շարքի հոբելյանական ավարտը հաջողվել է.այն կարժանանա բազմաթիվ խանդավառ ծափահարությունների ու արցունքների:
5. «Ինքնասպանների ջոկատը։ Զորահավաք»
Ջեյմս Գանը նկարահանել է վառ, հետաքրքիր, շշմեցնող, դինամիկ, դիտարժան եւ շատ զվարճալի ֆիլմ։ Ստացվել է հին ռազմական ֆիլմերի եւ էժան մարտաֆիլմերի մի սիմբիոզ՝ ծայրահեղ դաժանությամբ եւ գերազանց սաունդթրեքով:
Ֆիլմը դիտելուց հետո հասկանում ես, որ Գանը բացահայտորեն ծաղրում է։ Ոչ միայն կինոկոմիքս ժանրը, ոչ միայն էժան մարտաֆիլմերը եւ դրանց կնիքները, այլ Գանը, առհասարակ, ծաղրում է ամեն ինչ։ Եվ դա շատ զվարճալի է:
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը