«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Արտահայտություններ, որ ամեն օր պետք է ասեք ինքներդ ձեզ

21:12, 16 հունվարի

Դու բավարարված ես

Մարդիկ պետք է դա մշտապես լսեն: Աշխարհում չկա ոչ ոք եւ ոչինչ, որ կլրացնի քեզ: Դու պետք է հասկանաս, որ այն ամենը, ինչը պետք է հաղթահարես, քո առջեւ է գտնվում: Մի՛ փնտրիր կողմնակի գնահատականներ: Նայի՛ր քո ներսը: Տե՛ս, թե որքան հեռուն ես գնացել, ինչերի միջով ես անցել եւ թույլ տու՛ր քեզ կանգնել՝ գլուխը հպարտորեն վեր պահած: Հասկացիր, որ դու ինքնաբավ ես, ոչ մեկին ոչինչ չպետք է ապացուցես եւ ոչ ոչի համար չպետք է փոխվես:

Դու յուրահատուկ ես

Դու անփոխարինելի ես: Դու քո տեսակի մեջ միակն ես: Քո այգին ջրի՛ր ու մի՛ նայիր, թե հարեւաններից ում այգին է ավելի կանաչ: Աշխարհում այնքան անիրական, այնքան կեղծ բաներ կան, այնքան նմանակողներ, մարդիկ, որոնք ամեն օր արթնանում են ու դիմակներ կրում: Սոցցանցերը միայն հեշտացնում են դա: Մարդիկ փորձում են ապացուցել, որ մյուսներից ավելի երջանիկ կամ հարուստ են: Բայց չէ՞ որ երջանկությունը նյութական բաների մեջ չէ: Երջանկությունը սեփական կյանքի իմաստը հասկանալու մեջ է: Յուրաքանչյուրն իր կոչումն ունի։ Դու յուրահատուկ ես՝ հիշիր դա: 

Ավելի քչին մի՛ համաձայնիր

Դու էքստրաօրդինար էիր ծնվել, եւ դրանք զուտ խոսքեր չեն: Դա ճշմարիտ է, բայց այն քո կյանքում իրականություն չի դառնա, քանի դեռ դու դրան չես հավատում: Դու պետք է քո սկզբունքներն ու չափանիշներն ունենաս: Շատ կարեւոր է, որ ինքդ քեզ ամեն օր հիշեցնես.  «Ես չեմ համակերպվի ավելի քչով, քան… Ես կշարունակեմ աշխատել, քանի դեռ նպատակիս չեմ հասել: Եւ նույնիսկ հետո կշարունակեմ աշխատել, որովհետեւ հաջողությունը ճանապարհորդություն է, այլ ոչ թե  վերջնակետը»:

Դու դա կարող ես

Հիշեցրու քեզ, որ դա հնարավոր է: Միայն արա՛ դա: Պարզապես արա՛ առաջին քայլը, այն զանգը, հաղորդագրությունը, այն թափուր աշխատատեղի համար ինքնակենսագրականը: Միշտ արժե փորձել: «Անհնար է»-ն միայն բառ է: Հավատա՛ դրան եւ համապատասխան գործի՛ր: Շրջապատի՛ր քեզ մարդկանցով, որոնք մոտիվացնում են քեզ: Մի՛ հանձնվիր: Շարունակիր փորձել, նույնիսկ եթե ընկնում ես:

Եղիր այնպիսին, ինչպիսին կաս

Կարեւոր բառեր, որոնք միշտ պետք է հիշեցնես ինքդ քեզ: Մենք նմանակելու շատ օրինակներ ունենք՝ հայտնիներ, առաջնորդներ, շատ այլ մարդիկ, որոնց կարելի է նմանվել, բայց նրանք երբեք քեզ չեն փոխարինի: Ոչ ոչ չի կարող լինել քո փոխարեն: Իրական գեղեցկությունն այն է, երբ դու պարզապես այնպիսին ես, ինչպիսին կաս: Թույլ տուր մարդիկ տեսնեն քեզ իրական: Նրանք կարող են դա չասել, բայց դա իրենց դուր կգա: Նրանք կհարգեն քեզ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել