Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ի՞նչը կարող է լացացնել Սիլվիին, սարսափեցնել Աթենային ու ստիպել Մոնիկային քնելուց առաջ ստուգել մահճակալի տակը. աստղային ֆոբիաներն ու դրանց պատճառները (ֆոտո)

12:08, 24 փետրվարի

Վախեր... աշխարհում, երեւի, չկա մի մարդ, որը որեւիցե բանից չվախենա, իսկ այդ վախերը հիմնականում առնչվում են սիրելի մարդկանց ու սեփական կյանքի կորստի հետ: Սակայն լինում են դեպքեր, երբ մարդկանց մոտ առաջանում են անբացատրելի՝ առաջին հայացքից անհասկանալի ու շատ տարօրինակ վախեր, որոնք ստացել են ֆոբիա անվանումը: Ֆոբիայի սահմանումը հետեւյալն է՝ տագնապի զգացում, որը կապված է որեւէ առարկայի կամ իրավիճակի հետ: Եվ եթե հնարավոր չի լինում խուսափել տվյալ իրավիճակից՝ շատ մարդկանց մոտ ֆոբիայի հետեւանքով կարող է սթրես առաջանալ՝ ընդհուպ մինչեւ ուշաթափություն:

dn17697-1_300.jpg (47 KB)

Ֆոբիաները բաժանվում են մի քանի խմբի՝ հատուկ կամ սպեցիֆիկ ֆոբիաներ (վախ շրջապատող միջավայրից, կոնկրետ կենդանիներից, արյունից եւ այլն), սոցիալական ֆոբիաներ (վախ սոցիալական իրավիճակներում քննադատություններից) եւ ագորաֆոբիա (նմանատիպ ֆոբիա ունեցողներին թվում է, թե շրջապատող միջավայրն անվտանգ չէ, ու նրանք փախուստի միջոց են փնտրում): Բայց, ինչպես նշում են մասնագետները, դրանցից ձերբազատվելու լավագույն միջոցը, հիմնականում, դրանց հետ առերեսվելն է:

a632f846d271e9002e77049d4f82b056.jpg (868 KB)

NEWS.am STYLE-ը զրուցել է հայկական շոու-բիզնեսից մի քանի ներկայացուցիչների՝ Աթենա Մանուկյանի, Սիլվի Բարկովայի ու Մոնիկա Գրիգորյանի հետ, որոնք պատմել են իրենց ֆոբիաների, դրանց առաջացման պատճառների ու դրանց հաղթահարման շուրջ իրականացվող իրենց քայլերի մասին: Ներկայացրել ենք նաեւ մի քանի միջոց, որոնք խորհուրդ են տալիս կիրառել մասնագետները:

Աթենա Մանուկյան. «Հանկարծ գլխիս վրայով քայլող մի բան զգացի... այդ պահից սկսած առաջացավ այդ վախը»

11-1.jpg (1006 KB)

«Եվրատեսիլ 2020»-ի հայաստանյան դեսպան, հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն ունի արախնոֆոբիա՝ վախ սարդերից: Երգչուհին նշում է, որ այդ վախն իր մոտ ձեւավորվել է դեռեւս մանկության տարիներից:

«Հիշում եմ՝ մի օր բակում էի խաղում, մինչ մայրս ինձ համար նախաճաշ էր պատրաստում, ու հանկարծ գլխիս վրայով քայլող մի բան զգացի. հետո ձեռք տվեցի, որ տեսնեմ, թե ինչ է, ու պարզվեց՝ մի մեծ սարդ էր: Իրականում դա մեր հարեւան տղաներից մեկի չար կատակն էր, նա կեղծ տարանտուլա ուներ, որն էլ հենց գլխիս էր դրել: Բայց այդ պահից սկսած ինձ մոտ առաջացավ սարդերի հանդեպ այդ վախը. սարսափում եմ, նույնիսկ, ամենափոքրերից»:

Աթենան, սակայն, ուրախությամբ է նշում, որ տարիների ընթացքում այդ վախը փոքր-ինչ նահանջում է, չնայած՝ սարդերի տեսքն իրեն մինչ օրս անհարմարության զգացում է փոխանցում.

«Ես սիրում եմ նայել վախիս աչքերին, այնպես որ՝ եթե հարկ լինի, կթողնեմ, որ սարդն ինձ վիայով քայլի, նույնիսկ մտածում եմ նման մի բան անել տեսահոլովակներիցս մեկում»,-ասում է երգչուհին:

21.jpg (917 KB)

Աթենան նշում է, որ քիչ չեն նաեւ զավեշտալի ու անհարմար դեպքերը, որոնք հաճախ պատահում են հենց իր ֆոբիայի պատճառով.

«Անցած ամառ, օրինակ, ընկերներիցս մեկի տանն էի, երբ նա խնդրեց, որ գնամ եւ միացնեմ Wi-Fi-ի սարքը: Միացնելու ընթացքում զգացի, որ ինչ-որ տհաճ բանի եմ հպվել… Եվ ի՞նչ տեսնեմ՝ մի հսկայական սարդ էր, որը պատրաստվում էր ցատկել ուղիղ ձեռքիս վրա: Այն մեծ էր, դեղին եւ վրան սեւ կետիկներ կային, ու ես երկար ժամանակ չէի կարողանում հավատալ, որ դիպչել էի դրան: Այդ պահին շատ ուժեղ բղավեցի, բայց հետո օգնեցի ընկերոջս, որ դուրս հանենք այն տնից, որպեսզի շարունակի ապրել իր սովորական կյանքով: Համոզված եմ՝ ես եւ «Հարրի Փոթեր» ֆիլմի Ռոն Ուեսլին շատ լավ ընկերներ կլինեինք»:

Համաձայն Healthline.com կայքի՝ սարդերից ու, առհասարակ, միջատներից ֆոբիաները հեշտհաղթահարելիների դասին են պատկանում: 2019 թ-ին իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սարդերից ունեցած վախը նվազեցնելու լավագույն միջոցը դրանց դրական կողմից մոտենալն է, ինչին կարող են նպաստել սարդերի մասին դրական հաղորդումներն ու ֆիլմերը, օրինակ՝ «Սարդ-մարդը»:

Սիլվի Բարկովա. «Պորտի տեսքից շունչս սկսում է կտրվել, սրտիս աշխատանքն արագանում է...»

272771077_4690640921062047_7725023820595595942_n.jpg (358 KB)

Դերասանուհի Սիլվի Բարկովան, թերեւս, ունի ամենահետաքրքիր ֆոբիաներից մեկը. նա, ոչ ավել, ոչ պակաս, վախենում է պորտի տեսքից: Նրա այդ վախը, նույնիսկ, ունի անուն, կոչվում է՝ օմֆալաֆոբիա:

«Չեմ կարող ասել՝ ինչպես, բայց հիշում եմ՝ 4-5 տարեկանում, տատիկս ինձ լողացնում էր, եւ երբ սպունգով փորիս հատվածն էր լվանում, դիպավ նաեւ պորտիս, ու այդ պահին շունչս, կարծես, սկսեց կանգնել, սկսեցի վատ զգալ։ Չեմ կարող բացատրել ապրումներս»,-հիշում է Սիլվին:

Դերասանուհին ասում է, որ անգամ առանց դիպչելու՝ պարզապես պորտի տեսքից, վատ է զգում.

«Եթե պորտին փիրսինգ չկա, եթե այն մեծ չէ, կամ՝ մի փոքր ուռուցիկ, ապա ինձ համար այդքան սարսափելի չէ, բայց, եթե նշածներիցս որեւէ մեկն առկա է, վատանում եմ (ծիծաղում է): Այդ դեպքում սրտիս աշխատանքն արագանում է, զզվում ու փշաքաղվում եմ, մի խոսքով՝ ներքին տառապանքի մեջ եմ ընկնում»:

255864090_288751396462789_3957244127496517403_n.jpg (630 KB)

Սիլվին նշում է, որ, անգամ, սեփական պորտին չի կարողանում ձեռք տալ.

«Ուղղակի ինձ այնքան եմ սթափեցրել, որ հիմա, համաեմատած առաջվա զգացողություններիս, ապրումներս փոքր-ինչ նվազել են»:

Դերասանուհին, նույնիսկ, մի զվարճալի դեպք հիշեց, որ վերջերս է տեղի ունեցել մորաքրոջ հետ հեռախոսով զրուցելիս.

«Տարբեր թեմաներից էինք խոսում, հանկարծ խոսք գնաց մարդու անատոմիայից, ու մորաքույրս մի օրինակ բերեց պորտի մասին. հենց այդ բառը լսեցի, շատ վատ զգացի, նույնիսկ, սկսեցի լաց լինել, նա էլ զարմացած՝ չէր հասկանում՝ ինչ էր կատարվում հետս:  Այո, տարօրինակ է, բայց անգամ այդ բառը կարող է ինձ հունից հանել»,-ասում է նա:

Համաձայն մասնագետների՝ այս վախը կարելի է հաղթահարել էքսպոզիցիոն թերապիայի մեթոդով, ինչը ենթադրում է ֆոբիան կրողի առերեսումը իրեն վախ պատճառող երեւույթի հետ. օրինակ՝ պետք է օրվա ընթացքում մի քանի րոպե նայել պորտին, այնքան մինչեւ տհաճ զգացողությունը սկսի, աստիճանաբար, նվազել: Կարեւոր է, որ այս թերապիան իրականացվի աստիճանաբար եւ վերահսկվող եղանակով:

Մոնիկա Գրիգորյան. «Քնելուց առաջ մահճակալիս տակն եմ ստուգում»

ARS_9518.jpg (147 KB)

«Միսս Տիեզերք Արմենիա 2020» տիտղոսակիր, մոդել Մոնիկա Գրիգորյանը նշում է, որ միշտ կարծել է, թե ինքը ֆոբիաներ չունի, մինչեւ որ մի օր դիտել է «Օձերն ինքնաթիռում»/Snakes on a Plane ֆիլմը, որից հետո ձեռք է բերել օֆիդոֆոբիա՝ վախ օձերից:

«Օձերի հանդեպ ֆոբիան առաջացել է մոտ 6 տարի առաջ՝ տվյալ ֆիլմը դիտելուց հետո, որտեղ ներկայացված է, թե ինչպես է օձեր տեղափոխող արկղը ինքնաթիռում պայթում, որից հետո դրանք սկսում են վնասել մարդկանց: Իսկ մինչ այդ օձերի շատ էի տեսել ու այդպիսի հիվանդագին վախ չունեի»,-պատմում է գեղեցկուհին,- «Երբեւէ չեմ հպվել օձերի, այդ վախն անբացատրելի է, հիվանդագին սարսափ եմ ապրում, երբ անգամ լուսանկարով եմ օձերի տեսնում, կամ երբ դրանց մասին խոսում են: Հիմա էլ խոսելիս տագնապ եմ ապրում»,-անկեղծանում է նա:

Մոնիկայի խոսքով՝ օձերի հանդեպ ֆոբիան այնքան կպչուն է դարձել, որ անգամ ամենաանհավանական վայրերում է օձերից զգուշանում.

«Ես կարող եմ ձմռանը ձյան մեջ օձ փնտրել, քնելուց առաջ մահճակալիս տակն եմ ստուգում, իսկ եղբայրս իմանալով իմ ֆոբիայի մասին՝ առիթը բաց չի թողնում, որ ինձ մի լավ վախեցնի»,-կատակում է մոդելը՝ խոստովանելով, որ լինում են իրավիճակներ, երբ իր ֆոբիան իրեն խանգարում է.

IMG_1643.jpg (152 KB)

«Հիմնականում դա լինում է ամռանը, երբ բնության գրկում, բարձր խոտերի մեջ նկարահանումներ եմ ունենում. ինձ թվում է, թե տվյալ տարածքում կարող են օձեր լինել: Երբեմն էլ օդանավ նստելիս ոտքերիս տակ ստուգում եմ՝ համոզվելու համար, որ օձեր չկան»:

Մոնիկան չի բացառում, որ, միգուցե, կյանքի որեւէ փուլում քաջություն հավաքի ու կարողանա մի կողմ դնել իր վախը. այդ ուղղությամբ նա, նույնիսկ, որոշակի քայլեր է անում.

«Փորձում եմ տարբեր նկարներ նայել, ուսումնասիրել օձերի բնավորությունը: Հոգեբաններն ասում են, որ պետք է վախի աչքերի մեջ նայես, որպեսզի դրանից կարողանաս ազատվել: Բայց, անկախ ամեն ինչից, դեռ պատրաստ չեմ մեր հանդիպմանը»:

Ի դեպ, բացի օձերին ուսումնասիրելն ու դրանց լուսանկարները դիտելը, այս դեպքում էլ կարելի է կիրառել էքսպոզիցիոն թերապիան, կարող եք պատկերացնել վիրտուալ իրականություն, որտեղ դուք բնության մեջ եք, որտեղ կան օձեր, որոնք չեն կարող ձեզ վնասել: Այս փուլը հաղթահարելուց հետո կարող եք գտնել մի անվտանգ միջավայր, որտեղ կան օձեր, օրինակ՝ կենդանաբանական այգին, եւ այնտեղ ուսումնասիրել դրանց:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Donna Day/Getty, Pinterest, Facebook, Արսեն Սարգսյան/NEWS.am STYLE


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել