Ավելի շատ ջուր խմեք
Նույնիսկ, եթե զգում եք, որ բավականաչափ ջուր եք խմում, այնուամենայնիվ պետք է ավելացնեք դրա քանակը: Եթե նախաճաշից առաջ մեկ-երկու բաժակ խմեք, ապա նիհարելու գործընթացը կսկսվի առավոտից։ Ջուրը նվազեցնում է ախորժակը եւ ավելացնում այրված կալորիաների քանակը։
Սկսեք կշռվել
Եթե դեռ չեք արել, հիմա ժամանակն է սկսել: Ամեն առավոտ կշեռքի վրա ոտք դնելը մոտիվացիան եւ ինքնատիրապետումը բարձրացնելու վստահ միջոց է: Այս դեպքում դրական արդյունքը կառաջացնի առաջ գնալու ցանկություն, իսկ ավելորդ քաշը կօգնի հրաժարվել բարձր կալորիականությամբ մթերքներից՝ կշեռքի վրա այլ թիվ տեսնելու ցանկությունից։
Սպիտակուցային նախաճաշ
Իհարկե, դուք դեռ պետք է մի փոքր վերանայեք ձեր սննդակարգը, հատկապես, որ նախաճաշը համարվում է օրվա ամենակարեւոր կերակուրը։ Կարեւոր է օրը սկսել այնպես, որ մինչեւ ճաշ լինես կուշտ ու էներգիայով լի։ Այդ հարցում կօգնի «սպիտակուցային» նախաճաշը։ Ձուն, ընկույզը, կաթնաշոռը, հունական յոգուրտը նախաճաշի հիանալի տարբերակներից են:
Պահեք սնունդի ընդունման օրագիր
Եթե չեք կարողանում հիշել, թե ինչ եք կերել օրվա ընթացքում կամ ձեզ թվում է, որ հիշում եք ամեն ինչ, ապա այս հարցում ձեզ կօգնի սննդի օրագիրը։ Հաշվի առեք այն ամենը, ինչ կերել եք, եւ դուք անպայման շատ բան կսովորեք ձեր եւ ձեր սննդակարգի մասին, իսկ ավելորդ բան ուտելու ցանկությունն ինքնին կվերանա:
Աղբյուրը՝ Ivona.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին11:38, 11 նոյեմբերի
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով11:17, 11 նոյեմբերի
Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել10:30, 11 նոյեմբերի
