Այս հոդվածով բնավ չենք ցանկանում հայտարարել, որ իսկական տղամարդը հենց այսպիսին պետք է լինի։ Այն պարզապես օգնում է ավելի կարեւորել այս հատկանիշները։
Իսկական տղամարդիկ պատասխանատու են իրենց արարքների եւ կատարած քայլերի համար
Իսկական տղամարդը գործողություններ կատարելուց առաջ ամեն ինչ կշռադատում եւ հաշվարկում է։ Նրա ցանկացած պատասխան խորը մտածված ու գիտակցված է։ Նա ինքնահաստատված է, հանդուրժող եւ գիտի զսպել իրեն։
Արագ եւ անմիտ որոշումներ կայացնում են միայն տղաները, իսկ տղամարդիկ պատասխանատու են իրենց կատարած ցանկացած քայլի համար։
Տղամարդիկ իրենց կատարյալ չեն համարում
Տղամարդիկ պատրաստ են բարձրաձայնել իրենց թերությունների մասին։ Նրանք այնպիսին են, ինչպիսին կան եւ չեն թաքցնում իրենց իրական դեմքը։ Նրանք փորձում են խուսափել անմիտ վիճաբանություններից եւ բարձրաձայն ու անտեղի խոսակցություններից։ Նրանք միշտ առաջ են շարժվում։
Տղամարդը կյանքի նպատակ ունի
Ցանկություն, նպատակ եւ երազանք. ահա այս ամենի համար է իսկական տղամարդը պայքարում։ Նա մշտապես ցանկանում է իր յուրահատուկ տեղը գտնել կյանքում, եւ հենց այս ամենին հասնելու համար նա մշտապես ինքնակատարելագործմամբ է զբաղվում։ Իսկական տղամարդը ստեղծում է, իսկ չհաստատված տղաները՝ քանդում։
Իսկական տղամարդիկ վճռական են
Իսկական տղամարդիկ գործում են, իսկ տղաները բողոքում ու դժգոհում։ Իսկական տղամարդը չի նվնվում, եթե իր գործերը այնպես չեն ընթանում՝ հասկանալով, որ դա իր ընտրությունն էր։ Նա կարողանում է զսպել իր զայրույթն ու զգացմունքները տարբեր իրավիճակներում։ Գրեթե բոլոր տղամարդիկ կյանքի որոշակի շրջանում որոշում են հրաժարվել խմելուց, ծխելուց, մոլի խաղերից, ստելուց, դավաճանելուց եւ այլն։ Բայց միայն իսկական տղամարդն է իրականցնում իր որոշումները, քանի որ միայն նա է ունակ հաղթահարել իր առաջ դրված արգելքներն ու խոչընդոտները։ Միայն իսկական տղամարդկանց խոսքն է գործ։
Իսկ այժմ փորձեք վերհիշել ձեզ շրջապատող տղամարդկանց բնորոշ հատկանիշները եւ համեմատել վերը նշվածների հետ։ Եթե կգտնենք իսկական տղամարդիկ, ուրեմն գնահատեք ու արժեւորեք նրանց, քանի որ մարդկային այս տեսակն իսկապես հազվադեպ հանդիպող է։
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում