Սիրային հարաբերություններում առաջացած խնդիրները ազդում են զուգընկերների՝ միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա։ Իսկ ի՞նչ կարելի է անել հարաբերությունները բարելավելու համար։
1. Սթափ եղեք եւ փորձեք կողքից նայել ձեր հարաբերություններին
Փորձեք ձեր հարաբերություններին արդարացի գնահատական տալ. միգուցե նա վատ է վերաբերում ձեզ կամ շատ խանդոտ է, միգուցե դուք կախված եք միմյանցից։ Մտածեք՝ կարո՞ղ եք առանց ձեր զուգընկերջ ապրել, մի՞թե դուք նրա լավագույն ընկերներ եք...
Խորհելով այս տեսակ հարցերի շուրջ՝ դուք կհասկանաք, թե արդյոք ցանկանում եք շարունակել ձեր հարաբերությունները, թե ոչ։ Լինում են դեպքեր, որ ավելի լավ է վերջակետ դնել հարաբերություններին, քան շարունակել տանջվել։
2. Բնական եղեք
Սիրահար շատ զույգեր կարծում են, որ իրենց կեսին հանդիպելուց հետո միանգամից երջանիկ են դառնալու։ Բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երջանիկ զույգերը հաճույք են ստանում ոչ միայն սիրային հարաբերություններից, այլեւ զբաղվում են իրենց սիրած գործով, հոբբի ունեն, մարզվում են, ընկերների հետ են հանդիպում եւ այլն։ Այսինքն՝ անում են այն, ինչ ցանկանում են։ Անկեղծ ու բնական լինելը իսկապես օգնում է երջանիկ հարաբերություններ կառուցելու գործում։
3. Հետաքրքիր ու զվարճալի քայլեր արեք միասին
«Ամեն ինչին հարմարվում են»։ Այո, մարդը երբ մի բանին հարմարվում է, այն արդեն սովորական ու ձանձրալի է դառնում։ Օրինակ, երբ զույգն առաջին անգամ կինոթատրոն է գնում, զգացողությունները այլ են, իսկ ամուսնությունից հետո ամեն ինչ այդքան էլ հետաքրքիր չէ։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երջանիկ են այն զույգերը, որոնք մշտապես նոր եւ հետաքրքիր արարքներ ու քայլեր են անում, զարմացնում միմյանց, նոր ձեռքբերումներ են ունենում եւ հիացնում իրենց զուգընկերոջը։
4. Սովորեք ձեր զուգընկերոջ սիրո լեզուն
Դուք եւ ձեր զուգընկերը հնարավոր է սիրելու եւ սիրված լինելու տարբեր միջոցներ կիրառեք։ Հետեւաբար, պետք է հասկանալ, թե ֆիզիկական ինչ հպումներ, ինչ նվերներ, ինչ խոսքեր է ցանկանում զգալ, տեսնել ու լսել ձեր զուգընկերը։ Եվ սա պետք է լինի ձեր փոքրիկ գաղտնիքը։
5. Խուսափեք հարաբերությունները խարխլող երեւույթներից
Իսկ որո՞նք են դրանք։ Հարաբերությունների վրա բացասական ազդեցություն կարող են թողնել քննադատությունը, արհամարհանքը, հակառակվելն ու ընդդիմանալը։ Եթե ցանկանում եք բարելավել հարաբերությունները, ուրեմն վերանայեք ձեր վարքագիծը եւ շփման ճիշտ ձեւ ընտրեք։
6. Ուշադիր եղեք
Սիրելիի հանդեպ ուշադրությունը երջանիկ հարաբերությունների ամենակարեւոր գրավականներից մեկն է։ Ավելին, միմյանց նկատմամբ ուշադիր զույգերը ավելի քիչ են սթրեսի ենթարկվում ռոմանտիկ հարաբերությունների ընթացքում, եւ նրանց շփումն ավելի ճիշտ ու երկարատեւ է լինում։
7. Օգտագործեք լավ նորությունները
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լավ նորություն լսելուց հետո դիմացինի արձագանքը կամ կարող է ավելի ջերմացնել զույգերին, կամ խոչընդոտել հարաբերությունների հետագա զարգացմանը։ Եթե ցանկանում եք բարելավել հարաբերությունները, ուրեմն լավ լուրերը պետք է լսեք մեծ հետաքրքրությամբ եւ հպարտությամբ, իսկ հարկ եղած դեպքում առաջարկել ձեր օգնությունը։ Սա հնարավորություն կտա ավելի խորացնել զույգի միջեւ առկա կապը եւ ավելի ամրապնդել հարաբերությունները։
8. Ամեն օր հպվեք ձեր զուգընկերոջը
Մեր ծննդյան օրից ի վեր բոլորը հպվում են մեզ։ Հպումը անվտանգության, վստահության եւ կարեկցանքի զգացողություններ է առաջացնում։ Զույգերը, ովքեր ավելի շատ են հպվում միմյանց, ավելի երջանիկ ու դրականորեն են տրամադրված իրար նկատմամբ։ Ուստի, ամեն օր գրկախառնվեք, համբուրվեք ու հպվեք միմյանց։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)