1. Եթե նա իսկական է:
Գտիր աղջկա, ով կմտնի քո կյանք եւ կլինի ոչ այնպիսին, ինչպես մյուսները: Գտիր աղջկա, ով ինքն է որոշում կյանքի ռիթմը, ով ներողություն չի խնդրում նրա համար, ինչպիսին է ինքը: Աղջիկը, ով իսկական է, կոտրում է բոլոր կաղապարները, այդ թվում՝ հարաբերությունների կաղապարները:
2. Եթե նա չի թաքցնում իր զգացմունքները:
Նշանակում է՝ նա վստահ է եւ հարգում է ինքն իրեն: Նա գիտի իր գինը, նա չի թաքցնում իր զգացմունքները նրանց հանդեպ, որոնց նկատմամբ անտարբեր չէ: Նա քեզ կսովորեցնի, որ չափից շատ մտածելն ու զգալը, եթե դա քեզ բնորոշ է, նորմալ է:
4. Եթե նա ուրախ է:
Գտիր աղջկա, ով ծիծաղում է իր կատակների վրա, եթե անգամ դրանք քեզ զվարճալի չեն թվում: Դու տեսնում ես, ինչպես է նա ծիծաղում եւ չես կարողանում զսպել քո ծիծաղը: Այդպիսի աղջիկը կպահի քո ծիծաղը մինչեւ մահը:
5. Եթե նա քեզ մոտիվացնում է:
Գտիր աղջկա, ով մոտիվացնում է քեզ դառնալ ավելի լավը, ավելին անել: Նա քեզ մարտահրավեր է նետում, որպեսզի դու ավելի լավը դառնաս, եւ դա քեզ դուր է գալիս:
6. Եթե նա բարի է:
Գտիր աղջկա, ում մասին ոչ ոք ոչ մի վատ բան չի ասում: Ով ոչ մի վատ բան չի ասում ուրիշների մասին: Ով գնահատում է այն, ինչ դու անում ես, եւ շնորհակալություն է հայտնում: Գտիր աղջկա, ով ավելի շատ ուրիշների մասին է մտածում, քան՝ իր: Նա անպայման կսիրի քեզ ու՝ ողջ սրտով:
7. Եթե նա լավատես է:
Գտիր աղջկա, ում դու կցանկանաս տեսնել: Ով մտնում է սենյակ ու լուսավորում է այն իր ժպիտով, ով կարող է տանել դժվարությունները եւ կարող է ինչ-որ լավ բան գտնել անգամ ամենավատ բանում: Նա կլինի քո հենման կետը: Նա ուժեղ կլինի, երբ քո ուժերը չեն բավարարի: Նա ձեր կյանքն ավելի լավը կդարձնի՝ լինելով դրանում:
8. Եթե նա պատրաստ է գնալ զոհողության:
Գտիր աղջկա, ով պատրաստ է գնալ զոհողության: Ով փորձում է միջոց գտնել՝ լուծելու համար ձեր բոլոր խնդիրները, քանի որ ցանկանում է դա:
9. Երբ նա ասում է ճշմարտությունը, թեկուզեւ՝ դառը:
Գտիր աղջկա, ով քեզ կասի այն ամենը, ինչ կա: Ով չի վախենա ասել ճշմարտությունը, եթե անգամ այն ցավ է պատճառելու: Քանի որ գիտի, որ ազնվության հետ գալիս է նաեւ վստահությունը:
10. Եթե նա ընդունում է քո թերությունները:
Գտիր աղջկա, ով հասկանում է, որ դուք կատարյալ չեք: Ով շեշտը չի դնում ձեր թերությունների վրա, ով ձեզ իդեալականորեն ոչ իդեալական է համարում իր համար:
Աղբյուրը՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին