Աշխարհահռչակ կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանն այս օրերին Երեւանում է, պատրաստվում է իր հայաստանյան համերգներին, որոնք անցկացնելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Ունջյանը ղեկավարելու է նվագախումբը, իսկ որպես մենակատար հանդես է գալու երկար տարիների ընկերը՝ Ռոբերտ Մքդաֆին, որի ջանքերով էլ, ի դեպ, հայազգի դիրիժորը 25 տարի անց այցելել է հայրենիք։
«Կա մի ընկերություն` Contour Global, որը հիմնադրել է Ջո Բրանդը: Կազմակերպությունը զբաղվում է աշխարհում տարբեր ենթակառուցվածքների ստեղծմամբ, նման բան անում են նաեւ Հայաստանում։
Կազմակերպության 5-ամյակի առթիվ Ջո Բրանդն իր ընկերոջը` պարոն Մքդաֆիին խնդրեց գալ եւ ելույթ ունենալ Հայաստանում, իսկ Մքդաֆին ասաց, որ կգա Հայաստան, եթե իր հետ մեկնեմ նաեւ ես ու ղեկավարեմ այդ համերգը: Մենք ծանոթ ենք վաղուց, մեր ընտանիքները շատ մտերիմ են, մոտ 20 անգամ միասին բեմ ենք բարձրացել։ Բայց պանդեմիայի պատճառով 5-ամյակին չստացվեց գալ, փոխարենն այստեղ ենք ընկերության 7-ամյակի առթիվ»,-պատմում է դիրիժորը, որը տպավորված է, ինչպես նվագախմբի աշխատանքով, այնպես էլ Երեւանով։
«Նվագախումբը հոյակապ է, ես այստեղ եղել եմ 25 տարի առաջ, եւ այն ինձ միշտ տպավորել է, ես մեծ հպարտություն եմ զգում` տեսնելով, որ նվագախմբի ներսում ամեն ինչ այնքան բարձր մակարդակի վրա է, համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին»:
Ունջյանն ու Մքդաֆին հասցրել են շրջել քաղաքով, համտեսել հայկական կոնյակ, կատակում են, որ դրանից հետո ոչինչ չեն հիշում, բայց մի բանում վստահ են՝ օրը հագեցած ու ուրախ է անցել։ Հայաստանում երկար չեն մնալու, այդպիսով՝ ազատ ժամանակը նվիրում են այն բացահայտելուն։
Անդրադառնալով հայկական հյուրասիրությանը՝ աշխարհահռչակ երաժիշտը նշում է, որ դա հայերին բնորոշ անհերքելի գիծ է, որն արմատավորված է նաեւ իր մեջ․
«Կարծում եմ՝ հայերը շատ ջերմ են, առատաձեռն, հյուրընկալ, եւ երեւի իմ մեջ էլ է այդպես արտահայտվում իմ հայկական կողմը։ Առհասարակ, սա է ինձ համար հայի կերպարը։ իմ շրջապատում բոլոր հայերն էլ դրական մարդիկ են։ Իսկ այս այցն ինձ համար շատ հատուկ է, քանի որ ինձ հետ Հայաստան են ժամանել նաեւ կինս, որդիս, քույրերս՝ իրենց ամուսինների հետ, եւ բոլորը շատ ոգեւորված են»։
Միջազգային մամուլն ու հեղինակավոր երաժշտաքննադատները նկարագրում են Ունջյանին որպես մագնիսական ձգողությամբ, հզոր մեկնաբանությամբ, կատարյալ տեխնիկայով դիրիժորի, ում յուրաքանչյուր ելույթը վառ իրադարձություն է: Տասնչորս տարի լինելով Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենը, ներկայումս՝ պատվավոր դիրրիժորը, Փիթեր Ունջյանը ճանաչվել է Տորոնտո քաղաքի գլխավոր ստեղծագործական շարժիչ ուժը: Այժմ Ունջյանը Կոլորադոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է, սակայն իր կարիերան նա սկսել է, որպես ջութակահար․ պատմում է, թե ինչպես է ստիպված եղել հրաժարվել ջութակից,-«Տարիներ անց զգացի, որ ձեռքիս հետ խնդիր ունեմ, շատ ջանք թափեցի, որպեսզի խնդիրը շտկվի, բայց հասկացա, որ արդյունք չկա, եւ պիտի թողնեմ ջութակն ու զբաղվեմ դիրիժորությամբ, որը հասցրել էի յուրացնել ջութակին զուգահեռ»։
Դիրիժորը հետեւում է հայկական դասական երաժշտությանը, իսկ սիրելի կոմպոզիտորների շարքում առանձնացնում է Արամ Խաչատրյանին, Կոմիտասին եւ Ալեքսանդր Հարությունյանին։ Ասում է՝ հայ կոմպոզիտորների գործերը պետք է զգուշորեն ներկայացնել, որպեսզի դրանք ավելի հասանելի դառնան միջազգային լսարանին։
Ունջյանի ղեկավարությամբ համերգները տեղի կունենան Երեւանում` հունիսի 17-ին, ժամը՝ 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում եւ Գյումրիում` հունիսի 18-ին, ժամը՝ 19:00-ին, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Ծրագրում կհնչի սիմֆոնիկ երկացանկի նշանակալից ստեղծագործություններից՝ Դվորժակի 9-րդ («Նոր աշխարհից») սիմֆոնիան եւ Բրամսի Ջութակի կոնցերտը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)