Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Յոթ հնարք՝ ինչու եւ ինչպես պետք է ինքդ քեզ սիրես

21:12, 1 օգոստոսի

Եղիր այնպիսին, ինչպիսին կաս:

Քո հանդեպ իսկական սերը քեզ պատասխանատու է դարձնում, այս պատասխանատվությունն էլ հենց այդ սահմանն է: Քեզ թույլ տուր այնպիսին լինելու շռայլությունը, ինչպիսին կաս, եւ ուրիշներին էլ այնպես ընկալիր, ինչպիսին են: Յուրաքանչյուր մարդ իր համար ե՛ւ նպատակ է, ե՛ւ ռեսուրսներ: Չի կարելի ուրիշին օգտագործել: 

Բարիքը մեր ներսում է: Երբ մարդը համարում է, որ «բարիքն» իրենից դուրս է գտնվում, նա կձգտի ուրիշներին օգտագործել՝ որպես այդ բարիքի աղբյուր: Նա մշտապես դժգոհ կլինի եւ արդյունքում՝ դժբախտ:

Ընտրելու ազատություն:

Սերը դիրքորոշում է: Ինքդ քո հանդեպ վերաբերմունք: Ինքդ քեզ երջանիկ դարձնելն առաջին հերթին որոշում է: Այն ամենը, ինչ մինչեւ հիմա քեզ հետ կատարվել է, նույնպես քո չգիտակցված որոշումների սցենարով է ընթացել: Սա գիտակցելով՝ դու միաժամանակ հասկանում ես նաեւ այն, որ ազատ ես քեզ թույլ տալու այլ կերպ ապրել եւ ավելի երջանիկ լինել:

Մշտական զարգացում:

Ինքդ քեզ սիրելը քեզնով ակտիվորեն զբաղվելն է, զարգանալը, սովորելը, հոգ տանելը, քեզ վատ արարք թույլ չտալը, դժվար պահին քեզ աջակցելը, ինքդ քեզ հավատարիմ ընկեր եւ ուժեղ սիրող ծնող լինելը:

Ոչ միայն հանուն տղամարդու:

Տղամարդիկ կյանքի միակ իմաստը չեն: Չի կարելի ամուսնուն կամ երեխաներին դարձնել քո «իմաստը». դու կեղծ կերպով քո կյանքը կենտրոնացնում ես, իսկ հետո երբ քո սերը մտերիմներին ձանձրացնի, շփոթմունքի եւ անիմաստության մեջ կհայտնվես, քեզ կկորցնես: Մյուսները նույնպես քեզ չեն ների դա: Չի կարելի սեփական անձի մասին մոռանալ, չի կարելի ուրիշի կյանքն ապրել:

Ազատվել հնից:

Նորը ստանալու համար, անհրաժեշտ է հնից «ազատվել»: Բայց քանի որ չկա ո՛չ «հին», ո՛չ «նոր», այլ միայն դու եւ քո հիշողությունները, որոնք դու ես ջանադրաբար հիշողության մեջ պահում՝ գլխում նորից ու նորից վերաստեղծելով, ապա անհրաժեշտ է միայն մեկ բան անել՝  փոխել անցյալի նկատմամբ վերաբերմունքը: Դա անկարեւոր դարձնել եւ ազատվել կամ մոռանալ: Ուշադրությունը ուղղիր ավելի կարեւոր բաներին:

Նոր նպատակներ:

Կյանքի նոր սցենարին միանալու համար անհրաժեշտ է քո առջեւ նոր նպատակներ դնել եւ լիովին դրանցով զբաղվել՝ այնպես, ինչպես արել ես պատանեկության շրջանում, ասես աշխարհում ոչ մի այլ՝ ավելի կարեւոր բան չկա:

Իդեալ խաղա:

Ձեւացրու, թե ուրիշ մարդ ես՝ դարձիր այնպիսի կին, որը քեզ դուր է գալիս: Քո հաճույքի համար այդ դերը կատարիր առավոտից մինչեւ երեկո: Եվ նույնիսկ չես էլ նկատի, թե ինչպես ես նրան նմանվում:

 

Նյութը՝ Elle.ru-ի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել