Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Վատ ամուսիններին բնորոշ յոթ հատկանիշ

21:48, 22 սեպտեմբերի

Շատ կանայք կարծում են, որ իրենց կողքին կանգնած տղամարդը իդեալական է, բայց ցավոք, ժամանակի ընթացքում նրանք հիասթափվում են։ Իհարկե, բոլորն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները, բայց կան մարդիկ, ովքեր մյուսներից վատն են։ Սովորաբար կանայք չեն հասկանում, որ այն մարդը, ում հետ կապել են իրենց կյանքը, այնքան էլ լավ ամուսին չէ իրենց համար։ Ուստի, եկեք  անդրադառնանք այն հարցին, թե ինչպես կանայք կարող են հասկանալ, որ վատ ամուսին ունեն։

1. Ամուսինը խանդոտ է եւ վերահսկում է կնոջ ամեն քայլը։ Ամուսնական հարաբերություններում վստահությունը ամենակարեւորն է։ Եթե տղամարդը չի վստահում կնոջը, նա հաճախ է խանդում ու կասկածում նրան։ Նման տղամարդիկ ստիպում են կանանց մոռանալ իրենց կարիերայի, անձնական կյանքի եւ ազատության մասին։

2. Նա սառն է եւ անուշադիր։ Ամուսինը պետք է շատ ուշադիր լինի կնոջ հանդեպ, հոգ տանի նրա մասին, պաշտպանի նրան, կատարի ցանկությունները։ Եթե տղամարդն ապրում է եսասերի նման, չի գնահատում կնոջը, ուրեմն վերջինս սխալ ընտրություն է կատարել։

3. Քննադատող. այն, ինչ կինն անում է, չի բավարարում նրան։ Այս տեսակ տղամարդիկ ամեն ինչից դժգոհում են եւ մշտապես բողոքում։ Նա միայն բացասական երեւույթներ է նկատում եւ ամեն ինչում մեղադրում է կնոջը։

4. Վատ ամուսինը պոռնո է սիրում. Եթե տղամարդը կախվածություն ունի պոռնո ֆիլմերից, նա չի հարգում կնոջը, ինչը չի կարող չանդրադառնալ հարաբերությունների վրա։

5. Նա կոպիտ ու անհարգալից է։ Վատ ամուսինը հիմնականում անարգալից ու վիրավորական բառեր է օգատգործում խոսելիս։ Նա նաեւ կարող է բռնության ենթարկել կնոջը։

6. Ամուսինների միջեւ չկա փոխհամաձայնություն. Եթե տղամարդը կամ բազմոցին պառկած է, կամ մշտապես ընկերների հետ է եւ ոչնչով չի օգնում կնոջն ու ընտանիքին, ուրեմն նա ոչ միայն վատ ամուսին, այլեւ վատ հայր է ձեր երեխաների համար։

7. Նա ստում է ու դավաճանում է։ Երբ ամուսինը դավաճանում է, իր արարքը կոծկելու համար սուտ պատմություններ է սկսում հորինել։ Նման տղամարդիկ չեն երջանկացնում իրենց կանանց եւ վատ ամուսին են նրանց համար։

Եթե դուք հաճախ եք հայտնվում նման իրավիճակում, սկսեք մտածել սեփական երջանկության մասին։ Փորձեք խոսել եւ բացատրել ամուսնուն, որ ամուսնությունը եւ հարաբերությունները պահպանելու համար հարկավոր է փոխվել։ Դուք արժանի եք երջանիկ լինել։

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել