Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ութ նախանշան, որ դուք շուտով կամուսնանաք

21:12, 3 դեկտեմբերի

Դուք միասին եք, ձեզ մոտ ամեն ինչ լուրջ է, բայց նա առայսօր ձեզ առաջարկ չի՞ արել: Հանգստություն, միայն հանգստություն: Հնարավոր է, որ նա արդեն պատրաստվում է անել այդ քայլը: Ամեն դեպքում, հետեւյալ նշաններով դու կկարողանաս հանգստանալ, որ ամուսնության առաջարկն արդեն հասունացել է եւ կկարողանաս հարսանեկան ծրագրեր կառուցել։

Դու կորցրել ես մատանիդ

Այս նշանն իհարկե կարող է ոչինչ չնշանակել, եթե դուք սովորաբար պատկերացում չունեք, թե ուր են անընդհատ կորում ձեր իրերը: Իսկ եթե քո իրերը միշտ իրենց տեղերում են լինում ու մեկ էլ հանկարծ մատանին կորում է՝ դա կարող է նշանակել, որ մոտ ժամանակներս ձեզ ձեռքի ու սրտի առաջարկ է սպասվում: Քանի որ տղամարդը քեզ համար համապատասխան մատանի ընտրելու միայն մեկ ձեւ ունի՝ գաղտնի վերցնել քո մատանին, տանել այն խանութ ու ընտրել նույն չափի մատանի:

Նա ապագայի համատեղ ծրագրեր է կառուցում

Ընդ որում հեռահար ծրագրեր: Իհարկե, գալիք ամռանը համատեղ հանգստի ծրագրերը նույնպես հրաշալի են, բայց դրանք մոտելուտ առաջարկի նշան չեն: Իսկ ահա բնակարան գնելու կամ էլ կատու պահելու ծրագրերը արդեն կարեւոր են: Այո, այո, տղամարդիկ նախընտրում են կատու պահել նրանց հետ, ում հետ մտադիր են ամուսնանալ: Կատոին մի տեսակ երեխաների բետա տարբերակն է:

Նա ասում է «մենք»

«Ես» եւ «դու» -ի փոխարեն: Ու նաեւ նա ասում է «երբ», այլ ոչ թե «եթե»: Ոչ թե «Ես ամռանը մոտոցիկլետ կգնեմ, ու եթե դու ուզես ինձ հետ գալ.. » այլ «Երբ մենք մեքենա գնենք, մենք երկուսով ծով կգնանք»:

Նրա ընկերների մեծ մասը ամուսնացած է

Տղամարդը սոցիալական արարած է, որը սիրում է իրեն զգալ երամի մեջ: Եթե նա սկզբունքային ամուրի չէ, ապա նա հաստատ կզգա, որ ինչ -որ կարեւոր բան է կորցնում: «Եթե շուրջը բոլորն ամուսնացել են, ուրեմն դա ինչ -որ իմաստ ունի»,- մոտավորապես այսպես նա կմտածի:

Նա քեզ ընտանեկան տոների է հրավիրում

Ծնողների հետ ծանոթությունը զուտ ձեւականություն է: Իսկ ահա ընտանեկան տոնակատարություններն իրոք կարեւոր են: Ոչ թե որովհետեւ նա դրանով ցույց է տալիս, որ քեզ ընտանիքի մի մասն է համարում: Այլ նաեւ որովհետեւ տղամարդկանց մեծ մասին նման հավաքույթները ձանձրալի են թվում: Բայց կա մի այդպիսի բառ՝ «պետք է»: Բայց քանի դեռ նա չէր որոշել, որ ձեր ամուսնանալու ժամանակն է, նրան դա բոլորովին էլ «պետք չէր», նկատե՞լ եք:

Նա քեզ տարօրինակ նվերներ է նվիրում

Ու դու ուզում ես այդ նվերները նրա գլխին տալ: Օրինակ թավան: Հանգստություն, միայն հանգստություն: Փաստ չէ, որ նա կնոջը համարում է գազօջախի կցորդ: Նա պարզապես սկսում է բուն հյուսել ու համատեղ կենցաղը կարգավորել: Դա կանցնի: Մանավանդ եթե մի անգամ այդ թավաներից մեկն այնուամենայնիվ նրա գլխին թռչի:

Նա քննարկումէ ընտանեկան արժեքներ

Ուշադրություն, կարեւոր պահ է, եթե նա հենց սկզբից էր սիրում այդ մասին խոսել, ապա ամենայն հավանականությամբ դա նշանակում է, որ դու ինչ -որ տարօրինակ կերպարի հետ ես կապվել: Քանի որ նույնիսկ եթե նա վաղուց էր պատրաստ ընտանիք կազմել ու առաջին հայացքից հասկացել էր, որ դու նրա ապագա կինն ես, նա չէր կարող չհասկանալ, որ հարաբերությունների սկզբում այդ մասին խոսելը տարօրինակ է հնչում: Իսկ եթե չի հասկանում, ապա դա առիթ է, որ դուք զգուշանաք: Իսկ ահա եթե ձեր տղամարդը անսպասելիորեն է սկսել քննարկել նման թեմաներ՝ ուրեմն պետք է սպասեք հարսանիքի մասին խոսակցության: Մոտ ժամանակներս:

Նա նյարդայնանում է

Առանց որեւէ ակնհայտ պատճառի: Հասկանալի է,որ դու իհարկե չես կարող տեղյակ լինել այն ամենին, ինչ կատարվում է նրա կյանքում: Բայց եթե նա սովոր է քեզ պատմել իր ապրումները ու խնդիրները (ինչն ի դեպ նույնպես լավ նշան է), իսկ հիմա հանկարծ լռում է, բայց դու տեսնում ես, որ նրան հաստատ ինչ -որ բան է մտահոգում, ապա շատ հարավոր է, որ նա մտադիր է առաջարկ անել: Մի քիչ էլ սպասիր, ու դուք կսկսեք միասին վախենալ ու նյարդայնանալ: Քանի որ իրականում հարսանիքը բավականին հոգսաշատ երեւույթ է:

Աղբյուր՝ Cosmo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել