«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հայկական ավանդույթներն ու սովորույթներ, որոնք օտարերկրացիներին տարօրինակ ու հետաքրքիր են թվում

19:16, 28 փետրվարի

Յուրաքանչյուր երկիր ունի ավանդույթներն ու սովորույթները, որոնք կարող են տարօրինակ լինել օտարերկրացիների համար: Եվ Հայաստանը բացառություն չէ։ NEWS.am STYLE-ը որոշել է պարզել, թե տեղական որ ավանդույթներն են տարօրինակ կամ զվարճալի թվում մեր երկրի հյուրերին։

Համբուրվելն ու ձեռք բռնելը

«Այտին համբույրն ու թեթեւ գրկախառնությունը Հայաստանում ընկերներին ողջունելու սովորական միջոց է: Կարելի է մտածել, որ նրանք ամիսներով կամ տարիներով չեն  հանդիպել, բայց միեւնույն ժամանակ հնարավոր է նրանք միասին ճաշել են նույն օրը։ Իհարկե, եթե դուք առաջին անգամ եք հանդիպում մարդուն, ապա ձեռքսեղմումը կամ պարզապես «բարեւ, ուրախ եմ ծանոթության համար», լավ է, բայց քնքշանքի պատրաստ եղեք, երբ մի փոքր ավելի լավ ճանաչեք մարդուն»: Նշվում է, որ կանայք «հաճախ բռնում են միմյանց ձեռքերը»։ «Դա նշան չէ, որ նրանք հարաբերությունների մեջ են. ուղղակի սովորական միջոց է մտերիմ ընկերների համար՝ սեր դրսեւորելու»։

Անձնական հարցեր տալը նորմալ է

Հայերը բաց են եւ կողմ են պարզ հաղորդակցությանը։ Երբեմն դա կարող է նշանակել, որ նրանք շատ անձնական տարածք չեն թողնում: «Տեղացիները նախընտրում են խոսել միմյանցից մոտ հեռավորության վրա։ Ընդունված է նաեւ անձնական ու մանրամասն հարցեր տալը։ Սա միանգամայն նորմալ պահվածք է երկրում եւ կոպիտ չի համարվում»։

Հյուր քաղցած գնացեք

«Հայերը հյուրընկալ են եւ սիրում են տանը հյուրեր ընդունել, հատկապես օտարերկրացիներին, որոնց, ամենայն հավանականությամբ, կդիմավորեն ջերմությամբ ու հնարավորինս շատ ուտելիքներով լի սեղանով: Ավելին, ձեզ «ստիպելու են» փորձել բոլոր ուտեստները։ Տան տերը կնեղանա, եթե չփորձեք սեղանի վրա դրված բոլոր ուտեստները, ուստի խորհուրդ ենք տալիս քաղցած գնալ՝ խայտառակ իրավիճակից խուսափելու համար։

Վճարում են միմյանց փոխարեն

Հայերի յուրահատկություններից մեկն այն է, որ ընկերները վճարում են միմյանց համար։ Եվ ոչ միայն սրճարաններում կամ ռեստորաններում: Մենք խոսում ենք նույնիսկ փոքր բաների մասին, օրինակ՝ ավտոբուսի տոմսի։

Հայերն այնքան հարուստ չեն, որքան իրենց արեւմտյան ընկերները, բայց եթե հայի հետ նստես սրճարանում, ամենայն հավանականությամբ քեզ թույլ չեն տա վճարել հաշիվը կամ նույնիսկ քեզ համար։ Եթե ​​վճարեք, մեծ է հավանականությունը, որ նրանք կվիրավորվեն: Ժամադրությանը միշտ հայ տղամարդիկ են վճարում հաշիվը։

Ծնողների հետ ապրելը նորմալ է

Օտարերկրացիներին տարօրինակ է թվում, որ հայերը դեռ հասուն տարիքում շարունակում են ապրել իրենց ծնողների հետ։

«Չափահաս երեխաները շատ հաճախ ապրում են իրենց ծնողների հետ մինչեւ ամուսնությունը կամ գուցե նույնիսկ իրենց կյանքի մնացած մասը: Ծնողները սովորաբար վճարում են կրթության, ամուսնության եւ իրենց երեխաների կյանքի բոլոր այլ իրադարձությունների համար, որոնք կարող են ամբողջովին օտար լինել շատերի համար աշխարհի արեւմտյան մասում: Ավելին, եթե ինչ-որ մեկը երեխաների հետ մեկնում է Հայաստան, միանգամայն նորմալ է, որ տեղի բնակիչը ներս մտնի, երեխային նվեր ու հարցեր կտա»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել