Բացվում է քաղաքում երեկոյան զբոսանքների, ժամադրությունների եւ ռոմանտիկ երեկոների սեզոնը։ Ինչ ձեւաչափ էլ որ ընտրեք, ձեր սիրելիի հետ երեկոն միշտ ավելի ռոմանտիկ է մեկ բաժակ գինու ուղեկցությամբ: Մարտի 8-ին ընդառաջ գինու փորձագետ Եվգենյա Խավտորինան հատուկ NEWS.am STYLE-ի համար կիսվել է փրփրուն գինիների իր առաջարկներով, որոնք հատուկ կզարդարեն ձեր տոնը։
Հայկական արեւի առաջ սառնամանիքներն անողոք են, ուստի հիմա էլ թեթեւ պիկնիկը Սեւանի ափին հիանալի այլընտրանք կլինի ռոմանտիկ զբոսանքի համար։ Նման եղանակին հազվադեպ է ինչ-որ մեկը համարձակվում գնալ լիճ, ուստի մեկուսի միջավայրը երաշխավորված է։ Սիրելիի գրկախառնություններն ու լավ գինին կջերմացնեն ձեզ ցանկացած եղանակին։
Նման արկածների համար Prosecco-ն կատարյալ է: Թեթեւ, մրգային, ծաղիկների, սառնաշաքարների, քաղցր տանձի եւ դեղձի բույրերով: Ուշադրություն դարձրեք նման գինիներում շաքարի քանակին, փնտրեք «extra dry» նշումը. դրանք կատարյալ են մրգային ափսեի համար, իսկ «brut»-ը՝ ծովամթերքի կամ թեթեւ նախուտեստների համար: Դե, վարդագույն Prosecco-ն էլ ավելի գարնանային տրամադրություն կհաղորդի:
Հիանալի այլընտրանք՝ հայկական փրփրուն Takar կամ Karas brut:
Նրանց համար, ովքեր նախընտրում են տոնը նշել տանը՝ կազմակերպելով ռոմանտիկ երեկո, որի կատարյալ լրացումը կդառնան դասական մեթոդի գինիները՝ Cava, Cremant, Champagne:
Սրանք ավելի լուրջ եւ բարդ գինիներ են. մրգերի բույրերին կավելանան տապակած տոստ, թարմ կրուասան, բրոշ, սերուցքային նոտաներ, գինին ավելի խիտ եւ հարուստ կլինի: Այն հիանալի համադրվում է ձկան, ծովամթերքների եւ նույնիսկ սպիտակ մսի հետ, այնպես որ ազատ ընտրեք դրանք եւ պատրաստեք տոնական ճաշացանկ:
Դրանք նաեւ հիանալի հավելում են նախաճաշին անկողնում:
Դրանք նաեւ հիանալի հավելում են «նախաճաշ անկողնում»:
Այլընտրանք՝ հայկական շողշողացող Keush ։
Եթե ձեր ռոմանտիկ երեկոյի ճաշացանկում միայն աղանդեր են, ապա գինին անպայման պետք է քաղցր լինի։ Asti Spumante կամ Moscato d'Asti-ն ձեր տարբերակն է: Բայց հիշեք, որ նման գինիների շաքարը գրեթե նման է Կոկա-Կոլային, գումարած ալկոհոլն ու փուչիկները: Խորհուրդ եմ տալիս վերջիվերջո ընտրել brut, իսկ դեսերտը մատուցել թեյի հետ։
Եվ հիշեք, որ փրփրուն գինին լավ չի համադրվում շոկոլադի հետ:
Այլընտրանք՝ կիսաքաղցր շողշողացող Karas:
Եթե դուք միայնակ եք նշում տոնը, ընտրեք մեր ընտրանիից ցանկացած գինի եւ կազմակերպեք ձեզ համար ռոմանտիկ երեկո: Յուրաքանչյուր տոն պարզապես հերթական առիթն է՝ ինքդ քեզ սեր ցույց տալու։
Զրուցեց Ռեգինա Մելիքյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը