Համը եւ գույնը մեծ ազդեցություն ունեն սննդի եւ խմիչքի գնումների վրա: Համաձայն FMCG Gurus-ի համի, գույնի եւ տեքստուրայի միտումների հաշվետվության՝ սպառողները գերադասում են համն ու բույրը ապրանքի այլ հատկանիշներից, ինչպիսիք են գինը, հնարավոր օգուտները կամ կայունության պահանջները: Բրենդերը, որոնք հենվում են համի եւ գույնի վերջին թրենդների վրա, կարող են կյանքի կոչել դասական կատեգորիաները՝ գրավելու սպառողների ուշադրությունը ողջ նոր տարվա ընթացքում, գրում է Food and Beverage Insider-ը։
Համարձակ համեր եւ վառ երանգներ
2023 թվականին նրբությունները կարծես տեղ չունեն։ Փոխարենը, սպառողներին գրավում է պայծառությունը, լավատեսությունը եւ համարձակ գույներն ու համերը: Pantone գույնի ինստիտուտը 2023 թվականի Տարվա գույն է անվանել Viva Magenta-ն: Հենց դրա երանգները կգերակշռեն հրուշակեղենի, աղանդերի, կոկտեյլների եւ նույնիսկ սոուսների մեջ: Միեւնույն ժամանակ, հայտնիություն են ձեռք բերում այնպիսի համեր, ինչպիսիք են վիշապի միրգը, վարդագույն գրեյպֆրուտը, հիբիսկուսը: Բացի մանուշակագույնից, հարուստ նարնջագույնից, փիրուզագույնից, դեղինից երանգները խաղում են հետաքրքիր համային պրոֆիլների հետ,ներառյալ մանգոն, կապույտ ազնվամորին, քրքումը եւ տարոյի արմատը:
Էսկապիզմ եւ արկածներ
Շատ սպառողներ ցանկանում են հետաքրքիր զգացողություններ եւ նրանց գրավում են ուտելիքներն ու խմիչքները, որոնք նրանց կտանեն ճամփորդությունների՝ իրական կամ պատկերացված: Կապույտ գույնը խորապես մարմնավորում է այս միտումը՝ կապված օվկիանոսի ալիքների, անսահման երկնքի եւ անշարժ լճակների հետ: Զվարճալի ու ֆանտաստիկ համերը լավ համակցվում են կապույտ երանգների հետ, ինչպիսիք են մոշի սերրանոն, անանուխը, ծննդյան տորթը, թթու կոնֆետը եւ փերիների, թզուկների եւ վիշապների գեղարվեստական համային պրոֆիլները:
Կազդուրիչ եւ վերականգնող զգացողություններ
Տարիներ տեւած իրարանցումից եւ անորոշությունից հետո, սպառողները ձգտում են խմիչքներ, որոնք ազդանշան են տալիս ինքնասպասարկման մասին: 2022 թվականի Top Trends Survey-ում համաշխարհային սպառողների գրեթե կեսը (47%) հայտարարել է, որ առողջ ապրելակերպի գլխավոր խոչընդոտը հանգստանալու ժամանակ գտնելու դժվարությունն է: Սննդամթերքներն ու խմիչքները սովորաբար օգտագործվում են հուզական բարեկեցության ապահովման համար՝ հատկապես շեշտը դնելով համերի եւ գույների վրա, որոնք սպառողները կապում են դրական ու հանգստացնող հույզերի հետ: Նարդոսը՝ եւ՛ որպես երանգ, եւ՛ որպես բույր, թրենդային կլինի 2023 թվականին՝ ավելացնելով իր նուրբ գույնը, համն ու բույրը պաղպաղակին, պատրաստի թեյերին եւ հրուշակեղենին: Այլ տաք, չեզոք երանգներ, ինչպիսիք են վանիլը, կարամելը, չեդդերը կամ բեկոնը, նույնպես կարող են օգնել սպառողներին հարմարավետ զգալ:
Դրական ազդեցություն ունեցող մթերքներ
Գույներ եւ բույրեր, որոնք կարող են բարձրացնել ձեր տրամադրությունը, ինչպիսիք են վառ նարնջագույնը եւ դեղինը: Դրանք կարելի է գտնել մրգերի, բանջարեղենի եւ այլ բույսերի մեջ, որոնք սպառողները կապում են սննդային հատկությունների հետ՝ ցիտրուսային ու արեւադարձային մրգերից մինչեւ սորտային պղպեղներ եւ այգեգործական խոտաբույսեր: Բնական աղբյուրներից ստացված համերն ու գույները արտադրանքն ավելի գրավիչ են դարձնում սպառողների համար: Աշխարհի սպառողների 76%-ը կարեւոր է համարում, որ սննդամթերքն ու խմիչքը արհեստական գույներ չպարունակեն։ Բնական գույներն ու համերը պարզության, վստահության եւ որակի զգացում են առաջացնում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին