«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Միքայել Կարսյան. ռեստորանային դիզայնը՝ մաքուր ջրի դրամատուրգիա

20:36, 27 ապրիլի

Ինտերիերների դիզայներ, նկարիչ-ճարտարապետ, IMAGEMAN ստուդիայի հիմնադիր եւ ղեկավար Միքայել Կարսյանը ներկայանում է որպես ռեստորանային դրամատուրգ։ Քանի որ ռեստորանն այսօր պարզապես կերակուր համտեսելու վայր չէ, այլ, առաջին հերթին, միջավայր ու մթնոլորտ։ Դա թատերական լավ բեմադրություն է, որն ուզում ես նայել նորից ու նորից, եւ որը քիմքիդ լավ համ է թողնում։

Հյուրընկալության հեքիաթը դետալներում

«Կացին» ռեստորանի ինքնատիպ, գրավող դիզայնը, «Կտուրի» հարմարավետ քաղաքային հնությունը, «Դարգեթի» «գարեջրային» լակոնիկությունը, «Անուշի» հայկական անտիկությունը, «Պոմոդորոյի» իտալական մթնոլորտը, «Բրիոշ» հացատուն-սրճարանի փարիզյան ձգողականությունը Միքայել Կարսյանի աշխատանքների լոկ փոքր մասն են։ Դրանք բոլորն առանձնահատուկ են իրենց պատմությամբ։ Հենց դրա մեջ է հենց վարպետի մտահղացումը. որպեսզի ինտերիերը եւ անվանումն իրենք խոսեն իրենց մասին, եւ հյուրն արդեն մուտքից կարողանա զգալ հաստատության մթնոլորտը։

Brioche_002.jpg (60 KB)

Կարսյանը կրթությամբ նկարիչ է, ավարտել է գեղարվեստական ակադեմիան, եւ դա օգնում է նրան վարպետորեն «փափկեցնել» ինտերիերը՝ հատուկ հմայք հաղորդելով։

Սկզբում պատվիրատուի հետ միասին դիզայները մտածում է հաստատության ուղղությունը՝ հայկական, պանասիական, եվրոպական խոհանոց կամ, գուցե, զուտ իտալական։ Ինչն է հատկանշական. առաջին հերթին կողմնորոշվում են տեղի սպառողի պահանջմունքներով, նա է ցանկացած ռեստորանի առանցքը։ Բայց, որ զբոսաշրջիկներին էլ դա հետաքրքիր լինի։

Կարեւոր է, թե ինչպես կկոչես նավը...

Լավ ռեստորանն սկսվում է անունից։ Ինչպես թատրոնը՝ կախիչից։ Եվ 90-ականների ողջույնները՝ «Միխալիչի մոտ» կամ «Գարիկի մոտ», այսօր արդեն հնացած են։ Չի աշխատում նաեւ մի ժամանակ տարածված սխեման՝ «եկեք մի բան բացենք, հետո կորոշենք, թե ինչ կոչենք» շարքից։

«Ես պարզապես գեղեցիկ ինտերիերներ չէ, որ ձեւավորում եմ, ես հայեցակարգ եմ ստեղծում, հյուրընկալության մի ինչ-որ հեքիաթ,- ասում է Միքայելը։ - Միշտ ասում եմ, որ ռեստորանն իր տեսակի մեջ օպերա է, որտեղ օրգանապես միահյուսվում են երաժշտությունը, դեկորացիաները, ռեժիսորական բեմադրությունն ու դերասանների խաղը։ Ռեստորանը նույն բանն է, մթնոլորտի, կերակուրների պատրաստման եւ մատուցման, հյուրերի տրամադրության, մատուցողների աշխատանքի եւ էլի շատ բաների լուրջ սիմբիոզ։ Կարեւոր է յուրաքանչյուր մանրամասն։ Դրա համար էլ 1999թ. ստեղծվեց IMAGEMAN ստուդիան. ամեն մի օբյեկտի համար մենք մեր պատմությունն ենք հորինում։ Ընդ որում՝ ես ինչ-որ ոճերի կողմնակից չեմ, ինձ համար կարեւոր է, որպեսզի ամեն բան ինքնատիպ, յուրատեսակ լինի»։

Մեր զրուցակիցը համոզված է. ինչպես նավն անվանես, այնպես էլ այն կնավարկի. «Հենց որ մենք կողմնորոշվում ենք հաստատության հայեցակարգի հարցում, մեր գործընկերները բրենդինգային գործակալությունից մշակում են ֆիրմային ոճն ու անվանումը մտածում դրանից ելնելով։ Եվ արդեն անվանումն է կոնցեպտուալ առումով թելադրում դիզայնը,- մասնագիտական գաղտնիքներին ծանոթացնում է Միքայելը։- Օրինակ, չինական թեման։ Օրինակ՝ եթե անվանել ենք «Կարմիր վիշապ», եւ այն արդեն ինքնին թելադրում է թե՛ ինտերիերի գույնը, թե՛ մի ինչ-որ թեթեւ ագրեսիա, թե՛ «վիշապի» դեկոր։ Իսկ եթե անվանենք «Շաո-Լին»՝ ինտերիերի թեման արմատապես կփոխվի՝ լեռներ, վանականներ, նրանց հագուստը հիշեցնող զգեստով մատուցողներ։ Անվանումը թելադրում է ամեն ինչ՝ թեման, գրաֆիկական դիզայնը, գունային լուծումները, կերակուրների մատուցման ինքնատիպ ձեւերը։ Մտածվում է, թե ինչով պետք է մատուցվի կերակուրը. կարող են լինել ինքնատիպ փայտե «նավակներ» կամ թերթաքարի կտորներ, կամ էլի նման արտասովոր մի բան։ Բնականաբար, դրա համար ես շատ եմ ուսումնասիրում տարբեր երկրների մշակույթն ու խոհանոցը»։

Դիզայների խոսքով՝ այցելուներին արդեն հետաքրքիր չէ ռեստորան գնալ պարզապես ուտելու համար, նրանք այնտեղ մթնոլորտ են փնտրում։ Եվ հաշվի առնելով, որ այժմ խորհրդային ժամանակները չեն եւ մարդիկ շատ են ճամփորդում աշխարհում ու շատ բան են տեսնում, դժվար է նրանց ինչ-որ բանով զարմացնել։ Բայց հենց դա է պրոֆեսիոնալին ոգեշնչողը՝ այնպիսի հետաքրքիր բան մտածել, որպեսզի հյուրերն այցելեն։ Եվ որ գլխավորն է՝ որպեսզի նորից ուզենան վերադառնալ այնտեղ։

Հին թաղամասն է տվել ռեստորանի անունը

Եկեք առարկայորեն դիտարկենք որոշ հաստատությունների ինտերիերը։ Օրինակ, «Կտուր» հայտնի ռեստորանը Սարյան փողոցում։ Այն դիզայնի հետ կապված բավական հետաքրքիր պատմություն ունի։

Ktur_09.jpg (68 KB)

«Ինչո՞ւ «Կտուր»։ «Կտուրի» հայեցակարգը Երեւանի հին Կոնդ թաղամասն է։ Ժամանակին այն հիմնել են պարսիկները, այժմ այնտեղ շատ են հետնախորշերը, բայց դա քաղաքային ֆոլկլորի պահպանված անկլավ է։ Այնտեղ ամեն բան խառնիխուռն է՝ պարսկական կամարներ եւ ժամանակակից ճարտարապետություն, տուն տան վրա, տանիք տանիքի վրա։ Ինչ-որ մեկի պատշգամբը ինչ-որ մեկի տանիքն է, ինչ-որ մեկի տանիքը՝ բակ մյուսների համար։ Եվ ի պատիվ այդ թաղամասի ռեստորանն ստացել է իր անվանումը։ Ինտերիերում ավելացվել են հնության, ժանգոտվածության, հնաոճության տարրեր, ջնջված կառույցներ, փայտե պատշգամբներ։ Երեւանյան (ոչ այնքան հայկական) խոհանոց, որն ինքնին աշխարհի շատ խոհանոցների միահյուսումն է։ Եվ մենք ստեղծեցինք  այնպիսի «ապրանք», որը թե՛ երեւանցիները, թե՛ մայրաքաղաքի հյուրերը շատ սիրեցին, ասում է Միքայել Կարսյանը։

Ktur_15.jpg (80 KB)

Ktur_19.jpg (82 KB)

Կամ էլ «Կացին» ռեստորանի հիշվող ինտերիերը։

«Դա այնպիսի հետաքրքիր սիմբիոզ է, որտեղ կա մի ինչ-որ փայլ եւ մի ինչ-որ «անճաշակություն»։ Որն, անկեղծ ասած, այնքան էլ իմ սրտով չէ, այժմ փոքր-ինչ այլ կերպ կձեւավորեի, բայց, միեւնույն է, մենք «ստացանք» Երեւանի լավագույն ռեստորաններից մեկը։  Այստեղ կացինը միսը մասնատելու համար է, եւ ամբողջ ինտերիերն ընդհանուր առմամբ կացին է հիշեցնում՝ դանակի կտրվածքներ, կտրող տարրեր, մետաղը շատ է»,- ասում է դիզայները։

Katsin_13.jpg (88 KB)

Հիշվող մանրամասներից են ատլանտների քանդակները։ Նրանք եւս, ինչպես ասում են, երկնքից չեն ընկել. ատլանտները՝ միսը մասնատելու կացիններով, ասես մասնակցում են գործընթացին։ Իսկ տեքստիլե փաթաթաշորերն ազդոսկրերին հեգնանքի երանգ են ավելացնում եւ ասես հաշտեցնում են երկու տարբեր դարաշրջանները։

Katsin_08--слайдер.jpg (78 KB)

Կամ՝ վերցնենք «Գրիլիան» բալկանյան ռեստորանը՝ բաց խոհանոցով. կոպիտ, մսային։ Հաց թխելու փայտե վառարանով, զանգվածեղ մանղալով եւ Բալկանների էթնիկական մոտիվներով։

Grilian_13.jpg (61 KB)

Շատ հետաքրքիր է «Պոմոդորոյի» «համեղ» ինտերիերը, ասես Իտալիայի մի կտոր լինի Երեւանում։ Մթնոլորտն ինքն ասես տեղափոխում է նեապոլյան մի ինչ-որ փոքրիկ փողոց՝ պատշգամբներ, հնության մթնոլորտ, ճաքած պատեր, գույներ, օդում՝ մակարոնի եւ արտիշոկի բույր...

Pomodoro_19.jpg (63 KB)

Ահա այսպիսի բաներով է հիշվում ռեստորանը։ Ընդ որում, դիզայների խոսքով՝ կահույքը չպետք է ուշադրությունը սեւեռի իր վրա. ոչինչ չպետք է դուրս ցցվի ինտերիերի ընդհանուր հայեցակարգից։ Ինչպես նվագախմբում՝ երաժշտական ոչ մի գործիք չպետք է գերիշխի։

Իսկ կա՞ արդյոք ռեստորանների ինտերիերի մոդա

Ինչպես նշում է Միքայելը, մոդան կա միշտ եւ ամեն ինչի համար՝ հագուստի, մեքենաների, ինտերիերի՝ այդ թվում. «Բայց ես միշտ փորձում եմ շրջանցել այն։ Ինձ համար շատ ավելի լավ է տեսնել այն, ինչը նորաձեւ չէ։ Որովհետեւ շատ հեշտ  է վազել նորաձեւության հետեւից։ Հիմա բոլորն ինտերիերները ձեւավորում են ավազե երանգներով՝ կրեմագույն, թեթեւ, մինիմալիզմին համապատասխան, ինչպես սրճարանները։ Այո, դրանք հաճելի են։ Բայց դրանք նման են մեկը մյուսին երկվորյակների պես, դրանց մեջ համուհոտ չկա։ Եվ դա ինձ համար մարտահրավեր է ինքս ինձ, չէ՞ որ ինտերիերը շատ լուրջ զտիչ է այցելուների համար։ Որակյալ ձեւավորված ինտերիերը դեպի իրեն է ձգում  այցելուներին՝ մարդկանց, որոնք հասկանում ու գնահատում են դա»։

Սոֆյա Ցարեւա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել