Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

50 Best. Բարսելոնայի Disfrutar-ը ճանաչվել է աշխարհի լավագույն ռեստորան

22:18, 6 հունիսի

Բարսելոնայի Disfrutar-ը Աշխարհի 50 լավագույն ռեստորանների կազմակերպության կողմից ճանաչվել է որպես աշխարհի լավագույն հաստատությունը:

Այն ղեկավարվում է խոհարարական թիմի՝ Օրիոլ Կաստրոյի, Մատեու Կասանյասի եւ Էդուարդ Հատրուխի կողմից, ովքեր պատրաստում  էին  El Bulli հեղափոխական ռեստորանում: Ճաշացանկը ներառում է եզակի ուտեստներ, ինչպիսին է «Fear: The Prawn»-ը, որը ծովամթերք է՝ շրջապատված սառցագնդիկներով: Ներառված են նաեւ սառը գասպաչոյով լցոնված սենդվիչներ եւ ֆիրմային պանչինո՝ խավիարով պատրաստված տապակած բլիթ։

Ընդհանուր առմամբ, հինգ իսպանական ռեստորաններ են հայտնվել լավագույն 50-յակում: Ակսպեում գտնվող Asador Etxebarri ռեստորանը ճանաչվել է թիվ 2-ը, որի ճաշացանկը հիմնված է ածուխի վրա հմտորեն պատրաստված սննդի վրա: Չորրորդ տեղում է Մադրիդի Diverxo-ն, որը հայտնի է իր հիանալի սննդով եւ մթնոլորտով: 

6-րդ տեղում հայտնվել է կորեական ճաշացանկով Atomix ռեստորանը, որը գտնվում է Նյու Յորքում եւ առաջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ ռեստորանների վարկանիշում։

Փարիզի «Table» ռեստորանը զբաղեցրել է երրորդ տեղը: 

Լիմայի Central ռեստորանը, որն անցյալ տարի զբաղեցրել էր առաջին տեղը, այժմ տեղափոխվում է «Լավագույններից լավագույնը» կատեգորիա եւ այլեւս չի կարող ընդգրկվել Թոփ 50 ցուցակում: 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել