«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Yerevan Fashion Week 2025․ երբ նորաձևությունն ու արվեստը հատվում են

15:55, 3 նոյեմբերի

Հոկտեմբերի 23–26-ը Երևանը դարձել էր նորաձևության և ստեղծագործական ոգու կենտրոն՝ հյուրընկալելով Yerevan Fashion Week 2025 միջոցառումը, որը արդեն երրորդ տարին շարունակում է համախմբել տեղական և միջազգային դիզայներներին, արվեստագետներին ու նորարարներին։ Այս տարի նորաձևության շաբաթը ավելի բազմաշերտ և արտահայտիչ էր՝ ընդգծելով նորարարությունը, կայուն նորաձևության գաղափարը և մշակութային ինքնությունը։

Միջոցառման ընթացքում ավելի քան 20 հավաքածուներ ներկայացվեցին Հայաստանից դիզայներների, ինչպես նաև ԱՄԷ–ից, Իրանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Մոլդովայից և Ռուսաստանից։ Fashion Week-ի ծրագրում ներառված են նաև Fashion Talks պանելային քննարկումներ, Fashion Expo ցուցահանդես ավելի քան 60 հայկական և միջազգային բրենդերի մասնակցությամբ, ինչպես նաև արվեստի ցուցադրություններ և էկո-մոդայի նախագծեր։

Fashion Expo-ի շրջանակում Մերիդիան Էքսպոյում իր առանձնահատուկ տաղավարով հանդես եկավ Curious X-ը՝ հարթակ, որտեղ ամենահետաքրքիր մտքերն ու գաղափարները հատվում են՝ ձևավորելով անսպասելի համադրություններ, նոր իմաստներ և փոխակերպող փորձառություններ։

Curious X-ը տարածք է, որտեղ ստեղծագործական էներգիան վերածվում է շարժման․ այստեղ ավանդականը վերաիմաստավորվում է, վերածվում ժամանակակիցի, իսկ արվեստը ստանում է նոր շունչ՝ խոսելով ներկայի լեզվով։

Այս հարթակում հանդիսատեսը կարողանում էր մտնել ստեղծագործական տիեզերք՝ ուսումնասիրելու, կապ հաստատելու արվեստի և նոր գաղափարների հետ։ Այցելուները կարող հնարավորություն ունեին քվեարկել այն գործերի օգտին, որոնք առավել են ոգեշնչում, դառնալով համահեղինակներ մի շարժման, որը վերափոխում է մեր ընկալումը արվեստի մասին։ Այստեղ ամեն ձայն կարևոր է, ամեն ընտրություն՝ ստեղծարար քայլ։
Yerevan Fashion Week 2025-ի շրջանակում Curious X-ի գործընկերները՝ Գայանե Գևորգյանը (Styled by Gaya) և GaReggin-ը, ներկայացրեցին իրենց յուրահատուկ համագործակցությունը հոկտեմբերի 26-ին, ժամը 20:30-ին, փակման ցուցադրության ընթացքում։

Գայանեն ներկայացրեց իր նոր «Արձագանք» հավաքածուն՝ պատմություն վերածննդի, զգացմունքի և ներդաշնակության մասին։ Ինչպես նշեց դիզայները՝ «Հետաքրքիր, շատ օրիգինալ կերպարներ ստեղծվեցին, որոնք, կարծում եմ, շատերին կմոտիվացնեն և շատերի համար առիթ կդառնան արվեստը սիրելու, արվեստը գնահատելու և միանշանակ յուրաքանչյուր դետալին կարևորություն տալու»։ Ցուցադրության շրջանակում ներկայացվեցին երկու բացառիկ կերպարներ, որոնցում GaReggin-ի բնօրինակ արվեստի գործերը խնամքով միավորված են Gaya-ի դիզայնների մեջ։ Այս ստեղծագործությունները միավորում են նորաձևությունն ու կերպարվեստը՝ ձևավորելով եզակի վիզուալ պատմություն, որտեղ հագուստը վերածվում է շարժվող կտավի։

Yerevan Fashion Week-ի կարևոր բաղադրիչն էր նաև Fashion Scout Armenia երիտասարդ դիզայներների մրցույթը, որն անցկացվեց միջազգային Fashion Scout հարթակի հետ համագործակցությամբ։ Մրցույթի նպատակն էր բացահայտել և միջազգային հարթակ դուրս բերել հայ դիզայներներին։ 

Այսպիսով, Yerevan Fashion Week 2025-ը ոչ միայն նորաձևության, այլև արվեստի, գաղափարների և համագործակցության տոն է։ Այն ցույց է տալիս, որ ստեղծագործականությունը սահմաններ չունի, երբ տարբեր ոլորտներ միավորվում են՝ ձևավորելով նոր լեզու, նոր մոտեցումներ և նոր տեսլականներ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search