Ամառային արձակուրդների շրջանը ավարտվում է եւ պետք է արդեն գնալ աշխատանքի։ Բայց շատ կանայք բախվել են մի մեծ խնդրի՝ ազատվել հանգստի ժամանակ հավաքած ավելորդ կիլոգրամներից։ Ես անկեղծորեն նախանձում եմ այն «երկաթյա կանանց», ովքեր հանգստի ժամանակ զրկում են իրենց համեղ եւ գիրացնող հաճույքներից, ինչպես նաեւ կանոնավոր գնում են մարզասրահ։ Ինչպես հասկացաք, ես այդպիսի կանանց շարքին չեմ պատկանում։ Ես կանանց մեծամասնության նման (համենայնդեպս ես դրան անկեղծորեն հավատում եմ) նախընտրում եմ արեւի տակ կամ լողավազանի մոտ ուտել մսի ֆիլե, կամ այն ամենը, ինչ տրված է Աստծո կողմից «ամեն ինչ ներառված է» («all inclusive»)համակարգում։ Զարմանալին այն է, որ մինչ ծովափ գնալը ես ինձ տանջում եմ մի շարք դիետաներով, սպորտային պարապմունքներով, մերսումներով, որպեսզի բիկինիով գեղեցիկ տեսք ունենամ։ Բայց բավական է տեսնեմ շվեդական սեղանը եւ իմ «երկաթե կամքի ուժը» մարում է այնպես, ինչպես արեւի տակ մնացած պաղպաղակը կհալչեր։
Սակայն հաշվի առնելով անցյալ տարիների դառը փորձ՝ այս տարի որոշեցի հավաքել ողջ ուժերս եւ պայքարել հավելյալ սնվելու դեմ։ Բացի այդ ես ինձ համար հատուկ մի դիետա էի մշաել, որը կօգներ արագ ազատվել մի քանի կիլոգրամներից։ Սակայն նույնիսկ եթե Դուք լիարժեք մտադրված եք քիչ ուտել, կամ սահմանափակել Ձեզ ուտելու հարցում, ապա ամեն ինչ հօդս է ցնդում, երբ դուք մտնում եք ռեստորան. «Ամեն ինչ ներառված է» համակարգը կանանց կազմվածքի թշնամին է։ Պետք է մի ծրագիր մշակել, որը թույլ կտա չզրկել քեզ հաճույքներից, բայց նաեւ չհավաքել ավելորդ քաշ կամ գոնե ոչ այնքան շատ։ Անձամբ ես այսպես վարվեցի. առավոտյան նախաճաշ՝ սուրճ, կրուասան, հյութ, կամ յոգուրտ, սուրճ, հյութ։ Ոչ մի լանչ կամ հավելյալ սնունդ կեսօրյա լանչի ժամերին։ Ճաշին ես ափսեի մեջ կանաչեղեն էի լցնում, աղցան, կաղամբ, բանջարեղեն, ավելացնում երկու գդալ հունական «ցացիկի» սոուս եւ մի փոքրիկ կտոր ձուկ կամ միս դնում։ Աղանդերով հարուստ սեղանից կիլոմետրերով հեռու էի կանգնում կամ նախապատվությունս տալիս էի մրգերին։ Ընթրիքին կրկին գործում էր նույն սկզբունքը, միայն մի փոքր տարբերությամբ՝ բանջարեղենն ու միրգն ավելի քիչ քանակությամբ էի վերցնում եւ մեկ (իսկ երբեմն էլ՝ երկու-երեք) բաժակ գինի։
Ասեմ, որ ոչ մի անգամ սովի զգացում չեմ ունեցել, եթե շատ էի ուզում տորթ կամ թխվածք ուտել, ապա միայն մինչեւ 13։00, ինչից հետո երկար լողում էի լողավազանում հոգեկան հիվանդ դելֆինի պես։ Արդյունքում ես գիրացել էի ընդամենը 1,5-2կգ-ով, բայց տուն վերադառնալուց հետո մեկ շաբաթում վարսակով դիետայի միջոցով նիհարեցի։
Վարսակը շատերի համար զզվելի մթերք է՝ չնայած այն շատ օգտակար է եւ հիանալի ազդեցություն ունի նյութափոխանակություն վրա։ Առաջին օրը ես միայն վարսակ կերա (ընդ որում, առանց շաքարի եւ աղի) եւ շատ ջուր խմեցի։ Սա շատ դժվար էր, բայց արդյունքը բավականին լավ է ստացվում։ Օրինակ, իմ մայրիկն այս մեթոդի օգնությամբ մեկ օրում նիհարել է 1 կգ-ով։ Հաջորդ օրերին եւ վարսակի հետ նաեւ օգտագործում էի բանջարեղեն, միրգ, մածուն կամ յոգուրը։ Առավոտյան նախաճաշին երկու թեյի գդալ մեղր եւ դարչին էի ավելացնում։ Արդյունքում ես նիհարեցի 4կգ-ով։ Քանի որ վարսակը ստամոքսում ուռչում է, այն հագեցվածության զգացում է հաղորդում, ինչ շնորհիվ այս մեթոդն այնքան էլ ծանր ու դժվար չէ։ Բացի այդ, այս դիետան կարգավորում է նաեւ մարսողությունն ու նյութափոխանակությունը։
Ապացուցված է անձնական փորձով։
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 5 հոկտեմբերի
Աշխարհի վերջի մասին իր մարգարեությամբ մարդկանց վախեցնող քահանան ասում է, որ Համբարձումը տեղի կունենա մի քանի օրից22:16, 5 հոկտեմբերի

21:23, 5 հոկտեմբերի
Miu Miu-ն և New Balance-ը վերամիավորվում են. Փարիզը տեսավ ապագայի սպորտային կոշիկները20:30, 5 հոկտեմբերի
Սամվել Հայրապետյան. վիրտուոզ ջութակահար, որը համատեղում է դասականը, ռոքը և ջութակագործության արվեստը19:22, 5 հոկտեմբերի
Դիտա ֆոն Թիզը նվաճեց Փարիզը. Քրիստիան Լուբուտենը պաշտամունքային կոշիկները վերածեց թատերական սենսացիայի16:21, 5 հոկտեմբերի
Կադրից դուրս. մեծահասակների համար ֆիլմերի նախկին աստղը բացահայտել է անհարմար ճշմարտությունը15:33, 5 հոկտեմբերի
Լյուկ Էվանսը խոսել է ԼԳԲՏ կերպարների մասին կարծրատիպերի դեմ. «Եթե գեյերին մարմնավորեին միայն գեյերը, ես ընդհանրապես կարիերա չէի ունենա»14:40, 5 հոկտեմբերի
Եգիպտոսն առանց զբոսաշրջիկների. Ինչպիսի տեսք ունի փարավոնների նավով շքեղ զբոսանքը Նեղոսի վրա14:21, 5 հոկտեմբերի

13:13, 5 հոկտեմբերի

12:33, 5 հոկտեմբերի
OnlyFans-ի աստղը խիստ պատասխանել է Փիթ Դևիդսոնին՝ կին ինֆլյուենսերներին ծաղրելու համար. «Թող ինքը փորձի»12:15, 5 հոկտեմբերի
Քայլի Ջենները խորասուզվել է էրոտիկ ֆենտեզիի մեջ. 29-ամյա աստղը անսպասելիորեն բացահայտել է իր նոր կիրքը