Յուրաքանչյուր լավ բան մի օր ավարտվում է։ Օրինակ՝ մուրաբայով բանկան, լավ կինոնկարը կամ High Fest թատերական փառատոնը։ Անմոռանալի, գունեղ ու իրար չնմանվող ներկայացումներ, տաղանդավոր դերասաններ, երգիչներ, միմոսներ ու ծաղրածուներ հեռացան Երեւանից։ Բայց ուղիղ մեկ տարի անց High Fest-ը կրկին կմեկնարկի նոր ուժով ու նոր ներկայացումներով։ «Չնայած «չար ուժերի» ակնհայտ միջամտությանը փառատոնի անցկացմանը, մեզ ամեն ինչ հաջողվեց։ High Fest-ի X փառատոնի անցկացման ընթացքում ես հավատացի «վատ աչք» արտահայտությանը. մեր գլխավոր դերասանները պետք է լինեին հունգարացիները, բայց քաղաքական իրադարձությունների պատճառով նրանք չէին եկել, իսկ աղջիկը ֆրանսիական խմբից կոտրել էր ոտքը, վրացական մեներգչուհին ընկել էր հիվանդանոց ու դա դժբախտության մի մասն էր, որ ընկել էր մեր կազմակերպչական ուսերին»- կիսվեց մեզ հետ High Fest-ի նախագահ Արթուր Ղուկասյանը։
Նա նշեց , որ չնայած փառատոնը թվով տասներորդն էր ու հոբելյանականը, բայց ինքը տոնական տրամադրություն չուներ։ «Դա նույնիսկ լավ է, աշխատանքային տրամադրությունն ու ակտիվ գործելու ցանկությունը պահպանվում է։ Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ փառատոնի արդյունքներից, քանի որ հիմնական նպատակն այն էր, որ մեր մասին խոսեն, կարեւոր չէ, թե ինչ, կարեւորն այն է, որ այլեւս չլինեն զարմացած հարցեր. «High Fest, իսկ դա ի՞նչ է», եւ դա մեզ հաջողվում է»,- հավելեց Ղուկասյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը