Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Սուրբ Ծնունդը Եվրոպայում. Բրյուգե՝ քաղցրաբլիթի հեքիաթ

22:12, 24 դեկտեմբերի

Եթե երբեւէ հայտնվեք Բելգիայում, ապա անպայման այցելեք Բրյուսելից ոչ շատ հեռու գտնվող Բրյուգե քաղաք։

Սա մի ֆանտաստիկ եւ հեքիաթային քաղաք է, որը ձեզ թույլ կտա մի քանի ժամ զգալ անցյալի շունչը։ Դուք միանգամից կհայտնվեք 15-16-րդ դարի Եվրոպայում։

Եվ այս ճանապարհորդությունը կդառնա ձեր կյանքի ամենաանմոռանալի եւ տպավորիչ շրջագայություններից մեկը։

Բրյուգեյում ասես, ժամանակը կանգ է առել։

Կարծես թե հայտնվում եք մի իսկական հեքիաթում՝ շրջապատված քաղցրաբլիթի տնակներով եւ գեղատեսիլ պալատներով։ Այս քաղաքը ՅՈՒՆԵՍԿՈ-յի հատուկ պահպանվող տարածքների ցանկում է եւ այստեղ ժամանակն անզոր է։

Բնակիչները մեծ սիրով եւ հոգատարությամբ պահպանել են իրենց քաղաքի գեղեցիկ ճարտարապետությունը, ինչի շնորհիվ դու քեզ այլմոլորակային ես զգում, քանի որ այնպիսի տպավորություն է, որ հայտնվել ես մեկ այլ մոլորակում։

Ձեր տրամադրության տակ են ձիերով լծված կառքեր, նավակներ, որոնք ամբողջ քաղաքի նեղ փողոցների երկայնքով դանդաղ լողում են տեղի ջրանցքով։ Այստեղ անգամ կարելի է տեսնել 11-12-րդ դարում կառուցված տներ ու պալատներ, որտեղ ժամանակին ապրել են արքայազներ ու հերցոգներ։

 

Ձեր ճամփորդությունը կարող եք սկսել քաղաքի զարմանահրաշ, գեղեցիկ, կարմիր այգուց՝ Մինուոթերից, որը ձեզ կտանի դեպի Սիրո լիճ։ Ի դեպ, այգին ստեղծել է մի տղամարդ եւ նվիրել իր մահացած սիրելիին։

Ըստ լեգենդի՝ ցանկացած սիրահար զույգ, ովքեր միմյանց խոստում տան այգու հինավուրց կամրջի վրա, ուրեմն նրանք անպայման երջանիկ կլինեն ամուսնական կյանքում։ Այստեղ կարելի է հանդիպել նաեւ սպիտակ կարապների, որոնք քաղաքի խորհրդանիշներն են։ Այնուհետեւ դանդաղ զբոսնելով (այստեղ արագ քայլերն անհնար է, քանի որ բազմաթիվ տեսարժան վայրեր կան, որոնք տեսնելու մեծ ցանկությունը չի թողնում արագ քայլել ու անտարբեր անցնել դրանց կողքով) կարելի է տեսնել նաեւ Միքելանջելոյի «Բրյուգերյան Մադոննա» մարմարե արձանը։

Սա քաղաքի հպարտությունն է։ Չնայած այն Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ գերմանացիները գողացել էին, սակայն եհտո բարեհաջող ետ են վերադարձրել։

Անհնար է անտարբեր անցնել նաեւ Սուրբ արյան բազիլիկայի կողքով, որտեղ որոշ ժամերին կարելի է հպվել Հիսուսի արյան անոթի մասունքներին։ Այն գտնվում է Բրյուգեի կենտրոնում՝ Բուրգ հրապարակից 100մ հեռավորության վրա։

Կա մի լեգենդ համաձայն որի Ֆլանդրիայի դուքս Դիդերիկը 1150թ-ին՝ խաչակրաց արշավանքից հետո, վերադարձել է Բրյուգե եւ իր հետ բերել այդ Արյունը, որն այժմ պահպանվում է բազիլիկայում։

Բրյուգեում շատ թանգարաններ կան, որոնք արժե գնալ ու տեսնել։ Նրանցից մեկը կարտոֆիլի ֆրիի թանգարանն է։ Պարզվում է, որ այս պտղի հայրենիքը հենց Բելգիան է, եւ ոչ՝ Ֆրանսիան (ինչպես կարծում էի)։ Ի դեպ, այստեղ կարտոֆիլի ֆրիի որակին մեծ ուշադրություն են դարձնում։ Անպայման պետք է նաեւ գարեջուր փորձել՝ այլցելելով 16-րդ դարում կառուցված գարեջրի գործարան։ Չպետք է մոռանալ նաեւ հանրահայտ ‘t Brugs Beertje գարեջրատան մասին, որը գտնվում է Kemelstraat 5 փողոցում։ Սա քաղաքի ամենահին գարեջրատունն է, որտեղ մատուցում են մոտ 500 տեսակ գարեջուր։ Հենց այստեղ կարելի է տեսնել ամանորյա տոնավաճառներ՝ «քաղցրաբլիթները տնակներով»։

Ընդհանուր առմամբ, Բրյուգեն հիշեցնում է տատիկի՝ «գանձերով» լի սնդուկի, որի մեջ անընդհատ կարելի է նոր բաներ փնտրել, գտնել եւ չձանձրանալ։ Սա հիանալի քաղաք է, որտեղ ցանկանում ես անընդհատ զբոսնել եւ տեսնել նրա բոլոր անկյունները։ Բայց միեւնույնն է, միշտ ավելի ու ավելին ես ցանկանում։

Նշեմ, որ Բրյուսելից Բրյուգե հասնելը շատ հեշտ է։ Յուրաքանչյուր երեսուն րոպեն մեկ անգամ Բրյուսելի կենտրոնական կայարանից գնացքով կարելի է հասնել այնտեղ. ի դեպ, հանգստյան օրերին տոմսերը վաճառվում են 50% տոկոս զեղչով։ Այս օրերին առաջին կարգի տոմսերը արժեն մոտ 23 եվրո, իսկ սովորական կարգի տոմսերը՝ 15 եվրո։ Կարելի է նաեւ գիդ վարձել՝ 3 ժամի համար վճարելով 150 եվրո։ Սակայն առանց նրա էլ դուք քաղաքում հաստատ չեք մոլորվի։ Կայարանից մինչեւ Սիրո լիճ ընդամենը 10 րոպե է, իսկ հետո կարելի է հետեւել մարդկանց հոսքին...

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել