Կյանքի ողջ ընթացքում մարդը պարբերաբար փոխում է մազերը։ Սակայն ի՞նչ անել, երբ կորցրած մազերի քանակն ամեն օր շատանում է։ NEWS.am STYLE –ի համար գաղտնիքներ է բացում «Թոմա» գեղեցկության սրահի վարսահարդար Անի Թաթոսյանը.
«Որպես մասնագետ, խորհուրդ եմ տալիս տարբեր դիմակներ օգտագործել, որոնք կօգնեն վերացնել մազերը թափելու պատճառներն ու կկանգնեցնեն գործընթացը։
Սկսենք առաջին դիմակից։
Պարբերաբար օգտագործելու համար պետք է 200 մլ-անոց ցանկացած շամպույնին ավելացնել երկու պարկուճ B վիտամինի կոմպլեքս (5 մլ), երկու պարկուճ А եւ Е վիտամիններ։ Այս ամենը պետք է լավ խառնել, ապա քսել գլխին ու լվանալ մերսելով։
Երկրորդ բաղադրատոմսը։
Երեք ճաշի գդալ կապույտ կավը բացեք 6 թեյի գդալ սառը ջրով, լավ խառնեք, հավասարաչափ քսեք գլխին եւ պահեք 2 ժամ։
Երրորդ բաղադրատոմսը։
50 մլն գերչակի յուղը, ձվի մեկ դեղնուցը, 2 ճաշի գդալ կոնյակը, 2 ճաշի գդալ քացախը լավ խառնեք, քսեք մազերին եւ 2-3 ժամ պահելուց հետո լվացեք՝ գլուխը երեք անգամ օճառելով։
Չորրորդ բաղադրատոմս։
Այս դիմակի համար անհրաժեշտ կլինի 50 մլն երիժնակի յուղ, 2 ճաշի գդալ մեղր, 20 գրամ լիմոնի հյութ, ինչպես նաեւ 20 գրամ սոխի հյութ։ Ստացված խառնուրդը մոտ երկու ժամ պահեք մազերին եւ լվացեք տաք ջրով։
Եւ, վերջապես, հինգերորդ բաղադրատոմսը։
B վիտամինի կոմպլեքսի (5 մլն) երեք պարկուճը, 1 սխտորը, լիմոնի հյութը, 1 ճաշի գդալ միջին կծվության կարմիր բիբարն ու մեկ դեղնուցը լավ խառնեք մինչեւ պնդանալը։ Ապա ստացված զանգվածը դրեք մութ տեղ ու թողեք մոտ երկու ժամ։ Ժամանակը լրանալուց հետո քսեք մազերի ծայրերին ու թողեք մեկ ժամ, ապա լվացեք տաք ջրով 3-4 անգամ։ Արդյունքն ակնհայտ է»։
Գրի առավ Լաուրա Բալայանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:43, 7 սեպտեմբերի
Նիկոլա Պելցը Վենետիկում ստացել է Rising Star մրցանակը. Բրուքլին Բեքհեմը նրա կողքին էր13:16, 7 սեպտեմբերի
«Մեզ հավելված է պետք աղջիկների և գեյերի համար». Բեբե Ռեքսան պատերազմ է հայտարարել իր մեծ կրծքերով տարված տղամարդկանց12:29, 7 սեպտեմբերի
Կուրծքը որպես զենք. 57 տարեկան Ջենիֆեր Լոպեսը կրկին բոլորին ստիպել է խոսել իր մասին12:13, 7 սեպտեմբերի
Սյուզան Սարանդոն. «Ես դեռ դերեր եմ կորցնում Պաղեստինին իմ աջակցության պատճառով»11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի
