Ցելյուլիտի դեմ պայքարի մեթոդը, որը մշակվել է Նիկոլ Ռոնսարի կողմից եւ հաջողությամբ փորձարկվել հարյուր հազարավոր կանանց վրա, նախատեսում է տասնօրյա մաքրող սննդակարգ:
Հակացելյուլիտային սննդի գլխավոր խնդիրը նյութափոխանակության բարելավումն է եւ օրգանիզմից վնասակար նյութերի դուրս հանումը: Անհրաժեշտ է օրական առնվազն երկու լիտր հեղուկ խմել, ներառյալ` կանաչ թեյ, թարմ քամված հյութեր, սովորական ջուր: Սուրճից եւ սեւ թեյից պետք է խուսափել: Բացի այդ, սննդակարգի հիմք պիտի դառնան բջջանյութով հարուստ բանջարեղենը եւ մրգերը, որոնք լրացվում են ձավարեղենով եւ չզտված ալյուրից հացով:
Սննդակարգի ընթացքում անհրաժեշտ է բացառել աղն ու շաքարը, ինչպես նաեւ ալկոհոլը: Սննդի ընդունման դադարները պիտի 2-ից 4 ժամ տեւեն: Պետք է ուզածին չափ բանջարեղեն եւ մրգեր ուտել քաղց չզգալու համար:
Կենտ օրերին թույլատրվում է միայն հում բանջարեղեն եւ մրգեր ուտել: Բանջարեղենային աղցանին կարելի է մի քանի թեյի գդալ ձիթապտղի յուղ եւ կիտրոնի հյութ ավելացնել: Թույլ է տրվում նուշ ավելացնել, արեւածաղիկ, քնջութ, սոյայի ծիլեր եւ այլն: Մրգերից խորհուրդ է տրվում անանաս, գրեյֆրուտ, նարինջ, մանդարին, մանգո, կիվի, խաղող, խնձոր, տանձ, պապայա:
Երկրորդ օրը միայն մրգեր ենք ուտում, բացառությամբ բանանի:
Մնացած բոլոր զույգ օրերին բանջարեղենի մի մասը կարելի է եփել կամ շոգեխաշել: Թույլ է տրվում մի քիչ ձավարեղեն ավելացնել (բրինձ, հնդկաձավար, վարսակ կամ ոսպ): Դրանք պիտի հավելում լինեն բանջարեղենի համար, ոչ թե հիմնական ուտեստ: Եթե շատ եք ուզում, մի քիչ յուղազրկված յոգուրտ ավելացրեք: Կարեւոր է նախ ուտել հում բանջարեղենն ու մրգերը, իսկ հետո արդեն եփվածները:
Սննդակարգի ընթացքում անհրաժեշտ է լարված վարժությունները փոխարինել ֆիզիկական չափավոր ծանրաբեռնվածությամբ, օրինակ` մեկ ժամ քայլելով: Ցելյուլիտից ազատվելուց բացի, այդ սննդակարգը թույլ կտա մի քանի կգ-ով նիհարել:
Աղբյուրը` dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է