Չնայած անվանմանը, այս դիետան չի ստիպում օդով սնվել: Բավականին հաշվեկշռված եւ սննդարար է, նախատեսված է 7 օրվա համար:
Ցուցումներ
1. Կաթնամթերքների յուղայնությունը չպետք էգերազանցի 2 տոկոսը:
2. Խուսափեք շաքարից եւ աղից:
3. Լրացուցիչ չգազավորված ջուր խմեք:
4. Ընթրեք մինչեւ 19:00-ը:
5. Հինգշաբթի ակտիվացված ածուխի 8 հաբ խմեք:
7 օրվա ընթացքում միատեսակ նախաճաշ կերեք. Առանց շաքարի թեյ, հացի մի շերտիկ կարագի բարակ շերտով եւ մի կտոր պանրով:
Երկուշաբթի
Ճաշ. Հնդկաձավարով շիլա (առանց աղի եւ շաքարի) մածունի հետ:
Հետճաշիկ. Եգիպտացորենի կամ վարսակի փաթիլներ՝ 2 գդալ յոգուրտով:
Ընթրիք. մրգային աղցան (ցանկացած միրգ, որի վրա 2 գդալ յոգուրտ են լցրել), 2 բաժակ անանասի հյութ:
Երեքշաբթի
Ճաշ. Բանջարեղենի ռագու (1 կարտոֆիլը, 1 սոխը, 1 գազարը, մի գդալ լոբին շոգեխաշել արեւածաղկի յուղով, վրան մի քիչ աղ լցնել)
Հետճաշիկ. եգիպտացորենի կամ վարսակի փաթիլներ 2 գդալ յոգուրտի հետ:
Ընթրիք. Խաշած ձու, 100 գ հավի կրծքամիս, 2 բաժակ անանասի հյութ:
Չորեքշաբթի
Ճաշ. 100 գրամ ճարպ մի կտոր աշորայի հացի հետ, 2 բանանը կտրատել, խառնել 3 ճաշի գդալ յոգուրտով:
Հետճաշիկ. Եգիպտացորենի կամ վարսակի փաթիլներ 2 գդալ յոգուրտի հետ:
Ընթրիք. Կարտոֆիլի պյուրե, 2 բաժակ տոմատի հյութ:
Հինգշաբթի
Նման է 1-ին օրվան:
Ուրբաթ
Ճաշ. Բրինձ առանց աղի, 50 գ հավի կրծքամիս, մի բաժակ մածուն:
Հետճաշիկ. Մրգային աղցան, կես բաժակ չամիչ:
Ընթրիք. 2 պինդ եփած ձու, 2 բաժակ նարնջի հյութ:
Շաբաթ
Հետճաշիկ. 100 գ ոչ յուղալի կաթնաշոռ, 2 բաժակ կանաչ թեյ:
Ճաշ. Հնդկաձավար, առանց աղի, բանջարեղեն եւ միրգ:
Ընթրիք. Քերած գազար եւ խնձոր շաքարով, 2 բաժակ կանաչ թեյ (առանց շաքարի):
Կիրակի
Նախաճաշը, հետճաշիկը, ընթրիքը, ինչպես 2-րդ օրը: Ընթրիք. 3 բանան, մի բաժակ խնձորի հյութ:
Աղբյուրը` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն