Մեքսիկացի դերասանուհի Մարիա Սորտեն ոչ միայն անվիճելի տաղանդի է տիրապետում, այլեւ հրաշալի կազմվածք ունի: Ամբողջ աշխարհում միլիոնավոր երկրպագուների սիրելին, «Իմ երկրորդ մայրիկը» բացահայտում է սլացիկության իր գաղտնիքը.
«Կարծում եմ՝ ակտիվ լինելը կազմվածքը պահպանելու լավագույն բաղադրատոմսն է: Ջանում եմ ճիշտ սնվել` հետեւելով հաշվեկշռված սննդակարգի»:
Մարիա Սորտեն սննդի իր համակարգն է առաջարկում, որը նպաստում է ոչ միայն քաշի նվազմանը, այլեւ գոտկատեղի չափի նվազմանը: Սննդակարգից բացի, նա խորհուրդ է տալիս շատ ջուր խմել, խուսափել վնասակար սովորույթներից եւ ավելի հաճախ լինել մաքուր օդում: Մարիան վստահ է, որ ընկույզը պետք է սննդակարգի անբաժանելի մասը լինի, որովհետեւ շատ սննդանյութեր, սպիտակուցներ եւ բուսական ճարպեր է պարունակում, որոնք ավելի օգտակար են համարվում, քան կենդանականները:
Սննդակարգի օրինակելի ճաշացանկ.
Նախաճաշ
Կես բաժին վարսակի շիլա, 15 չամիչ եւ 10 նուշ (5 այլ ընկույզ), 30 գ պանիր:
2 նախաճաշ
Վեց նուշ կամ երեք ընկույզ, քիչ քանակությամբ միրգ:
Ճաշ
Բուսակերական ապուր, կես բաժին լոբու ռագու, 90 գ թյունաձուկ կամ հնդկահավ կամ ոչ ճարպոտ պանիր, թարմ բանջարեղենից աղցան, կարելի է` կարտոֆիլ եւ եգիպտացորեն ավելացնելով, երկու կտոր թեփուկներով հաց:
Հետճաշիկ
Փոքրիկ թխվածք (շոկոլադե բատոն):
Ընթրիք
Չորս ճաշի գդալ ցանկացած թեթեւ սնուցող սնունդ, 3 թեյի գդալ մեղր, 8 նուշ:
Քնից առաջ
Քիչ քանակությամբ թարմ միրգ, 2 նուշ կամ այլ տեսակի 2 ընկույզ:
Աղբյուրը` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է