Նախաճաշը պետք է իր մեջ ներառի բարձրորակ սպիտակուցի որեւէ աղբյուր, օրինակ` կաթ, կաթնաշոռ, յոգուրտ, գետնանշի յուղ կամ սառը միս: Նախաճաշը, որը բավարար է ամբողջ առավոտվա ընթացքում մարդուն էներգիայով ապահովելու համար, կարող է կազմված լինել մրգերից կամ մրգահյութից ` հացի կամ շիլայի հետ: Դեպրեսիայի մեջ գտնվող մարդու ամենավատ սովորություններից մեկը միայն մեկ բաժակ սուրճով նախաճաշելն է: Քանի որ այդ ըմպելիքը ոչ միայն նպաստում է սթրեսը հանելուն եւ դեպրեսիային, կարող է ավելի վատացնել սկսված նյարդաբանական խանգարումները:
Բոլորովին անձեռնմխելի չէ «երեք անգամյա սննդի» սկզբունքը: Շատ մարդիկ հայտնաբերում են, որ իրենց ավելի լավ են զգում, եթե ավելի հաճախ են ուտում եւ ավելի փոքր չափաբաժիններով` ամբողջ օրվա ընթացքում հավասարաչափ: Bray-ի հետազոտությունները 1972 թվականին ցույց են տվել, որ ավելի հաճախակի եւ չափավոր սնունդն իրոք սննդի օգտագործման ավելի ցանկալի միջոց է: Ամենից կարեւորն այն է, որ սննդային բաղադրիչները պետք է օրվա ընթացքում այնպես բաշխված լինեն, որ առավելագույնս բավարարեն անհատի ֆիզիկական եւ հոգեկան պահանջմունքները:
Սննդի օպտիմալ բաշխումը կարող է նույնիսկ տատանվել մարդու մոտ` նրա օրական սննդից կախված:
Ընդհանուր առմամբ խորհուրդ չի տրվում սնունդ ընդունել ավելի հազվադեպ, քան օրական երեք անգամ. այդ դեպքում սննդի ընդունման երկարատեւ ընդմիջումների պարագայում անհատի մոտ հաճախ ուժերի անկում է դիտարկվում: Բացի այդ, երեք անգամից պակաս հաճախակի սնվելու դեպքում, դժվար է բոլոր անհրաժեշտ սննդային բաղադրիչները ստանալ այլ կերպ, քան չափազանց շատ սնունդ օգտագործելով:
Ինչպիսին էլ լինի սննդի ընդունումների ամենօրյա թիվը, դրանք պետք է ներառեն այս կամ այն մթերքները բոլոր չորս խմբերից (միս, ձավարեղեն, կաթ եւ մրգեր): Անհրաժեշտ է սահմանափակել դատարկ կալորիաներ պարունակող սննդի ընդունումը (այսինքն` այն մթերքների, որոնցում կալորիաներից բացի, գրեթե ոչինչ չկա), դա հատկապես վերաբերում է ավելորդ քաշով մարդկանց:
Աղբյուրը` Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն