Վտանգավոր իրավիճակում կանայք հակված են գործելիս առաջնորդվել հույզերով: Տղամարդիկ հենվում են ավելի շատ գիտակցության, առողջ բանականության եւ տրամաբանության վրա: Վարքագծի նման տարբերություններն ի հայտ են գալիս նաեւ մեքենա վարելիս:
Վիճակագրության համաձայն՝ ճանապարհներին կանանց մասնակցությամբ դժբախտ պատահարների թիվն ավելի քիչ է: Բայց այս իրավիճակը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ կին վարորդի պահվածքը ստանդարտ իրավիճակում է:
Էքստրեմալ իրավիճակում ղեկին կնոջ անվտանգությունն ու հուսալիությունը կտրուկ նվազում է՝ ի տարբերություն տղամարդու: Այս ամենը գրեթե միշտ պայմանավորված է այն հանգամանքով, որ կանայք սթրեսի ժամանակ եւ ճանապարհին ոչ ստանդարտ պայմաններում ավելի շուտ են հոգնում:
Կնոջ հուզականությունը կյանքի բացասական իրավիճակներում նրա կողմից ոչ ադեկվատ գործողությունների ու վթարային իրադրություն ստեղծելու անմիջական նախանշան է, ինչը նվազեցնում է նրա պաշտպանվածությունն ու մեքենա վարելու անվտանգությունը:
Տղաների վրա այդ պատճառները չեն ազդում, եւ որպես դրա հետեւանք՝ տղամարդը վստահ է իր վարելու անվտանգության եւ հուսալիության մեջ: Թեպետ այսօր մեքենաներն այնպիսի անվտանգության միջոցներով են հագեցած, որ թույլ են տալիս նվազագույնի հասցնել կանանց եւ տղամարդկանց, ինչպես նաեւ նորեկի եւ ավելի հմուտ վարորդի միջեւ վարելու տարբերությունը:
Օրինակ, դուք գիտեք, որ հարսանիքի համար մեքենա պատվիրելիս BMW եւ Mercedes-ի այդ նոր քրոսովերների ավելի թանկ տարբերակներն ունեն ավտոմատ կայանելու հնարավորություն, որի օգնությամբ վարորդը պետք է միայն օգնի մեքենային՝ կատարելով համակարգի հրահանգները եւ սեղմելով գազի կամ արգելակման ոտնակը:
Մնացած դեպքերում մեքենայի անվտանգ ու հուսալի վարելու պատկերը հակառակ սեռերի մոտ մոտավորապես հետեւյալն է: Երթեւեկության կանոններին հետեւելու կանանց հակումը նպաստում է նրան, որ նրանք ավելի քիչ են վթարի պատճառ դառնում ճանապարհին:
Իսկ տղամարդիկ կարող են առանց վթարային իրավիճակ ստեղծելու դուրս գալ էքստրեմալ վիճակից: Տղամարդկանց եւ կանանց հոգեբանության այդ նույն առանձնահատկություններն անդրադառնում են նաեւ նրանց կողմից ստեղծված վթարային իրավիճակների վրա:
Եթե կանայք տառապում են վթարային իրավիճակներում ավելորդ զգուշավորության եւ անվճռականության պատճառով, ապա տղամարդիկ սեփական ինքնավստահության, ուժերի եւ հնարավորությունների գերագնահատման պատճառով վթարի մեջ են հայտնվում:
Առաջնորդվելով վախով՝ կանայք հաճախ են արգելակում այնտեղ, որտեղ պետք է արագ վարել: Դրանով իսկ պակասում է մեքենայով մանեւրելու հնարավորությունը եւ տեղի է ունենում վթար: Կանայք ավելի հազվադեպ են խոստովանում իրենց մեղքը, ասում են հոգեբանները: Այստեղ գործում է կանացի համառությունը:
Տղամարդիկ նախընտրում են խոստովանել, որ սխալ են վարվել՝ ընդ որում անելով ամեն բան իրենց նպատակին հասնելու համար:
Աղբյուրը՝ Otvetinavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով