1. Տղամարդը, ով այլ կյանքով է ապրում
«Որտե՞ղ եք Ձեզ տեսնում հինգ տարի անց» հարցը հաճախ է տրվում հարցազրույցների ժամանակ։ Նման հարց պետք է տալ նաեւ հարաբերություններում։ Հնարավոր է, Դուք հանդիպում էիք, երբ դու համալսարանում առաջին կուրսի ուսանող էիր, իսկ նա արդեն 25-ն անց, եւ նա ընտանիք էր ցանկանում։ Դու գիտեիր, որ չես կարող նրան դա տալ ոչ հիմա, ոչ էլ 5 տարուց, քանի որ դեռ կարիերայով պետք է զբաղվես։ Ուստի, նրան թեկուզ տխրությամբ, բայց լավագույն մաղթանքներով, ազատ ես թողել։
2. Քո ընկերուհու նախկին տղամարդը
Դա կանացի համերաշխության չգրված օրենք է, երբ կան կոնկրետ մարդիկ, որոնց հետ մենք չենք կարող հանդիպել։ Ընկերուհուդ նախկին զուգընկերոջ հետ մտերմությունը կարող է սկսվել շատ աննկատ։ Բայց հետո ամեն ինչ տարօրինակ ու անհարմար է դառնում։ Ծանո՞թ է։
3. Տղամարդը, ում հանդիպել եք, երբ Դու կամ նա հարաբերությունների մեջ էիք մեկ ուրիշի հետ
Դա լինում է, երբ Դուք եւ հակառակ սեռի ներկայացուցիչը շատ զբաղված եք Ձեր կյանքով, եւ հանկարծ հանդիպում եք նրան, ով, թվում է, շատ հարմար է Ձեզ։ Ձեր միջեւ հաստատ կայծ կա, բայց դուք հասկանում եք, որ չեք կարող հեռու գնալ, չեք կարող դավաճանել Ձեր ընկերոջը կամ ընկերուհուն, քանի որ ամեն ինչ շատ անհասկանալի է, եւ ռիսկերը մեծ են։ Իսկ եթե, ամեն դեպքում, Դուք միասին լինեք, ապա Ձեզ կհետապնդի մեղքի զգացողությունն ու ամեն ինչ կփչացնի։
4. Տղամարդը շատ լավ ընկեր է
Երկուսդ էլ մտածել եք այդ մասին, բայց որոշել եք մոռանալ այդ գաղափարը, քանի որ գիտեք՝ այդպես ավելի լավ կլինի։ Նա ուղղակի մարդ է, ում հետ կարող ես պլատոնական հարաբերություններ կառուցել։ 10 տարի անց դուք շնորհակալ կլինեք միմյանց, որ չհատեցիք այդ գիծը, քանի որ հավատարիմ ընկեր ունենալը շատ ավելի կարեւոր է։
5. Այլ աշխարհայացք ունեցող տղամարդ
Դուք կարող եք մտածել, որ դա ոչ մի կերպ չի ազդում հարաբերությունների վրա, բայց ժամանակի ընթացքում հասկանում եք, որ մի օր դա կարեւոր կդառնա։ Օրինակ՝ երբ երեխաներ ծնվեն, եւ բարձրանա նրանց դաստիարակելու հարցը (օրինակ՝ կրոնը)։ Եվ այդժամ երախտապարտ կլինեք, որ Ձեր հարաբերությունները չդասավորվեցին։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին