Թվերի շքերթ
Թվեր նկարելու սիրահարներին բացառապես նյութական արժեքներն են հետաքրքրում: Առաջին տարբերակը՝ մտածում եք որտեղ եւ ինչպես վաստակել, երկրորդը՝ ինչպես փակել պարտքերը:
Թող միշտ լինի արեւը
Նոթատետրի էջերն արեւնե՞րն են զարդարում: Պարադոքս է, բայց ձեր տրամադրությունն ամենեւին էլ այնքան ուրախ չէ, որքան ձեր նկարած պատկերները: Դուք ջերմության, ուշադրության ու հոգատարության կարիք ունեք: Դուք երազում եք ընկերության մասին: Ուզո՞ւմ եք խորհուրդ: Աշխատեք ավելի շատ լինել մարդկանց շրջապատում: Զանգահարեք ընկերներին, հանդիպեք, գնացեք կինոթատրոն կամ սրճարան: Այդ ժամանակ արեւը կհայտնվի նաեւ ձեր հոգում:
Օ՜հ, այդ ֆիգուրները
Քառակուսիները, եռանկյունիները վկայում են հստակ նպատակների եւ ամուր համոզմունքերի մասին: Այդպիսի պատկերներ հիմնականում նկարում են մարդիկ, ովքեր սովոր են բացահայտ արտահայտել իրենց տեսակետը: Նրանք ունեն պրակտիկ միտք, լավ զարգացած տրամաբանական մտածողություն եւ ունակ են զբաղեցնել ղեկավար պաշտոններ: Ընդ որում՝ սիմետրիկ ֆիգուրները հստակության ու կարգուկանոնի մասին են խոսում: Իսկ եթե ֆիգուրների անկյունները սուր են, դա ագրեսիայի հակվածության մասին է վկայում: Ձեր խնդիրը ավելորդ կենտրոնացվածությունն է, որը թույլ չի տալիս թուլանալ:
Խաչեր՝ առանց զրոների
Խաչերը մեղքի զգացողություն են արտահայտում: Հնարավոր է՝ դուք ինչ-որ մեկին վիրավորել եք կամ չեք պահել խոստումը կամ ձեզ թվում է, թե շրջապատում ձեզ ինչ-որ բանի համար կշտամբում են:
Հնարավորինս արագ քննարկեք այն, ինչ ձեզ մտահոգում է կամ ներողություն խնդրեք, եւ միանգամից ավելի թեթեւացած կզգաք: Ընդ որում՝ ձեր խաչերի վրա կարող են նաեւ տարբեր նախշեր լինել, սովորաբար այդպես են անում կանայք:
Զսպանակներ, օղակներ, ալիքաձեւ գծեր
Ուրիշի խնդիրները ձեզ չեն հետաքրքրում: Դուք շատ փակ մարդ եք եւ չեք սիրում, երբ ուրիշները խառնվում են ձեր գործերին: Հնարավոր է՝ դուք թեթեւ ճգնաժամ եք ապրում: Հիմա դուք բաց լարի եք նման: Աշխատեք ձեզ վերահսկել, հակառակ դեպքում՝ կարող եք բռնկվել ու վիրավորել զրուցակցին:
Աստղեր
Աստղը լավատեսական բնավորություն նշան է: Բախվելով խնդրի հետ՝ այդպիսի մարդը փորձում է արագորեն լուծել դժվարությունները: Բացի այդ, նման պատկերները ցույց են տալիս նկարողի՝ իր վրա ուշադրություն դարձնելու ցանկությունը:
Ծառեր
Բարակ ծառեր՝ մերկ ճյուղերով, նկարում են ցրված ու ընկճված մարդիկ: Իսկ, ահա, հաստ բնով եւ սաղարթով ծառեր նկարում են եռանդուն, կենսուրախ մարդիկ, որոնց այդ պահին ոչինչ չի անհանգստացնում:
Սրտիկներ
Դուք լի եք զգացմունքներով: Ցանկանում եք գրկել ամբողջ աշխարհը: Բայց դուք զսպում եք ձեր զգացմունքները եւ կողքից ավելի խիստ ու անմատչելի եք թվում: Ընդ որում՝ որքան խոշոր է պատկերը, այնքան մեծ է տարբերությունը ձեր իրական եւ ցուցադրվող վիճակի միջեւ: Բավական է ձեզ վերահսկեք, եղեք ավելի բաց եւ ավելի վստահ:
Մեղվի փեթակ
Մեղվի փեթակը վկայում է կարգավորված եւ չափավոր կյանքի ձգտման մասին. հանգստություն, ներդաշնակություն ինքդ քեզ եւ շրջապատող աշխարհի հետ: Բացի այդ, այդպիսի նկարը կարող է ընտանիք կազմելու ցանկություն նշանակել, որը երբեմն մարդը չի ուզում խոստովանել:
Ծաղիկներ
Ծաղիկներն ու տերեւները բարի բնավորության մասին են վկայում: Այդպիսի մարդիկ կարեկից են եւ սիրում են օգնել ուրիշներին: Նրանք նաեւ զգայուն են: Եթե մարդը ծաղկամանով բույսեր է նկարում, նշանակում է՝ նրան մշտապես էներգետիկ սնուցում է պետք:
Շախ, թե մատ
Դուք հայտնվել եք դժվարին կացության մեջ, ուստի շախմատի տախտակ եք նկարում: Եվ ցանկանում եք լուծել խնդիրները՝ ընտրելով ձեր ռազմավարություն ու մարտավարությունը, ինչպես դա անում են շախմատիստները: Միաժամանակ, եթե նման պատկերները ավելի հաճախակի են ձեզ մոտ հայտնվում, բացառված չէ, որ դուք թաքնված բարդույթներ ունեք:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար