1. Նա կանոնավորապես վշտացնում է ձեզ, բայց դուք շարունակում եք հանդուրժել դա
Այդ մարդը գուցե դեռ չի հասկացել, որ դուք միշտ իրավացի եք: Եվ ամեն անգամ, երբ նա հիմարություն է անում, դուք ուղղակի ուզում եք նրան ասել, որ հիմար է կամ անզգամ:
Երբեմն դուք նույնիսկ ուզում եք գոռալ այդ մասին: Դուք նույնիսկ ասում եք. «Ոնց եմ ատում քեզ»...
Բայց ժամանակն անցնում է, եւ չնայած անցյալի հիասթափություններին, դուք շարունակում եք միասին լինել: Գուցե նրա համար, որ այլեւս չեք կարող ապրել առանց իրար:
2. Ձեզ համար մեկ է, թե ինչի մասին կխոսեք
Դուք կարող եք ժամերով շատախոսել աննշան թեմաների շուրջ: Եթե ձեզ չի բարկացնում նրա հետ եղանակի մասին խոսելը, նշանակում է` նա այն մարդն է, ով պետք է ձեզ:
3. Դուք ձեր կյանքը բարդացրել եք հանուն նրա
Մարդկանց հետ հարաբերությունների մեջ լինելը հեշտ չէ: Երբեմն ձեր միջեւ մեծ տարածություն է լինում: Երբեմն դուք չափազանց զբաղված եք նրա բողոքները լսելու համար: Երբեմն ձեզ թվում է, թե Տիեզերքն ամեն ինչ անում է ձեզ կոտրելու համար: Կամ էլ` որ հրաժարվեք հարաբերություններից:
Այնուամենայնիվ, դուք պատրաստ չեք որեւէ բան փոխել: Դուք պատրաստ եք սիրելի մարդու հետեւից գնալ նույնիսկ այն դեպքում, եթե նրա հետ ապրելը տասն անգամ ավելի բարդ կլինի, քան առանց նրա:
Դուք պատրաստ եք աշխատավայրից դուրս գալու թույլտվություն խնդրել, մոռանալ ձեր կարեւոր գործերն ու հանդիպումները, չքնել կարեւոր օրվան նախորդող գիշերը, եւ այդ ամենը` հանուն նրա, որ նրան դիմավորեք օդանավակայանում: Եթե ձեզ նման բան է պատահել, նշանակում է` դուք «ձեր» մարդու կողքին եք:
4. Դուք պատրաստ եք դեսուդեն վազել նրա հետեւից
Մենք չենք սիրում անել այն, ինչ մեր պլանների մեջ չէր մտնում: Այնուամենայնիվ, այդ կնոջ հետ շոփինգի ենք գնում կամ այդ տղամարդու հետ գնում ենք ձկնորսության: Ուղղակի նրա կողքին լինելու համար:
Դուք կատարում եք նրա բոլոր խնդրանքները եւ հանձնարարությունները նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք ձեզ լիովին անիմաստ են թվում:
5. Նրա կողքին դուք չեք ամաչում խոսել ձեր մարմնի գործառույթներից
Մեր մեծամասնությունը իրեն թույլ չի տա գազեր բաց թողնել օտարների ներկայությամբ: Իսկ սիրելի կողքին միշտ կարելի է:
Կինը կարող է բղավել, որովհետեւ դուք չեք օգտագործել զուգարանի օդափոխիչը: Բայց հետո, միեւնույն է, կսպասի՝ մինչեւ տհաճ հոտն անցնի: Իսկ ձեզ ոչինչ չի լինի դրանից: Իսկ եթե դուք սովորեք նույնիսկ միասին ծիծաղել, նշանակում է` իրոք սիրում եք իրար: Էլ ի՞նչ ամաչել:
Ի վերջո, դուք հավանաբար ձեզ չեք զրկում զուգարան գնալուց, մինչ նա ցնցուղ է ընդունում:
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են