Իմունիտետի ամրապնդմանն ու առողջության պահպանմանը կօգնի աշնանային հավասարակշռված սնունդը: NEWS.am Style-ը մայրաքաղաքի կլինիկաներից մեկի դիետոլոգի հետ զրուցել է այն հարցի շուրջ, թե ինչ է պետք պարտադիր ընդգրկել սննդակարգում եւ երբ պատրաստվել քնելու:
Տարվա ցուրտ եղանակին մեր օրգանիզմն ավելի շատ կալորիայի կարիք ունի տաքանալու համար: Այդ պատճառով աշնանը հակվում ենք տաք ճաշատեսակներին, ըմպելիքներին, որոնք մեզ տաքացնում են եւ լրացնում ծախսած էներգիան: Հետեւաբար՝ սննդակարգի մեջ պետք է ներառել մսամթերք, ձուկ, բանջարեղենի ապուրներ, տարբեր ձավարեղեն, խաշած բանջարեղեն, սխտոր, սոխ, թեյ, կակաո: Թվարկված բոլոր մթերքները պետք է օգտագործել տաք կամ գոլ վիճակում: Ճաշատեսակների մեջ անպայման ընդգրկեք սեզոնային մթերքներ՝ դդում, սերկեւիլ, խուրմա, նուռ, խնձոր, ցիտրուսայիններ, գազար, բազուկ, կաղամբ: Դրանց ուշադրություն դարձրեք հենց հիմա, քանի որ ձմռանը նույն քանակությամբ վիտամիններ չեն պարունակի:
Աշնանը կարելի է համարձակորեն պատրաստվող կերակուրին տարբեր համեմունքներ ավելացնել, որոնք ճաշատեսակին նուրբ համ կհաղորդեն եւ կամրացնեն ձեր իմունիտետը: Սննդակարգին կոճապղպեղ, քրքում, դափնու տերեւ, դարչին, սեւ եւ կարմիր պղպեղ հավելեք: Դրանք հակաբորբոքային էֆեկտով են օժտված եւ կօգնեն խուսափել սեզոնային վիրուսներից:
Տարվա այս եղանակին հայկական ճաշատեսակներից շատ արդիական եւ օգտակար են ղափաման, թանապուրը, սերկեւիլով դոլման, խաշած ավելուկը եւ եղինջի ապուրը:
Անչափ կարեւոր է նաեւ օրվա ռեժիմի կարգավորումը: Քանի որ օրը կարճացել է, իսկ գիշերը երկարել, ցանկալի է արթնանալ առավոտյան ժամը 6-ին, իսկ քնել երեկոյան ժամը 10-ին: Ճիշտ քունը կօգնի կարգավորել հորմոնալ ֆոնը, օրգանիզմին թույլ կտա լրացնել էներգիայի կորուստը եւ բարելավել մաշկի վիճակը:
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են