«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Սեքսը որպես ամանորյա նվեր

23:05, 20 դեկտեմբերի

Դե ինչ, ուրախացրեք միմյանց ձմեռային ցուրտ գիշերը

Շուտով Ամանոր է, ու շատ կանայք սկսում են մտածել, թե ինչ նվիրեն իրենց մտերիմներին այդ տոնին։ Բայց սիրելի մարդու համար նվեր ընտրելը բարդ հարց է։ Չէ՞ որ ուզում ես նրան իսկապես ուրախացնել, այլ ոչ թե տոնածառի տակ դնել հերթական վերնաշապիկը, օրգանայզեր կամ օծանելիքը։ Երեւակայություն դրսեւորեք։ Հիշեք, մեր մանկության մուլտֆիլմի երգը «Ամենալավ նվերը՝ դու ես»։ Հենց այդ ուղով ենք Ձեզ առաջարկում գնալ։ Միայն թե մեզ սխալ մի հասկացեք, մենք չենք փորձում ձեր ինտիմ հարաբերությունները ապրանքադրամական միավորի վերածել կամ էլ ակնարկել, որ Ձեր ամուսնու համար սեքսն արտառոց մի բան է, որը միայն տոն օրերին է հնարավոր։ Մենք առաջարկում ենք թարմություն հաղորդել ձեր կայացած ջերմ ամուսնական հարաբերություններին։

Ինչպես կազմակերպել․ սցենար առաջին

Իհարկե եթե երեխաներն ամանորյա տոներին տատիկի մոտ են մեկնել, ապա ամեն ինչ հեշտ է։ Թեթեւ ամանորյա ընթրիք, համատեղ լոգանք, մոմեր ու դուք՝ տոնածառի տակ՝ Ձյունանուշի հագուստով և ժապավենով։ Համարձակները կարող են այս հագուստը սեքս շոփից գնել, կամ էլ բավարարվել գեղեցիկ ներքնազգեստով, իսկ գլխին Սանտայի գլխարկ դնել ։ Իսկ հետո արդեն բացվում է մեծ տարածություն երեւակայության համար։
Սա առաջին սցենարն է, որը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ամանորյա գիշերը դուք ծրագրում եք երկուսով անցկացնել։ Բայց ի՞նչ անել, եթե դուք տոն եք ծրագրում, հյուրերով լի տուն, իսկ երեխաներն էլ իրենց նվերներին են սպասում տոնածառի տակ։


Պլան Բ․ռոմանտիկ հանգստյան օրեր

Ձեր ամուսնուն նվիրեք կախարդական բավականությամբ լի գիշերվա հրավիրատոմս։ Դա կարող է լինել գեղեցիկ ծրար, որի մեջ նշված է գայթակղիչ հանդիպման վայրն ու ժամանակը։

Այս ծրագիրը որոշակի նախապատրաստում է պահանջվում։ Նախապես պայմանավորվեք մայրիկի կամ դայակի հետ այն մասին, որ մոտակա հանգստյան օրերին դուք պետք է նրանց մոտ թողնեք երեխաներին։ Ուիք էնդի համար սենյակ ամրագրեք որեւէ ռոմանտիկ վայրում՝ քաղաքամերձ հանգստյան տանը կամ սպա հյուրանոցում։ Դա կարող է լինել բնակարան հենց ձեր բնակության քաղաքի կենտրոնում, որպեսզի դուք ցանկության դեպքում կարողանաք դուրս գալ զբոսնելու՝ տոնական զարդարված փողոցներում, կամ որեւէ այլ քաղաքում։ Բայց այդ դեպքում պետք է նաեւ մտածել, թե ինչպես եք այնտեղ հասնելու։ Կարելի է երկուսով գնալ այնտեղ։ Բայց ավելի ռոմանտիկ կլինի, եթե դուք ժամադրեք Ձեր ամուսնուն ու սպասեք նրան հյուրանոցի համարում՝ Ձյունանուշիկի կերպարանքով տոնածառի տակ կանգնած։

Անսպասելիության էֆեկտ

Ձեր կախարդական սեքս ուիք էնդն ամուսնական կենցաղի մի վերածեք։ Մտածեք, թե ինչը Ձեր ամուսնու համար հաճելի սեքս նվեր կդառնար ։ Թույլ տվեք Ձեզ լիցքաթափվել ու խաղալ։ Այդ գիշեր կարելի է որեւէ դերային կերպարով ներկայանալ ու իրականացնել այն, ինչի մասին վաղուց երկուսդ էլ երազում էիք, բայց չէիք համարձակվում կյանքի կոչել։ Դա կարող է լինել էրոտիկ մերսում, սթրիփթիզ կամ որեւէ սեքս խաղալիք։ Եթե սովորաբար դուք ինտիմը սկսում եք երկար ու նուրբ նախաբաններով, այդ օրերին փորձեք արագ ու կոշտ սեքսը։ Եվ հակառակը։ Այդ օրերին մոռացեք կենցաղի մասին, մի խոսեք նաեւ երեխաների ու աշխատանքի մասին։ Ժամանակը նվիրեք միայն ինքներդ Ձեզ ։ Ու ամբողջ գալիք տարին կլինի լի կրքով , ռոմանտիկայով ու սիրով։ Չէ՞ որ իզուր չեն ասում «Ինչպես կդիմավորեք Նոր տարին՝ այդպես էլ այն կանցկացնեք»։


Աղբյուրը՝  Ivona


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել