Ձմեռն ու Ամանորի տրամադրությունը ջերմացնում են մեր հոգին, սակայն տարվա այս եղանակին ցրտից ավելի շատ տուժում են մեր ձեռքերը, որոնք հատուկ խնամքի եւ հոգատարության կարիք ունեն։ Ամենատարածված եւ արդյունավետ պրոցեդուրան համարվում է պարաֆինաթերապիան, որն օգնում է ձեռքերի մաշկը պահպանել գեղեցիկ եւ խոնավ անգամ մինուսային ջերմաստիճանի պարագայում։
Պարաֆինաթերապիան կարելի է դասել սպա պրոցեդուրաների շարքին, որը նպաստում է ձեռքի մաշկի երիտասարդացմանն ու սնուցմանը։ Այս թերապիան շատ պարզ է, օգտակար եւ հանգստացնող։ Բացի այդ, բացարձակ անվտանգ։ Թեպետ կան նաեւ հակացուցումներ. մաշկային հիվանդությունների, պարաֆինից ալերգիայի եւ շաքարային դիաբետի դեպքում խուսափեք դրանից։ Պրոցեդուրան տեւում է 30-40 րոպե եւ արժի 3000-5000 դրամ։
Պրոցեդուրան մի քանի պարտադիր փուլից է բաղկացած։ Ձեռքի մաշկը մաքրում են կեղտից եւ կոսմետիկայից, հետո սքրաբ են քսում եւ շրջանաձեւ շարժումներով մերսում ձեռքերը, ինչը թուլացնում եւ հանգստացնում է՝ հանելով լարվածությունը։ Մերսումից հետո մաշկին կամ խոնավեցնող կամ սնուցող քսուք են քսում՝ ըստ անհրաժեշտության։ Հետո ձեռքերը ընկղմում են 45-50 աստիճան տաքացրած պարաֆինի մեջ՝ պահելով մինչեւ 10 վայրկյան։
Ցանկալի է ձեռքերը պարաֆինի մեջ թաթախել 3-5 անգամ, որպեսզի պարաֆինի շերտը անհրաժեշտ խտությունը ստանա։ Հենց որ այն կարծրանում է, ձեռքերը փաթաթում են պոլիէթիլենով եւ տաք ձեռնոցներ հագցնում, ինչն էլ ուժեղացնում է ջերմային էֆեկտը։ Կես ժամ դուք հանգստանում եք, մինչ ձեր ձեռքերը «վայելում են» պրոցեդուրան։ Դրանից հետո մասնագետը հեռացնում է պարաֆինը տաք ջրով եւ քսուք քսում։ Ահա եւ ամբողջը։
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը