Հրապուրիչ, ոճային և կրքահարույց կանայք իրականում գերկարողություններով ծնված մարդիկ չեն, պարզապես նրանք լավ են տիրապետում վարքականոնի բոլոր օրենքներին և հետևում են դրանց:
Լավ կլինի բոլոր կանայք իմանան, թե ինչ է հարկավոր անել շրջապատում առաջին դրական տպավորությունը չփչացնելու և տղամարդու հետ ժամադրությունը չձախողելու համար:
Աշխատեք զրուցակցի հետ խոսելիս մատը կամ գրիչը չպահել նրա ուղղությամբ: Սովորաբար այդ սխալը թույլ են տալիս ղեկավար պաշտոն զբաղեցնող կանայք, ում համար այդ շարժումը վաղուց սովորություն է դարձել: Այնինչ, հասարակական վայրում կամ տղամարդու հետ ռոմատիկ միջավայրում մատն օդի մեջ տնկելը կարող է հիասթափեցնել զրուցակցին:
Եթե սրճարանում կամ ռեստորանում որևէ ճաշատեսակ եք պատվիրում, աշխատեք այդ ամբողջ գործընթացը ձեռքերով չկառավարել: Կողքից այդ շարժումները բավականին տգեղ և կոպիտ են դիտվում: Ձեռքի նման մեկ շարժումը կարող է այդ պահին զրկել ձեզ կանացիությունից:
Հագուտը, զուգագուլպաներն անընդհատ ուղղելու սովորությունը ձեզ ամենևին բարի ծառայություն չի մատուցի, ձերբազատվեք այդ սովորությունից: Աշխատեք այնպիսի հագուստ հագնել, որը հարմարավետ կլինի բոլոր դիրքերում և ձեզ չի պարտադրի պարբերաբար ինչ-որ դետալ շտկել՝ նեղ կիսաշշրջազգեսն իջեցնել ներքև, վերնազգեստի թևքերը վերև քաշել, բարձրացնել թուլացած զուգագուլպաները և այլն:
Տհաճ է նաև, երբ կինը սնունդը շուրթերին մոտեցնելիս ավելի վաղ է բերանը բացում: Այդ սովորությունը դժվար է ինքնուրույն նկատել և վերացնել: Թերևս միայն հայելու առաջ ճաշելիս կարող եք հասկանալ՝ դուք այդպես եք վարվում, թե ոչ:
Վնասակար սովորություններից է, երբ սնվելու ժամանակ որևէ բան պատմելիս կինը խմբավարի նման այս ու այն կողմ է շարժում գդալը, պատառաքաղը կամ դանակը: Միևնույն ժամանակ հիշեք, եթե սեղանի շուրջ զրուցակիցն է ինչ-որ բան պատմում, սպասքի պարագաները դրեք ափսեի մեջ՝ որպես դադարի նշան, և գլուխը փոքր-ինչ կախելով՝ ուշադիր նրան լսեք:
Չի կարելի զրույցի ժամանակ տեղում ճոճվել՝ ասես փորձում եք հիպնոսացնել զրուցակցին: Սովորաբար մարդիկ խոսելիս նյարդային շարժումներ են անում, եթե հուզվում են, անհանգստանում և զրույցի թեման իրենց տհաճ է:
Վատ վարքաձև է համարվում գլուխը հետ գցելով բարձր ծիծաղելը: Ծիծաղկոտ, կենսախինդ լինելն, իհարկե, լավ է, սակայն հումորի առողջ զգացումը չպետք է ի ցույց դնի ձեզ նշիկները:
Ոտքի վրա հրաժեշտ տալը ևս վատ վարքականոնի դրսևորում է: Երբ ուշանում եք, աշխատեք հանգիստ պայմաններում, առանց շտապելու և ցայտնոտային իրավիճակների ավարտել ձեր խոսքը և հրաժեշտ տալ զրուցակցին, որից հետո նոր կարող եք վեր կենալ ձեր տեղից և հեռանալ:
Միշտ հետևեք ձեր շարժումներին և վերահսկեք դրանք: Մեզանից շատերն են նստած ժամանակ ոտքերը փաթաթում սեղանի կամ աթոռի ոտքին, ինչը ևս տգեղ է դիտվում:
Վատ սովորություններից մեկն էլ ձեռքերի մատները կամ պարանոցը ճրթացնելն է, ինչն, ի դեպ, նաև վնասակար է հոդերի համար:
Աններելի է, երբ կինը ոտքը հենում է ոչ թե ամբողջ ոտնաթաթին, այլ կրունկին՝ մատները վեր տնկելով: Հաճախ կանայք նման դիրք են ընդունում որևէ բանի մասին խորհելու, խորասուզված մտածելու ժամանակ:
Մազերը մատներով ոլորելը, ընդհանրապես մազափնջով խաղալը ևս ողջունելի սովորություն չէ և կարող է վկայել ավելորդ նյարդայնության մասին: Աշխատեք կառավարել ձեր ձեռքերը:
Ձեռքերն, իհարկե, դժվար է կառավարել, հատկապես եթե դրանք դատարկ են, իսկ դուք էլ կանգնած եք հանդիսատեսի առաջ: Նման դեպքերում սովորաբար մենք սկսում ենք անկանոն, անկառավարելի շարժումներ անել ձեռքերով և ոտքերով, ինչը ևս անթույլատրելի է:
Մատներով կամ որևէ առարկայով սեղանին հարվածելը ևս վատ սովորություններից մեկն է, որից հարկավոր է անհապաղ ձերբազատվել:
Խորհուրդ չի տրվում դիմացինի հետ խոսելիս կամ նրան նայելիս սևեռուն կամ գնահատող հայացք նետել. այդպիսի հայացքից անզգա, ամենաքաջ տղամարդը կընկճվի:
Ազատվեք ողջույնի, ծանոթության համար ձեռքն առաջինը մեկնելու սովորությունից: Մի շփոթեք գործնական և հասարակական հարաբերությունների ժամանակ ողջույնի կանոնները և աշխատեք ոչ գործնական միջավայրում փխրուն կին մնալ, անգամ եթե դուք մեծ կազմակերպության ղեկավար եք:
Մարդկանց, առարկաները շոշափելու, ձեռք տալու սովորությամբ շատ կանայք են տառապում, ինչը նրանց տարօրինակ լույսի ներքո է ներկայացնում հանրային միջավայրում:
Վանում է խոսելու ընթացքում մի քանի անգամ բազկաթոռին կամ աթոռին դիրքը փոխելու սովորությունը:
Մեկ այլ ծայրահեղություն է ցրված լինելը: Զրուցակցի խոսքի վրա կենտրոնանալու անկարողությունը երբեմն նրա մոտ ձեզ ցնցելու, սթափեցնելու ցանկություն է առաջացնում:
Աշխատեք խոսելիս զրուցակցից խելամիտ հեռավորություն պահպանել և նրան չափից ավելի չմոտենալ՝ խախտելով հարմարավետության գոտին:
Աղբյուր՝ Elle
Լուսանկարը՝ fonday.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով