Մեր ժամանակներում բոլորս ձգտում ենք ավելի գիտակցորեն վերաբերվել ավելորդ քաշի խնդրին՝ պարբերաբար զբաղվելով սպորտով, սննդակարգին հետևելով, հնարավորինս շատ շարժվելով և ուսափելով գիշերային ճաշկերույթներից: Բայց միշտ չէ, որ դա հնարավոր է լինում: Հատկապես դժվար է լինում դիմակայել գիշերով որևէ բան ուտելու գայթակղությանը: Մինչդեռ հենց դա էլ կարող է ճակատագրական դառնալ ավելորդ քաշի դեմ պայքարում: Զուր չէ, որ սննդաբանները խորհուրդ են տալիս երեկոյան ժամը 6-ից հետո ոչինչ չուտել: Գիտնականներն ապացուցել են, որ հատկապես գիշերային սնունդը նպաստում է գիրացմանը:
Ինչու ենք մենք հենց գիշերով քաղց զգում
Պատճառները երեքն են՝
ֆիզիոլոգիական, այլ կերպ ասած՝ օրվա ընթացքում սննդի պակասը
թաքնված քաղց. չհամակարգված և ոչ լիարժեք սնունդն օրվա ընթացքում օրգանիզմում սննդարար նյութերի պակասի է հանգեցնում
հոգեբանական, երբ մենք սնվելով փորձում ենք պայքարել սթրեսի դեմ
Ինչպես են գիշերային ճաշկերույթներն ազդում օրգանիզմի վրա
Որպես կանոն մարդը գիշերը քնում է, և օրգանիզմն այդ ժամանակ հանգստի վիճակում է: Եվ հանկարծ դուք անհագ ցանկությամբ ստամոքս եք ուղարկում տավարի միս տապակած կարտոֆիլով և մայոնեզով աղցան: Հանգստի վիճակում գտնվող աղիները որքան էլ ջանք գործադրեն, չեն կարող այդքան սնունդը մարսել: Ուստի սնունդն ամբողջությամբ չի մարսվում և մնալով աղիներում՝ նպաստում է թույների առաջացմանը: Բացի դա, ածխաջրերը նպաստում են ինսուլինի մեծ քանակությամբ արտադրությանը, ինչն էլ լյարդում և ճարպային հյուսվածքներում շաքարի բաշխման խանգարման է հանգեցնում, և օրգանիզմում ավելորդ ճարպեր են կուտակվում:
Ինչպես խուսափել գիշերն ուտելուց
Աշխատեք օրվա ընթացքում լիարժեքորեն սնվել՝ մոտ 5 անգամ:
Սննդակարգը որքան հնարավոր է բազմազան դարձրեք՝ դրանում ներառելով անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, միկրոնյութեր:
Սթրեսի դեմ պայքարելու այլընտրանքային միջոցներ գտեք՝ երեկոյան զբոսանքներ, սպորտ, վազք, յոգա, ֆիլմի դիտում և այլն:
Որ դեպքերում է թույլատրվում ուտել գիշերը
Բոլորին չէ, որ խորհուրդ է տրվում ուշ երեկոյան սահմանափակել գաստրոնոմիական ցանկությունները: Տարիներ առաջ իսրայելցի գիտնականները հետազոտություններ իրականացնելով պարզել էին, որ երեկոյան ժամը 8-ից հետո առատորեն սնվող մարդիկ հաճախ ավելի արագ են ձերբազատվում ավելորդ կիլոգրամներից, քան նրանք, ովքեր օրվա ընթացքում նախընտրում են լավ սնվել, իսկ երեկոյան ժամը 6-ից հետո այլևս ոչինչ չեն ուտում: Պատճառն այն է, որ քնելուց առաջ սնվողները որպես կանոն բաց են թողնում նախաճաշը և օրվա ընթացքում շատ քիչ են սնվում: Այսինքն՝ ուշ սննդի կալորիականությունը չի գերազանցում ցերեկային սննդակարգի էներգետիկ արժեքը: Այլ կերպ ասած՝ եթե դուք չեք հասցնում նախաճաշել, ապա կարող եք ընթրել սովորականից շատ ավելի ուշ՝ առանց կառուցվածքին վնաս հասցնելու: Բայց կարևոր է հիշել, որ քնելուց առաջ ցանկալի է ցածր կալորիական և առանց շաքարի սնունդ ուտել՝ շիլաներ, կանաչ խնձոր, ինսուլինի ավելորդ արտազատումից խուսափելու և գիշերը հանգիստ քնելու համար:
Աղբյուր՝ Elle
Լուսանկարը՝ thinkstockphotos.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)