Թափթփված տուն
Կանանց համար աշխարհում ամենահյուծիչ իրավիճակներից մեկը թափթփվածությունն է տանը կամ աշխատավայրում:
Մտածեք. նորմալ կինը հենց այնպես կհանդիմանի՞ ամուսնուն դեսուդեն գցած գուլպաների համար: Բնավ, ոչ: Բանն այն է, որ մենք էվոլյուցիայի ընթացքում նախատրամադրվել ենք նկատելու իրերի դասավորությունը տարածության մեջ եւ խիստ ուշադիր լինելու դրանց հանդեպ:
Մենք ի մի բերողներ ենք: Երկար հազարամյակների ընթացքում մենք մշտապես զբաղվել ենք նրանով, որ փնտրել ենք սնկեր, հատապտուղ, արմտիք: Մենք պաշտպանել ենք երեխաներին սողուններից եւ միջատներից, հետեւել ենք շրջակա միջավայրի ամեն մի փոփոխությանը: Մեր աչքը ֆիքսում է ցանկացած անկարգություն, նույնիսկ այն, ինչին տղամարդը ուշադրություն չի դարձնում: Քանի դեռ տղամարդու վրայով փիղ չի անցել, քանի դեռ գետնին գցած գուլպաների համար հանդիմանություն չի լսել, նա լավ է: Այդ իրավիճակում նա կարող է աշխատել կամ հանգստանալ, եթե սիրտն այդպես ուզի: Իսկ, ահա, կինը չի կարող:
Բոլոր այդ թափթված գուլպաները, տաբատները, թաշկինակները նրան ստիպում են անընդհատ շարժման մեջ լինել: Նա աշխատում է մարամասնորեն եւ ամեն անգամ հալումաշ լինում, ինչպես համակարգիչը, որին պետք է restart անել: Ցանկացած իր, որ հայտնվում է նրա տեսադաշտում, «իր տեղում չէ», ինչպես առանձին պատուհանով բացված ծրագիրը մոնիտորի վրա: Ժամանակի ընթացքում, երբ թափթփվածության վերջը չի երեւում, կինը սկսում է ապրել կայուն սթրես: Ուժերը լքում են նրան:
Վատ երազ
Կանայք, ի տարբերություն տղամարդկանց, քնում են շատ ավելի մակերեսային: Տղամարդը կարող է քաղցր մրափել՝ չնայած որ կողքին «գոռում է» զարթուցիչը: Իսկ կինը վեր է թռչում ամեն մի շշուկից՝ ականջ դնելով, թե ինչ վիճակում են երեխաները: Հատկապես ծանր դեպքերում գիշերը մի քանի անգամ վեր է կենում՝ ծածկելու շուռումուռ եկող երեխային: Կնոջ լսողությունից չի վրիպում գիշերը ստացած sms-ի թույլ ձայնը, առավոտյան ճնճղուկի մեղմ ծլվլոցը: Այդ պատճառով էլ շատ կանայք մշտապես եւ կանոնավոր կերպով զգում են քնի պակաս: Որպեսզի կինը առույգ լինի, նրան հարկավոր է գոնե երբեմն իսկապես քնել. իսկապես, այսինքն՝ երբ ոչինչ չի շեղում
Շփման բացակայությունն այլ կանանց հետ
Կինը ահավոր զգացմունքային էակ է: Ընկերուհու հետ մեկ զրույցի ընթացքում նա կարող է ավելի շատ հույզեր ապրել, քան տղամարդը՝ ռազմական գործողությունների կիզակետում: Մեր հույզերն այնքան բուռն են, անվերահսկելի եւ հեղհեղուկ, որ կարող են ուժասպառ անել մեզ, հյուծել՝ նույնիսկ արձակուրդի օրերին կամ լրիվ պարապ ժամանակ: Իսկ երբ հույզերը դեռ մի բան էլ սաստկանում եմ մտերիմ մարդու հետ (մայր, ընկերուհի), ուղղակի թող ու փախչիր: Բայց, նախ աշխատանք, ապա զվարճություն: Կինը, որը չի չափավորում իր շաղակրատանքը, հյուծված, մաշված, ուժասպառ կին է: Նույնը վերաբերում է նաեւ սոցցանցերին: Ես չեմ ասում, թե ընդհանրապես մի շփվեք ընկերուհիների հետ: Բայց այն պետք է լինի միայն հիմնական գործերից հետո:
Վատ սեքս
Վատը ո՞րն է, արագ, անհետք: Կինը կարող է նաեւ վատը չհամարել այն: Իսկ տղամարդը մի գլուխ պարծենալ սիրեկանի իր հմտություններով: Սակայն եթե նայենք ճշմարտության աչքերին, վատ է ցանկացած սեքս, որը չի համակում կնոջը բուռն էմոցիաներով եւ վառ օրգազմով: Դա նույնիսկ սեքս էլ չէ, այլ ձանձրալի ֆիզիկական վարժություն: Ընդ որում, պետք է խոստովանել, որ տղամարդիկ սեքում շատ պրիմիտիվ եւ կոպիտ արարածներ են: Նրանք դեմ չեն փորձելու ինչ-որ նոր բան, բայց հազվադեպ են մտածում այն մասին, թե ինչպես ավելի լավ բավարարեն կնոջը: Եւ, ուրեմն, կինը ստիպված է լինում ինքը հոգալ իր մասին եւ երազանքի օրգազմն ապրելու համար հույսը դնել խաղալիքների վրա: Երբ դա տեղի է ունենում, կինն անմիջապես հասկանում է: Աչքերը վառվում են, կենսական ուժերն աճում են: Լավ սեքսից հետո տղամարդն ուզում է քնել, իսկ կինը՝ վազել մարզանքի: Եւ, ուրեմն, ինչու՞ չօգտվել դրանից:
Մեղքի զգացում
Մոլորակի բոլոր կանանց համար՝ սկսած Եվայից, ամենածանր պատիժը մեղքի զգացումն է: Դուք երբեւէ չե՞ք մտածել, թե ինչու հենց Եվան քաղեց այդ սատանայական խնձորը: Այո, հնց այն պատճառով, որ կնոջ վրա ավելի հեշտ է ինչ-որ բան բարդելը:
Դուք երբեւէ ուշադրություն չե՞ք դարձրել, թե ինչպես են մեղադրանքներին արձագանքում տղամարդիկ եւ կանայք: Տղամարդիկ առարկում են, վիճում են սպառնում են հեռանալ: Կանայք անմիջապես ընդունում են մեղքը, մտածում են, թե ինչպես հարթեն, շտկեն իրենց թվացյալ թերությունները: Մանիպուլյացիաների գերակշիռ մասը, որոնց ենթարկվում են կանայք, հիմնված է հենց մեղքի այդ կործանիչ զգացման վրա:
Եթե դու կին ես, ապա անպայման ինչ-որ մեկի համար կլինես վատը: Ծեր, գեր, չափազանց տարված երեխաներով, կամ ընդհակառակը՝ հիմար կկու: Անխնամ տեսք ունեցող կամ ընհակառակը՝ թունդ եսասեր: Այս ամենին պետք է պարզապես համակերպվել: Առաջադրել հստակ նպատակներ եւ չփորձել սիրելի լինել բոլորի համար:
Աղբյուրը՝ WomensHealth
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում