NEWS.am STYLE-ը շարունակում է ծանոթացնել ձեզ համաշխարհային կինոարվեստի դեմքերի հետ, որոնք այնքան էլ չեն փայլում դերասանական խաղով, սակայն գրավչությունը փակում է այդ բացը: Այս անգամ կվերլուծենք Դուեյն Ջոնսոնի կերպարը:
Ջոնսոնը ծնվել է 1972 թվականի մայիսի 2-ին Կալիֆորնիայի Հեյվորդ բնակավայրում: Մինչ չափահաս դառնալը, նա հասցրել է մի քանի բնակավայր փոխել՝ հայտնվելով տարբեր քաղաքներում ու երկրներում: Ինչ-որ ժամանակահատված նա ապրել է նույնսիկ Նոր Զելանդիայում:
Նա դպրոցում խաղացել է ֆուտբոլի հավաքականում, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մայամիի համալսարան ու նորից ֆուտբոլ է սկսել խաղալ: Ջոնսոնը համալսարանն ավարտում է 1995 թվականին՝ ձեռք բերելով բակալավրի աստիճան քրեագիտության եւ հոգեբանության ոլորտում։ Մի պահ պատկերացրեք, որ ձեր հոգեբանը «Ժայռն» է:
Նույն թվականին Ջոնսոնը պայմանագիր է կնքում Կանադական Ֆուտբոլի լիգայի (CFL) «Կալգարի Սթեմփիդերս» ակումբի հետ, սակայն ընդամենը մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո ստանում մեջքի վնասվածք եւ ստիպված է լինում ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։
1966 թվականին վետերան ըմբշամարտիկ Փեթ Փատերսոնը Ջոնսոնի համար կազմակերպում է մի քանի փորձնական մենամարտեր «World Wrestling Federation» (WWF) կազմակերպությունում: Մենամարտերում Ջոնսոնն հանդես է գալիս «Ժայռ» անվամբ, որտեղից էլ սերում է նրա մականունը:
«Ժայռը» վայելում է ժողովրդական սերը, եւ կարելի է ասել, որ ժամանակի ընթացքում նույնիսկ հասցնում է իրեն սպառել, այդ պատճառով էլ որոշում է իրեն փորձել ֆիլմերում, սակայն վերջնական չի լքում ըմբշամարտի աշխարհը:
Դուեյնի դեբյուտը կինոյում 2001 թվականին եղավ՝ «Մումիան վերադառնում է» ֆիլմով, որում նա մարմնավորեց երկրորդային դեր՝ կարիճների թագավորին: Մեկ տարի անց նա արդեն գլխավոր դեր ստանձնեց «Կարիճների թագավորը» ֆիլմում:
2005 թվականին էկրան բարձրացավ «Եղիր զիլ» ֆիլմը, որում Դուեյնը եւս ներկայացավ երկրորդային դերով:
Թեեւ ֆիլմը այնքան էլ մեծ հաջողություն չգրանցեց, սակայն հասկացնել տվեց, որ Ջոնսոնը վատ չէ նույնիսկ կոմեդիայի ժանրում: Խաղալով այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ումա Թուրմանը, Ջոն Տրավոլտան, նա ոչ միայն չմնաց ստվերում, այլեւ կարողացավ զարդարել իր ներկայությամբ ֆիլմը:
Այս ճանապարհն անցնելուց հետո Դուեյնին հաճախ էին հրավիրում մարտաֆիլմերում կամ կատակերգություններում դեր ստանձնելու, քանի որ նա կարողանում է եւ՛ առնական տղամարդու դեր տանել, եւ՛ հումորով խաղալ: Ժամանակի ընթացքում Դուեյնը մեր շարքի մեկ այլ հերոսի նման խաղաց «ֆորսաժ» ֆիլմում՝ դառնալով դրա անբաժան մասը:
Վերջին տարիներին Դուեյնը այնքան պահանջված դարձավ, որ նա քիչ էր մնում ամենաբարձր վարձատրվող դերասանը դառնար: Նրա անհավանական հաջողությունը պայմանավորված է նրանով, որ նա հրաշալի հասկանում ու գնահատում էր սեփական հնարավորությունները: Նա զիլ կերպարների է մարմնավորում, բայց դրան զուգահեռ, չնայած հսկա մարմնին, հարմարավետ է զգում իրեն նաեւ կատակերգություններում:
Այս ամենին գումարվում է նաեւ դերասանի անսահման գրավչությունը: Դե ինչ, հարգելի ընթերցող, կարող եք աչքի անցկացնել Ջոնսոնի ողջ ֆիլմագրությունն ու անգամ ապագայում սպասվող ֆիլմերը ու ոչ մի տեղ չեք տեսնի դրամա կամ այնպիսի ժանր, որում հատուկ ու փայլուն դերասանական խաղ է պահանջվում: Գնահատելի է այն, որ այսքան հաջողություններ գրանցելով հանդերձ, Դուեյնը մնում է մարդ, ով հանձն չի առնում գործեր, որոնք իր ուժերից վեր են:
Պատրաստեց Նորայր Նազարյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին