Ընթրիք «չորս ձեռք» ձևաչափով...
Michelin աստղ ունեցող շեֆ խոհարարը երբևէ հայկական գաստրոնոմիական իրականությունում չէր փայլել: Անցած ուրբաթ «Շերեփ» ռեստորանում իր խոհարարական տաղանդով փայլեց Նիդերլանդներից շեֆ խոհարար Էդվին Սոմանգը: Այցն իրականացվել էր Yerevan Food Fest-ի շրջանակում «Շերեփ» ռեստորանի հատուկ հրավերով:
Գուրմանները նրան կարող են ճանաչել Նիդերլանդների Ռոերմոնդում քաղաքի կուլտային «ONE» ռեստորանով: Այն տեղացիների ամենասիրելի ռեստորաններից է, իսկ հյուրերի համար «must visit» հայտնի ու սիրելի վայրերից մեկը։ Այն բացել է Սոմանգը՝ գործընկերոջ հետ, Ֆրանսիայի լավագույն ռեստորաններում 11-ամյա ստաժավորում անցնելուց հետո:
Երևանում Էդվին Սոմանգը և «Շերեփ»-ի շեֆ խոհարար Գարիկ Խաչատրյանը ռեստորանի բաց խոհանոցում ներկայացրեցին հատուկ սեթ մենյու՝ «չորս ձեռք» ձևաչափով։ Ի դեպ, Էդվին Սոմանգը և «Շերեփ»-ի շեֆ խոհարար Գարիկ Խաչատրյանը այցելել են շուկա և անձամբ են ընտրել բոլոր մթերքները ընթրիքը պատրաստելու համար: Հարկ է նշել, որ «Շերեփ» ռեստորանը պարբերաբար տարբեր երկրների առաջատար շեֆ-խոհարարների է հյուրընկալում, ովքեր ռեստորանի բաց խոհանոցում ներկայացնում են իրենց տաղանդը: Սա «Շերեփ» ռեստորանի առանձնահատկություններից մեկն է:
Եվ քանի որ շերեփը խոհարարի վարպետությունը խորհրդանշող ամենակարևոր գործիքներից է, ըստ ավանդույթի, երեկոյի ավարտին Էդվին Սոմանգը և Գարիկ Խաչատրյանը փոխանակվեցին շերեփներով:
Նշենք նաև, որ «Շերեփի» խոհանոցը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հաջողված ռեստորանային նախագծերից է և մյուսներից տարբերվում է նրանով, որ չունի ազգային որեւէ պատկանելիություն կամ շեշտադրում. այն ուղղակի համեղ է, առաջարկում է տարբեր երկրների խոհանոցների ամենահետաքրքիր ուտեստները:
Միշլենյան երեկոյի ճաշացանկը առավել քան տպավորիչ էր. պրոֆիտրոլի Լոռի պանրով, թառափի ֆիլե՝ սպիտակ գինով և կարագի սոուսով, կանաչ սոխով, հորթի թուշ՝ սնկով և ձավարով ռիզոտո, հացի սուֆլե հումուսով և որպես աղանդեր «Խելահեղ լիմոնի տորթ»՝ նվիրված «Շերեփի» տարեդարձին: Ահա այսպես երևւանցիների համար այս սիրելի ռեստորանը դարձավ մեկ տարեկան:
Խոհարարական արվեստի պրոֆեսիոնալներ Միշլեն աստղ ունեցող շեֆ խոհարար Էդվին Սոմանգի և «Շերեփ»-ի շեֆ խոհարար Գարիկ Խաչատրյանի կողմից «չորս ձեռք ձևաչափով ընթրիքը», այն էլ՝ Yerevan Food Fest 2018-ի շրջանակում, անկասկած այս տարվա ամենավառ գաստրոնոմիական իրադարձությունն է:
Հրավիրված ռեստորատորները, ֆուդ-բլոգերները և հյուրերն ըստ արժանվույն գնահատեցին դուետի պատրաստած յուրաքանչյուր ուտեստը՝ զուգահեռ հետեւելով թիմի աշխատանքին բաց խոհանոցում: Եվ ամենեւին պետք չէ մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ ահռելի աշխատանք է կատարվել թե՛ խոհարարների, թե՛ նախագծի հեղինակների՝ Yerevan Food Fest 2018-ի և «Երեմյան Փրոջեքթս»-ի կողմից:
Այս դեպքում նման միջոցառումներն ընդհանրապես նոր հեռանկարներ են ստեղծում մեր երկրում գաստրոմշակույթի, զբոսաշրջության զարգացման, ամենատարբեր հեղինակավոր հարթակներում մեր երկրի իմիջի բարձացման համար:
Աննա Սաթյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար