Այսօր, սիրելի ընթերցողներ, կխոսենք մի ֆիլմի մասին, որը հանդիսատեսին ստիպեց հասկանալ, թե ինչ է նշանակում «գնահատեք այն, ինչ ունեք»:
Հարգելի ընթերցողներ NEWS.am STYLE-ը ներկայացնում է ձեզ 1997թ. հորոր ժանրի ֆիլմ, «Խաղ»։
Ֆիլմի ռեժիսորը հոգեբանական նկարների հանճար, Դեյվիդ Ֆինչերն է: Իսկ գլխավոր դերում է Մայքլ Դուգլասը, նա այդ ժամանակ արդեն Հոլիվուդի աստղ էր: Երկրորոդական դերերում փայլում են Շոն Փենը, Դեբորա Կարա Ունգերը եւ Ջեյմս Ռեբոնը:
Ֆիլմի սյուժեն պտտվում է գործարար Նիկոլաս Վան Օստոնի շուրջ: Նա շուտով 48 տարեկան է դառնալու, եւ հաճախ հիշում է, որ հենց այս տարիքում իր հայրը ինքնասպան է եղել:
Նիկոլասը զգում է, որ կյանքը ձանձրալի է նրա համար, նրան ոչինչ այլեվս չի հետաքրքրում, ոչինչ չի տալիս զգացմունքներ:
Հանդիպելով եղբորը, Նիկոլասը իրենից ստանում է «Ժամանցային ծառայություն» ընկերության վկայագիրը եւ որոշում է այցելել այդ ընկերություն:
Սահմանափակվենք այսքանով, այսպես ասած, սինոփսիսով, որովհետեւ,եթե շարունակենք սփոյլերներ կլինեն, իսկ դուք գիտեք իմ վերաբերմունքը սփոյլերների հանդեպ։
Ֆիլմիը ունի մոգական հմայք, կաթիլ առ կաթիլ նա ներխուժելու է ձեր ենթագիտակցության մեջ, ավելի ու ավելի ձեզ ներառելով իր մեջ: Դիտելու ժամանակ հաճախ ինքներդ ձեզ հարց կտաք, թե ինչ է կատարվում,հասկանալու համար դուք լավ ջանքեր պետք է գործադրեք:
Փայլուն կերպով ցույց է տրված, թե ինչպես կարելի է մի օրվա ընթացքում ամբողջությամբ փոխել կամ ոչնչացնել մարդու ծանոթ աշխարհը։ Ինչպե նաև,թե մարդը ինքը ոնց կարող է փոխվել որոշակի հանգամանքներում:
Ֆինչերը հստակորեն ցույց է տալիս մարդու հարմարավետության գոտու կործանումը, միեւնույն ժամանակ մենք տեսնում ենք, թե ինչերի է մարդը ունակ, դա կարող է լինել զարմանալի եւ միեւնույն ժամանակ սարսափելի:
Դուգլասը ինչպես է խաղում ...
Չկա բավականաչափ բառեր նկարագրելու համար Դուգլասի խաղը, նա կարծես ոչ թե մարմնավորում է կերպար, այլ նա ինքնէ հանդիսանում այդ կերպարը։
Ֆիլմը նաեւ գրավում է իր բնօրինակ ավարտով, այն ձեզ մի լավ կզարմացնի: Հավատացեք, դիտելուց հետո կհասկանաք, թե ինչ ինիկատի ունեմ:
48 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը վաստակեց 110 միլիոն դոլար:Այո այնքանել զավեշտալի թվեր չեն , հատկապես, երբ համեմատում ենք մեր ներկայիս ֆիլմերի միլիարդավոր դոլարների հասույթի հետ:
Այստեղ պետք է հիշել,որ Ֆինչերի ֆիլմերը երբեք չեն ունեցել նպատակ գերշահույթ վաստակելու ուղղվածություն: Եթե դուք հետաքրքրվեք մի փոքր, ապա կիմանաք, որ Ֆինչերի գրեթե բոլոր ֆիլմերը ներառված են բոլոր ժամանակների լավագույն 100 ֆիլմերում, IMDB- ում եւ Կինոպոիսկում, որտեղ «Խաղ»–ը գտնվում է 63-րդ տեղում:
Խորհուրդ եմ տալիս երեկոյան ընկերոջ կամ ընկերուհու հետ ֆիլմը դիտել, մի բաժակ թեյի կամ սուրճի հետ, թեեւ դա քիչ հավանական է լինելու, վայելել այդ թեյը կամ սուրճը,ուղղակի դիտումից չեք կարողանա կտրվել:
Բարի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին