MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ապրիլյան պատերազմը, «թավշյա հեղափոխությունը» եւ Աֆրիկայի երեխաները՝ Անուշ Բաբաջանյանի օբյեկտիվում

19:38, 12 դեկտեմբերի

Անուշ Բաբաջանյանի ճակատագիրը պատմություն է այն մասին, թե ինչպես է արդյունք ակնկալող մանրակրկիտ աշխատանքը հաջողության բերել: Նրանց, ովքեր լուսանկարչությամբ են զբաղվում, իրադարձություններին հետեւում են «VII Photo»-ում, «The New York Times»-ում եւ UNICEF-ում, կարիք չկա բացատրել, թե ով է Անուշը, իսկ ահա անտեղյակների համար պարզաբանենք, որ նա ֆոտո-պատմությունների շարք է հեղինակել Արցախից, Հայաստանի տարբեր անկյուններից, Հնդկաստանից, Թուրքիայից… Անուշը հիմա եւս պատմում է ամբողջ աշխարհից մարդկանց պատմությունները՝ ողբերգական, մարտական եւ ոգեշնչող...

Անուշ, ինչո՞ւ որոշեցիք լուսանկարչությամբ զբաղվել:

Մասնագիտությամբ լրագրող եմ՝ սովորել եմ Բուլղարիայի Ամերիկյան համալսարանում: Ուսումնառության վերջին տարում գրանցվեցի լուսանկարչության դասընթացների հաճախելու համար: Այդ պահից էլ հետաքրքրություն ծնվեց: Այն ժամանակ թվում էր, որ ավելի հեշտ է լուսանկարներով փոխանցել այն, ինչ տեսնում եմ, քան այդ մասին գրել: Սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ դա նույնպիսի երկարատեւ, փորձ պահանջող գործընթաց է, ինչպես եւ լրագրությունը: Եվ ահա, արդեն 10 տարի լուսանկարում եմ... 

Ինչպե՞ս հանգեցիք նրան, որ խնդիրների մասին «խոսեք» լուսանկարների միջոցով: 

Իմ առաջին պատմությունը կապված էր այդ երկրի գնչուական փոքրամասնության հետ: Դրանից հետո որոշեցի շարժվել այդ ուղղությամբ. հրաժարվեցի գեղարվեստական, կոնցեպտուալ կամ ստուդիական լուսանկարահանումներից: Չէ՞ որ ֆոտոլրագրությունը միայն լուսաբանման համար չէ, այլ նաեւ լսարանին ինչ-որ առանձնահատուկ բանով հետաքրքրելու:

Կնխդրեի պատմեիք՝ ինչպիսի՞ նախագծերով եք հիմա զբաղված, եւ դրանցից ո՞րն է ամենից շատ մտապահվել:

Երկու օր առաջ Դիլիջան էի մեկնել, նկարահանում էի մոլոկանների համայնքները: Սա նախնական նկարահանում էր, հարկավոր էր երկու լուսանկար ուղարկել ամսագրերին, որոնց հետ համագործակցում եմ: Բայց որոշ ժամանակ անց ես, հնարավոր է, ամբողջությամբ կընկղմվեմ այդ նախագծի մեջ: Մի քանի գաղափարներ ունեմ, որոնք մոտ ապագայում ցանկանում եմ իրականացնել Կենտրոնական Ասիայում: Բայց հիմա իմ ժամանակի մեծ մասը խլում է արդեն կատարած լուսանկարների տարածումը: Վերջերս Հայաստանի գյուղերում լուսանկարում էի չգործող Մշակույթի տները եւ սկսել էի աշխատել այդ լուսանկարների ձեռակերտ գրքի վրա: 

Կներկայացնե՞ք Արցախում աշխատանքի ձեր տպավորությունները:

Մինչեւ ապրիլյան պատերազմը Արցախում միայն մեկ անգամ էի եղել: Մարտերի առաջին օրերին կասկածում էի՝ գնալ, թե ոչ: Արդյունքում՝ ապրիլի 3-ին, այնուամենայնիվ, համարձակվեցի գնալ: Վտանգավոր էր՝ նույնիսկ անկախ առաջնագծից տպավորիչ հեռավորությանը, եւ մենք զինվորներին մոտենալու հնարավորություն ունեցանք: Այս պատմության վրա ես աշխատել եմ այնպես, ինչպես ցանկացած այլ պատմության վրա. ըմբռնումով, մարդկային վերաբերմունքով արել եմ ամեն ինչ, որ զգամ այն, ինչ ապրել ու զգացել են զինվորները: Մենք որոշեցինք ճակատամարտի գծից մի փոքր հեռանալ եւ խորասուզվել տեղի մարդկանց կյանքի մեջ՝ շփվել կանանց, երեխաների հետ, քանի որ նախագիծն առաջին հերթին պատերազմի հետեւանքների մասին էր. կիսաքանդ շենքեր, լքված իրեր, առարկաներ… Այս պատմությունից հետո ես սկսեցի աշխատել Արցախի բազմազավակ ընտանիքների հետ:

Պատահո՞ւմ է այնպես, որ ձեր ֆոտոպատմությունների հերոսները ձեր եւ ձեր աշխատանքի հանդեպ այնքան էլ բարյացակամ տրամադրված չեն լինում:

Այո, իհարկե, պատահում է: Նույն Դիլիջանում գյուղերի բնակիչները շատ էին գանգատվում այն լրագրողներից, որոնք ճիշտ չեն ներկայացնում մոլոկանների համայնքները, կարող են միտքն աղավաղել: Նրանցից հետո դժվար է բնակիչների հետ կապ հաստատել, քանի որ մարդկանց վստահությունն է կորում: Սակայն պատահում է, որ երկար զրույցից հետո նրանք սկսում են բացվել, եւ ես ոչ մի դեպքում չեմ ճնշում, զուտ մարդկային վերաբերմունք եմ դրսեւորում: Եվ այդ ժամանակ մարդիկ ինձ ջերմությամբ են ընդունում, ներկայացնում են իրենց պատմությունները: Նրանք ուրախանում են, որ որեւէ մեկը պատրաստ է իրենց լսել:

Անկեղծորեն պետք է ասեմ, որ անչափ ոգեւորող են Աբիջանի երկվորյակ երեխաների ձեր լուսանկարները...

 2017 թվականի հուլիսին ես այնտեղ գնացի ծրագրով, որն աջակցում էր Մշակույթի նախարարությունը: Այդ ժամանակ պետք է նոր պատմություն ստեղծեի, իսկ գլուխս այլ բանով էր զբաղված... Մինչ զբոսնում էի քաղաքի կենտրոնում, միեւնույն փողոցում մեծ թվով երկվորյակների նկատեցի: Բնակիչներին հարցուփորձ արեցի, որոնք պատմեցին, որ աղքատ ընտանիքներն իրենց երեխաներին հատուկ միատեսակ են հագցնում եւ փողոց ուղարկում, որպեսզի մզկիթից դուրս եկող մարդիկ նրանց օգնեն, իսկ երեխաները դրա համար նրանց օրհնում են: Այս պատճառով երեխաները շատ գեղեցիկ են հագնված, երբեմն անգամ ազգային տարազով են: Ի դեպ, ասեմ, որ նրանց լուսանկարելը շատ դժվար էր: Ես ֆրանսերեն վատ գիտեի, չէի կարողանում ճիշտ հաղորդակցվել եւ հաջորդ օրը թարգմանիչ վերցրեցի... 

Ձեր օբյեկտիվն ընդգրկել է նաեւ «թավշյա հեղափոխությո՞ւնը»:

Այո, «թավշյա հեղափոխության» վերջին շաբաթվա ընթացքում աշխատում էի ամերիկյան The New York Times պարբերականի հետ: Ինքս նրանց գրեցի եւ հայտնեցի, որ անչափ մեծ է հավանականությունը, որ Փաշինյանը վարչապետ կդառնա: Նրանք այդ ժամանակ արդեն կապ էին հաստատել այս տարածաշրջանի պատասխանատու լրագրողի հետ: Արդյունքում նա եկավ, եւ մենք 2 հոդված հրապարակեցինք. մեկը Նիկոլ Փաշինյանի՝ նրա անձի, մասնագիտության, նրա՝ որպես ընդդիմադրի մասին, երկրորդը՝ Հայաստանի IT մասնագետների եւ հեղափոխական գործընթացներին նրանց մասնակցության  մասին...

 

Ի՞նչն է ձեզ ոգեշնչում գնալու ընտրած ուղղությամբ: Աղքատությա՞ն, բազմազավակ ընտանիքների, պատերազմների, ամայի տեղանքների, լքված շենքերի եւ այլնի՞ մասին... 

Իմ պատմությունները շատ տարբեր են: Ես արդեն պատմել եմ Մշակույթի տների մասին: Անմիջական փոխկապվածություն կա իմ վիճակի եւ այդ շենքերի միջեւ՝ դա լքվածությունն է եւ դատարկությունը: Աֆրիկայում, օրինակ, ինձ ոգեշնչում էր անկանխատեսելիությունը: Ինձ հաճախ են համագործակցություն առաջարկում: Անցյալ տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ աշխատել եմ 4 երկրում երեխաների հանդեպ բռնության դեմ նախագծում: Մենք աշխատում էինք երեխաների եւ մայրերի հետ, որոնք շատ ծանր բաների միջով էին անցել. երբ զգում ես ավելի լավի հանդեպ նրանց հավատը, ապա սարսափելի ոգեւորվում ես:

Ի՞նչ գաղափարներ կցանկանայիք իրականացնել մոտ ապագայում:

Մի նախագիծ կա, որի մասին շարունակ մտածում եմ, ցանկանում եմ մտքերս մեկտեղել եւ սկսել քայլ առ քայլ: Տատիկս գերմանուհի է, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապրել է Ուկրաինայում: Նա դժվարությամբ հասել է Ղազախստան, հետո եկել է Հայաստան, իսկ այնուհետեւ նաեւ հասել է մինչեւ Գերմանիա: Ես շատ կցանկանայի սրանից ֆոտո-պատմություն ստեղծել: Կցանկանայի ստեղծել մորս մասին պատմությունը, որը Բաշկիրիայում է ծնվել: Այս ամենը շատ հետաքրքիր է, բայց պետք է հասկանալ, թե լուսանկարներով անցյալի իրադարձություններն ինչպես ներկայացնեմ ներկա ժամանակով: Չնայած ունենք արխիվային լուսանկարներ, չեմ կարծում, որ կարելի է դրանցով սահմանափակվել: Սա իմ անձնական պատմությունն է, ընտանեկան, եւ ես կցանկանայի այդ մասին պատմել, իսկ գուցե մի ամբողջ գիրք հրատարակել:

Լիանա Խուդոյան

Լուսանկար - Facebook, Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել