Անգլիա
Այս երկրի բնակիչները շատ են նվիրված իրենց ավանդույթներին։ Նրանց նախաճաշն արդեն մի քանի դար է, ինչ որեւէ փոփոխության չի ենթարկվում։ Անգլիացիների առավոտը սկսվում է վարսակի թեփուկներից պատրաստված շիլայով, սնկով, բոված լոբով, լոլիկներով, եփած ձվով,տապակած երշիկով, նրբերշիկով եւ բեկոնով։ Սեղանին անպայման պետք է լինի նաեւ մարմելադով, կարագով եւ ջեմով թոսթ հաց։ նախաճաշը մատուցվում է թեյով, սուրճով կամ նարնջի հյութով։
Գերմանիա
Գերմանացիների ավանդական նախաճաշը ներառում է եփած ձու, բուլկիներ՝ կարագով եւ ջեմով, կաթով շիլա, մրգեր եւ պանիրներ։ Այս ամենի հետ մատուցվում է թեյ, տաք շոկոլադ կամ հյութ։
Ֆրանսիա
Ֆրանսիայում անհնար է նախաճաշել առանց նոր թխված, անուշաբույր, շոկոլադով, պանրով, ջեմով կամ դասական կրուասանի։ Չնայած, այս երկրում մեծ տեղ ունեն նաեւ տարատեսակ թխվածքաբլիթները։ Այս ամենի հետ մատուցվում է տաք շոկոլադ, կամ մեծ բաժակ էսպրեսսո, լատտե։
Բելգիա
Ավանդական բելգիական նախաճաշը նման է ֆրանսիականին, քանի որ բաղկացած է ընկույզի յուղով տապակած հացից, ջեմից եւ մարմելադից։ Վերջերս երկրում հայտնի են պանրով սենդվիչներն ու ամենատարբեր երշիկները։ Այս ամենը մատուցվում է սուրճով, տաք շոկոլադով, կաթով կամ թարմ քամած հյութով։ Բացի դրանից բելգիացիները պաշտում են իրենց նախաճաշի ժամանակ օգտագործել իրենց հայտնի վաֆլիները։
Իտալիա
Իտալացիներն իրենց օրը սկսում են կապուչինոյով։ Նախաճաշում են կրուասաններով, որոնք մատուցվում են տաք շոկոլադով։ Բացի այդ նրանք նախընտրում են քաղցր բուլկիներ կամ պանրով եւ երշիկով պատրաստված բուտերբրոդներ։ Սակայն, նրանք մեծ ուշադրություն չեն դարձնում նախաճաշին, կարեւոր հանգամանք է կապուչինոյի վայելելու արարողությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար