1. Համեղ նախաճաշ
Սա շատ կարեւոր պայման է։ Վարսակաշիլան, ձուն կամ բուտերբրոդները կարող են էներգիա եւ ուժ փոխանցել ձեզ ամբողջ օրվա համար։
2. Հաճոյախոսություններ արեք
Հաճելի խոսքեր ասեք ձեր հարազատներին, որը կբարձրացնի եւ ձեր, եւ նրանց տրամադրությունը։ Պարտադիր չէ հաճոյախոսություն անել նրանց արտաքին տեսքի մասին, կարելի է նաեւ գովաբանել նրանց խելքն ու բնավորության լավ հատկանիշները։
3. Դրական տեղակտվություն առավոտյան
Լուրեր լսելու կամ թերթ կարդալու փոխարեն, որոնք լի են բացասական նորություններով, կարելի է հումորային հաղորդումներ դիտել կամ պարզապես շփվել ընտանիքի անդամների հետ։
4. Օրը սկսեք ամենակարեւոր գործից
Եթե առավել կարեւոր գործերը առավոտյան եք անում, ապա օրվա ընթացքում շատ ավելի հեշտ է մուս գործերին անցնելը։
5. Շտապողականություն
Երբ մի առաջադրանքն ավելի դանդաղ, բայց կենտրոնացված եք անում, ապա այն ավելի լավ ու ճիշտ է ստացվում, քան եթե դուք նույնը փորձեք կատարել շտապողականությամբ ու մեծ արագությամբ։ Այս դեպքում ավելի քիչ լարվածություն եք զգում օրվա ընթացքում ու ավելի մեծ էներգիա եւ ուժ եք ունենում նույնիսկ մի քանի ժամ աշխատելուց հետո։
6. Մարզվեք
Ամեն առավոտյան պետք է մարզվել, որը բարձրացնում է ձեր էներգիայի եւ հորմոնների մակարդակը։ Դրա օգնությամբ օրն ավելի պայծառ ու հեշտ է անցնում։ Առավոտյան վարժությունները դրականորեն են ազդում ուղեղի աշխատանքի վրա։ Սակայն եթե չեք կարող մարզվել տանը կամ մարզասրահում, ապա կարելի է ոտքով կամ հեծանիվով գնալ աշխատանքի։
7. Ճիշտ քայլեր կատարեք
Սա բարձրացնում է ձեր ինքնագնահատականը։ Ցանկացած բարի գործ կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը. օրինակ, կարող եք օգնել ինչ-որ մեկին՝ փողոցն անցկացնելով, ուղղություն ցույց տալով եւ այլն։Փորձեք այս փոքր եւ չնչին գործերից դրական էներգիա ստանալ, որը ձեզ կուղեկցի ամբողջ օրվա ընթացքում։
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ