Շուտով՝ ապրիլի 5-ին, Երեւանում համերգով հանդես կգա ԱՄՆ ամենահայտնի ջազ վոկալիստներից մեկը՝ Ջեյմի Դեւիսը (Jamie Davis)։ Նա երգելու է Արմեն Հյուսնունցի ղեկավարած Հայաստանի ջազային նվագախմբի ուղելցությամբ: Այնպես որ, ըստ ամենայնի, երեկոն կստացվի։
Ջեյմի Դեւիսը ԱՄՆ ամենահզոր ջազ վոկոլիստներից մեկն է։ Տղան յոթ երեխաներից կրտսերն է։ Դեւիսների մեծ ընտանիքում երաժշտությունն առաջին տեղում էր. երաժշտությամբ զբաղվում էին նրա ծնողները, եղբայրներն ու քույրերը երգել են եկեղեցական երգչախմբում։ Վոլոկային արտասովոր տվյալներ ունեցող եւ արտիստիկ Ջեյմի Դեւիսը պարզապես չէր կարող չընտրել երաժշտական ուղին։
NEWS.am STYLE-ին հաջողվել է մի քանի հարց ուղղել Ջեյմի Դեւիսին։ Զրույցում նա խոստովանել է, որ իր համար միշտ ուսուցիչ ու կուռք են եղել հայրն ու Մարտին Լյութեր Քինգը։ Նա նաեւ նշել է, որ կրոնական մարդ է, եւ որ ծնողները սկզբնական շրջանում երկյուղով են վերաբերվել իր պրոֆեսիոնալ ընտրությանը։
Արդեն 13 տարեկան հասակում Ջեյմի Դեւիսը ստեղծել է սեփական ջազ բենդը. նրանք հոգեւորական երաժշտություն եւ ռիթմ-ընդ-բլյուզ էին նվագում։ Տարիների ընթացքում նա ամերիկյան ջազի դասական կուռքի է վերածվել։ Երկրպագուներրը նրան տարբեր անուններ են տվել. ե՛ւ «շոկոլադե բարիտոն» ե՛ւ «քաղցր ձայն»...
1975թ.-ին Ջեյմին ժամանել է Սան Ֆրացիսկո, կարելի է ասել առհավետ բնակություն հաստատել այնտեղ եւ սկսել համագործակցել ամերիկյան բեմի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Milt Jackson, Eddie Henderson, Dave Lieberman, Melba Moore, Allen Smith, Vernon Alley, Pharoah Saunders եւ այլք։ 2000թ.-ին տեղի ունեցավ Ջեյմի Դեւիսի հայտնի ելույթը Քաունթ Բեյսի նվագախմբի հետ (The Count Basie Orchestra)։
Հենց այդ երաժշտական իրադարձությունից հետո Դեւիսը բարձրագույն գովասանքի արժանացավ եւ ըստ արժանվույն ընդունվեց հանրության կողմից։ «Ես եւ իմ երաժշտությունը սեր եք բերում ամենուր, որտեղ էլ հայտնվենք, եւ ես պատրաստակամորեն կշարունակեմ այդ գործը»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով կյանքում ամենաարժեքավոր մրցանակի մասին։ Ի դեպ, Ջեյմի Դեւիսն արդեն շփվել է մեր հայրենակիցների հետ. «Մոսկվայում ինձ հրավիրել են հայկական տանը կազմակերպված փակ երեկույթի, ուր տանտերերն ինձ հետ սրտաբաց հաց են կիսել»....
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի