Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական պետական թատրոնի աշնանային նոր թատերաշրջանը սեպտեմբերի 14-ին բացվելու է երկու պրեմիերայով. հոլիվուդյան հայտնի «Մադագասկար» մուլտֆիլմի մոտիվներով համանուն ներկայացմամբ, ինչպես նաեւ Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» պիեսի բեմադրությամբ: Այս մասին օգոստոսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց թատրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վահե Մովսիսյանը:
«Մեր աշնանային թատերաշրջանը մեկնարկում է սեպտեմբերի 14-ին: Ընդհանուր առմամբ, այս թատերաշրջանում շուրջ 40 բեմադրություն է ներկայացվելու… Երկու պրեմիերա ենք ունենալու. «Մադագասկարը» եւ «Ռիչարդ Երրորդը»,- նշեց Վ.Մովսիսյանը:
Նա նաեւ պատմեց, որ 40 դերասանից կազմված թատերախումբը վերջերս է վերադարձել Բաթումիի շրջագայությունից: Օգոստոսի 8-15-ն այնտեղ ներկայացրած բեմադրությունները ջերմ ընդունելություն են գտել հանդիսատեսի կողմից: «Մենք ներկայացրեցինք «Կովկասյան կավճային շրջանը» բեմադրությունը՝ Բրեխտի համանուն պիեսի հիման վրա, եւ Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց»-ը: Քանի որ թարգմանություն չունեինք, ներկայացումից առաջ հակիրճ պատմում էինք ստեղծագործության բովանդակությունը: Հանդիսատեսը ջերմ ընդունեց բեմադրությունները, հատկապես երկրորդը»,- նշեց նա:
Պ.Զեյթունցյանի պիեսում Ջեմալ փաշայի դերում պետք է հանդես գար լուսահոգի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը, սակայն նրան փոխարինել է թատրոնի գլխավոր ռեժիսորը:
Մովսիսյանի խոսքով, ներկայացումներին ներկա է եղել նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով հանգստանում էր Բաթումիում: Դերասանները հանդիպել են նաեւ Վրաստանում Հայաստանի հյուպատոս Արմեն Գեւորգյանի, ինչպես նաեւ Բաթումիի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովվի հետ, ով ներկայացումը դիտելու է եկել իր երեք ամսեկան փոքրիկի հետ: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները թատերախմբի հետ հանդիպման ժամանակ նշել են, որ Բաթումիում հայկական դպրոցներ չկան. գործում է միայն կիրակնօրյա դպրոցը: Այդ պատճառով մայրենիի իմացությունը տեղի հոգեւորականի ջանքերի արդյունքն է:
Բացի այդ, ըստ Վահե Մովսիսյանի, Սուրբ Սարգիս եկեղեցում հրաշալի մանկական երգչախումբ կա, որը փայլուն կատարում է Կոմիտասի ստեղծագործությունները:
Թատրոնի դերասանուհի Շողեր Գրիգորյանն իր հերթին պատմեց, որ Երեւանում, այնուհետեւ նաեւ Ֆրանսիայում ուսանելուց հետո սա թատրոնի հետ իր առաջին արտերկրյա շրջագայությունն էր:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին13:15, 24 հոկտեմբերի
«Ես գիտեմ, թե որտեղ ես դու». Ջոն Բայդենի որդուն կասկածում են մարմնավաճառուհուն սպառնալու մեջ12:12, 24 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ բացահայտ խոսել է Լյուիս Հեմիլթոնի հետ իր հարաբերությունների մասին. «Ես շատ, շատ երջանիկ եմ»11:19, 24 հոկտեմբերի
3 միլիոն դոլար արժողությամբ Rolex, 200,000 դոլար արժողությամբ Hermès պայուսակ և 7 կարատանոց ադամանդ. Քարդի Բին իր ծննդյան օրը շքեղ նվերներով է պատել ինքն իրեն