Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական պետական թատրոնի աշնանային նոր թատերաշրջանը սեպտեմբերի 14-ին բացվելու է երկու պրեմիերայով. հոլիվուդյան հայտնի «Մադագասկար» մուլտֆիլմի մոտիվներով համանուն ներկայացմամբ, ինչպես նաեւ Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» պիեսի բեմադրությամբ: Այս մասին օգոստոսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց թատրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վահե Մովսիսյանը:
«Մեր աշնանային թատերաշրջանը մեկնարկում է սեպտեմբերի 14-ին: Ընդհանուր առմամբ, այս թատերաշրջանում շուրջ 40 բեմադրություն է ներկայացվելու… Երկու պրեմիերա ենք ունենալու. «Մադագասկարը» եւ «Ռիչարդ Երրորդը»,- նշեց Վ.Մովսիսյանը:
Նա նաեւ պատմեց, որ 40 դերասանից կազմված թատերախումբը վերջերս է վերադարձել Բաթումիի շրջագայությունից: Օգոստոսի 8-15-ն այնտեղ ներկայացրած բեմադրությունները ջերմ ընդունելություն են գտել հանդիսատեսի կողմից: «Մենք ներկայացրեցինք «Կովկասյան կավճային շրջանը» բեմադրությունը՝ Բրեխտի համանուն պիեսի հիման վրա, եւ Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց»-ը: Քանի որ թարգմանություն չունեինք, ներկայացումից առաջ հակիրճ պատմում էինք ստեղծագործության բովանդակությունը: Հանդիսատեսը ջերմ ընդունեց բեմադրությունները, հատկապես երկրորդը»,- նշեց նա:
Պ.Զեյթունցյանի պիեսում Ջեմալ փաշայի դերում պետք է հանդես գար լուսահոգի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը, սակայն նրան փոխարինել է թատրոնի գլխավոր ռեժիսորը:
Մովսիսյանի խոսքով, ներկայացումներին ներկա է եղել նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով հանգստանում էր Բաթումիում: Դերասանները հանդիպել են նաեւ Վրաստանում Հայաստանի հյուպատոս Արմեն Գեւորգյանի, ինչպես նաեւ Բաթումիի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովվի հետ, ով ներկայացումը դիտելու է եկել իր երեք ամսեկան փոքրիկի հետ: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները թատերախմբի հետ հանդիպման ժամանակ նշել են, որ Բաթումիում հայկական դպրոցներ չկան. գործում է միայն կիրակնօրյա դպրոցը: Այդ պատճառով մայրենիի իմացությունը տեղի հոգեւորականի ջանքերի արդյունքն է:
Բացի այդ, ըստ Վահե Մովսիսյանի, Սուրբ Սարգիս եկեղեցում հրաշալի մանկական երգչախումբ կա, որը փայլուն կատարում է Կոմիտասի ստեղծագործությունները:
Թատրոնի դերասանուհի Շողեր Գրիգորյանն իր հերթին պատմեց, որ Երեւանում, այնուհետեւ նաեւ Ֆրանսիայում ուսանելուց հետո սա թատրոնի հետ իր առաջին արտերկրյա շրջագայությունն էր:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով13:07, 28 նոյեմբերի
Եվրոպայի տեսարաններով լի լոգանք, շամպայն և 105 հազար դոլար արժողությամբ անձնական վագոն․ Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն շքեղ ռոմանտիկ ուղևորություն են կազմակերպել «Արևելյան էքսպրեսով»12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ